Աբզերիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում, Բերկրի քաղաքից մոտ 50 կմ հարավ-արևելք։

Գյուղ
Աբզերիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակՎանի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Գտնվում էր գեղատեսիլ սարահարթի վրա։ Գյուղի դաշտերը ոռոգվում են Սև ջուր գետի վտակներից մեկով։ Բնակիչները զբաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ և երկրագործությամբ։

Թուրքերի կողմից գյուղն ավերվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 8։

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն