Աբդուլլահ Գորան (1904, Սուլեյմանիա - նոյեմբերի 18, 1962, Սուլեյմանիա, քրդ.՝ عەبدوڵڵا گۆران), քուրդ բանաստեղծ և հասարակական գործիչ։ Ծնվել է Իրաքի Սուլեյմանիա քաղաքում։ Իրաքի կոմկուսի անդամ (1950)։ Զբաղվել է ուսուցչությամբ։ Գրել է քասիդներ, գազելներ, քառյակներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է հակաֆաշիստական «Մերձավոր Արևելք» ռադիոկայանում։ 1952-1954 թվականներին խմբագրել է «Ժին» («Կյանք») առաջադիմական թերթը։ Ընտրվել Է Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ (1962)։ Մահացել է 1962 թվականի նոյեմբերի 18-ին։

Աբդուլլահ Գորան
սորանի՝ گۆران
Աբդուլլահ Գորան.jpg
Ծնվել է1904[1]
ԾննդավայրՀալաբջա, Իրաք
Վախճանվել էնոյեմբերի 18, 1962(1962-11-18)
Վախճանի վայրՍուլեյմանիա
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուարաբերեն
Ազգությունքուրդ
ՔաղաքացիությունFlag of Iraq (1959–1963).svg Իրաք
ԱշխատավայրԲաղդադի համալսարան

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 20