Աբդալու (Աբդալո), գյուղ Վրաստանի Բոլնիսի շրջանում (նախկին համանուն Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառում)։ Գտնվում է այժմյան Շահումյան քաղատիպ ավանից մոտ 10 կմ հարավ-արևելք՝ Բոլնիս գետի հովտում, մրգատու այգիների մեջ[1]։

Գյուղ
Աբդալու
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՆահանգԹիֆլիսի նահանգ

ԲնակչությունԽմբագրել

1907 թվականին գյուղն ուներ 200 ադրբեջանցի բնակիչ, 1920-ական թվականներին՝ 250։

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղի բնակչությունը զբաղվում էր խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 6 — 992 էջ։