Աբլաուտ (գերմաներեն՝ Ablaut), ձայնադարձի՝ ձայնավորների հերթականության փոփոխության տեսակ, որի ժամանակ տեղի է ունենում նույնարմատ ձևերի կամ բառերի ներսում արմատական ձայնավորի փոփոխություն[1]։ Տերմինն առաջին անգամ առաջարկել է Յակոբ Գրիմմը՝ գերմաներեն ab-laut կազմությամբ՝ հնդեվրոպական և մասնավորապես գերմանական լեզուների համակարգը նկարագրելիս։ Այս տերմինը կարող է օգտագործվել նաև այլ լեզուներում տեղի ունեցած համապատասխան հնչյունափոխական երևույթները նկարագրելու համար։ Տեղի ունեցած հնչյունափոխությունը հիմնականում ներքին թեքման արժեք ունի[2]։ Աբլաուտի օրինակ է ռուսերենում՝ собиратьсоберусборсоб-рать, անգլ.՝ write — wrote — written, գերմ.՝ nehmen — nahm — genommen և այլն։

Բացի հնդեվրոպական լեզուներից, աբլաուտը հանդիպում է նաև աֆրոասիական, քարթվելական և նախական լեզուներում[3]։ Ներքին թեքման արժեք ունեցող աբլաուտի երևույթը հանդիպում է նաև ուրալյան և ալթայի լեզվաընտանիքում։ Այստեղ, սովորաբար, ներքին թեքման հետ զուգահեռ տեղի է ունենում ձայնավորների սինհարմոնիզմ, որը բերում է սինհարմոնիկական զուգահեռականության։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 1։
  2. Аблаут — ЛИНГВИСТИЧЕСКИЙ ЭНЦИКЛОПЕДИЧЕСКИЙ СЛОВАРЬ
  3. Гамкрелидзе Т., Мачавариани Г. Система сонантов и аблаут в картвельских языках. Типология общекартвельской структуры. На груз. яз. — Тб., 1965.