Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցի

Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Ծաղկոծաձոր (Ալաջա) գետի հովտին նայող զառիվերի եզրին՝ Անի քաղաքի հյուսիսարևմտյան մասում։ Եղել է Պահլավունիների տոհմի եկեղեցին։

Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցի
Եկեղեցի


ՏեղադրությունԱյրարատ, Անի
ԱշխարհԱյրարատ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Ապլղարիբ Պահլավունի
Ճարտարապետություն
ԿարգավիճակՎերականգնված
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբX դար
Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցի (Թուրքիա)##
Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցի (Թուրքիա)
Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցի (Մեծ Հայք)##
Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցի (Մեծ Հայք)

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ տաճարը կառուցվել է X դարի 2-րդ կեսին, 994 թվականից ոչ ուշ, (շինության մեծ մասի տարրերը բնորոշ են այս շրջանին). այն որպես հատուկ մատուռ Պահլավունիների ընտանիքի համար կառուցել է տվել իշխան Գրիգոր Պահլավունին։ Այս ընտանիքը կարևոր դիրք է զբաղեցրել Անիի անկախության վերջին տարիներին։ Պահլավունի տոհմի մեջ ամենահայտնին Վահրամ Պահլավունին է, ով եղել է Անին Բյուզանդական կայսրության կազմի մեջ ներառելու ընդդիմադիր հատվածի ղեկավարը։

1040 թվականին Աբուղամրի թոռ, Գրիգոր Պահլավունու որդի Աբլղարիբ մարզպանը եկեղեցու հյուսիսային կողմում կառուցել է Աբուղամրենց տոհմական դամբարանը՝ Սբ. Ստեփանոս և Սբ. Քրիստափոր մատուռներով։

1998 թվականին մատուռի հիմքերը գանձագողերի կողմից փորվել են։ Այն, որ գանաձողերի թողած ավերակների մեջ ցրված մարդկային ոսկորներ կան, վերջնականապես ապացուցում է, որ ներսում գերեզմաններ կան։ Գերեզմաններից յուրաքանչյուրը ծածկված է եղել բետոնե հաստ շերտով։ Ամենաքիչը երեք առանձին գերեզման է եղել։

Ճարտարապետություն խմբագրել

 
Եկեղեցու հատակագիծը

Շինությունը պատկանում է բազմաբսիդ եկեղեցիների տիպին։ Շենքը ներքուստ բոլորաձև է, վերսլաց, մասամբ սվաղված, ունի վեց աբսիդ, բեմի երկու կողմերում՝ փոքրիկ ավանդատներ։

Դռան վերին ճակատային հատվածի արձանագրության մեջ խոսք է գնում Վահրամ Պահլավունուց, գրված է նաև, որ իր որդու՝ Աբուղամիրի (ում անունով կոչվել է եկեղեցին) հոգու համար կազմակերպած պատարագների համար փող է առանձնացրել։ Վերևի մեկ այլ արձանագրության մեջ, որը պատկանում է 1040 թվականին, նշվում է, որ երկհարկանի դամբարան է կառուցվել իշխան Աբլղարիբի՝ իր հոր, եղբոր և քրոջ համար (հնարավոր է, որ 1047 թվականին պատերազմում զոհված Վահրամ Պահլավունին այստեղ է թաղել)։

Արտաքինից նախագիծը տասներկուերեսանի է, իսկ մուտքը ոչ թե արևելք-արևմուտք առանցքի վրա է, ինչպես լինում է սովորաբար, այլ հարավ-արևմուտքից է։ Յուրաքանչյուր երես հերթականությամբ խորը որմնախորշ կամ էլ փոքրիկ պատուհան ունի։ Բացառություն է կազմում արևելյան ճակատը, որի երկու որմնախորշերը ավելի նեղ են, իսկ ճակատային հատվածից ելուստ ձևավորող մուտքը սարքված է ուղղանկյուն շինության վրա։ Այս անսովոր ելուստների ներքին հատվածները անհետացել են, սակայն նշում են, թե միգուցե կարելի է ենթադրվել, որ խաչքար կամ էլ արձանագրության նման բաներ են թաքցված, կամ էլ գերեզմաններ են։ Եկեղեցու վերին մակարդակում գլանաձև ճակատի պատուհանները շրջապատված են եղել զույգ քիվերով, որոնք կազմում են բութ կամարներ։ Սա արտասովոր նախագիծ է։

Միջաբսիդային նիստերը ջլատված են եռանկյունաձև խորշերով։ Ունի վեց նեղլիկ լուսամուտներ, որոնք եզերված են երկուական որմնասյուներով։ Հարավ–արևմտյան կողմում բացվող մուտքը կամարակապ է։ Որմնակամարաշարով շրջառված կլոր թմբուկի վրա բացվում են ոլորուն սյունակամարներով եզերված 12 լուսամուտներ։

Գմբեթը կրում են աբսիդների միջև դուրս շեշտված որմերը, որոնց հպված են որմնակամարներով ավարտվող կիսասյուներ։ Գմբեթի վերևի կոնաձև տանիքը չափազանց սուր է և ավելացվել է հետագա վերանորոգման ժամանակ, կամ էլ եկեղեցին հիմնովին կառուցվել է XI դարում։

Հետագա ժամանակաշրջանում մուտքին ավելացվել է մի տեսակ փակ ծածկ, որն ամբողջությամբ անհետացել է՝ բացի դռան վերևի պատին կցված բետոնե մնացորդներից։

Ճակատներում օգտագործված ձևերի բազմազանությունը (հատկապես նուրբ քիվերով մուտք-ելուստների գոյության նման) և սրանց վրայի լույսի և ստվերի խաղը շինությանը գրեթե բարոկկոյի երանգ են հաղորդում։

Դրսից նայելու դեպքում նախագծի ներսի չափսերի մասին պատկերացում չես կարող կազմել. ներսը ապշեցուցիչ լայն է։ Եկեղեցին ունի կենտրոնականացված վեցտերևանի նախագիծ, այսինքն՝ վեց հատ չորսում եռանիստ ապսիդը հավաքված է կենտրոնական սրահի շուրջը։ Սրա վերևում՝ խոյակների վրա նստեցված, տասներկու պատուհաններով լուսավորվող, գլանաձև ճակատ կա, որն իր վրա կրում է կես գմբեթ։ Խորանի աբսիդի տանիքի և պատերի վրա թեթև որմնանկարների հետքեր կան, որոնք եկեղեցուց նոր են, հավանաբար մատուռ-եկեղեցու փոքրիկ խուց է եղել։ Այսօր բավականաչափ ավերված պատերի վրայի խամրած գույներով ծեփի մակերեսը սևացած է XIX դարի հայկական «գրաֆիտիով»։ Հավանաբար այս եկեղեցին հերոս Վահրամի հետ ունեցած առնչության պատճառով հատուկ նշանակություն է ունեցել։

 
Անիի Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցու մուտքի ձախ կողմում հայերեն արձանագրություն

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 46