Աբեդնագով

արական անձնանուն
Աբեդնագով
ասորեստանյան
Սեռ՝ արական
Թարգմանաբար՝ ծառա Նագովի
Այլ լեզուներով՝

անգլ.՝ Abed-nego
հուն․՝ Αβδεναγώ
եբրայերեն՝ עֲבֵד נְגוֹ (‘Ǎḇêḏ-Nəḡō)

Կապված հոդվածներ սկսող «Աբեդնագով»-ով

բոլոր հոդվածները«Աբեդնագով»-ով

Աբեդնագով, ասորեստանյան ծագումով հայկական արական անձնանուն։ Նշանակում է «ծառա Նագովի» (ծառայ Նագովայ)։ Հին Կտակարանի՝ «Դանիելի մարգարեությունը» գրքում հիշատկավում է այս անձնանունը՝ «⁶Նրանց մէջ էին Յուդայի երկրի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան։ ⁷Ներքինապետը Դանիէլին անուանեց Բաղտասար, Անանիային՝ Սեդրակ, Միսայէլին՝ Միսակ եւ Ազարիային՝ Աբեդնագով»[1]։ Այնուհետև վերջին երեքը՝ Նաբուգոդոնոսորի արձանը չպաշտելու համար՝ նետվում են վառվող հնոցը, բայց հրաշքով փրկվում են[2]։ Բառի եբրայերեն ձևն է՝ עֲבֵד נְגוֹ (‘Ǎḇêḏ-Nəḡō), հունարեն տառադարձված է՝ Αβδεναγώ, անգլիական պաշտոնական թարգմանությունը` Abed-nego: Հնում հայերի մեջ չի գործածվել, բայց 20-րդ դարում գործածվել է Կովկասում ու Պարսկաստանում՝ Աբեթնագով ձևով, ուր թ ձայնը առաջացել է սխալմամբ, այն շփոթելով Հաբեթ (Յաբեթ) անվան հետ, որը ոչ մի կապ չունի վերջինիս հետ[3]։

Հայտնի անվանակիրներ խմբագրել

  • Աբեդնագով (մ․թ․ա․ 6-րդ դար), հրեա․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հին Կտակարան», «Դանիելի մարգարեությունը», Գլուխ 2:6,7
  2. «Հին Կտակարան», «Դանիելի մարգարեությունը», Գլուխ 3
  3. Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Ա, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1942, էջ 16 — 634 էջ։

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1944, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 16
  • «Հին Կտակարան», «Դանիելի մարգարեությունը», Գլուխ 2:6;7, Գլուխ 3

Արտաքին հղումներ խմբագրել