Աբդալլահ Լյարուի (արաբ․՝ عبدالله العروي‎‎; նոյեմբերի 7, 1933(1933-11-07)[1], Ազեմմուր, El Jadida Province, Doukkala-Abda), մարոկկոացի պատմաբան, գրող և փիլիսոփա, գրում է արաբերեն և ֆրանսերեն։ Համարվում է ներկայիս Մարոկկոյի առաջատար մտավորականներից մեկը[5][6]։

Աբդալլահ Լյարուի
արաբ․՝ عبد الله العروي‎‎
Ծնվել էնոյեմբերի 7, 1933(1933-11-07)[1] (90 տարեկան)
ԾննդավայրԱզեմմուր, El Jadida Province, Doukkala-Abda
Մասնագիտությունպատմաբան, լրագրող, գրող և համալսարանի դասախոս
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Մարոկկո
ԿրթությունLyautey երկրորդական վարժարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Փարիզ Սորբոնի համալսարան (1976)[2]
Ուշագրավ աշխատանքներThe entire history of Morocco? և Q16125607?
ԱնդամակցությունAcademy of the Kingdom of Morocco for Royaume?[3]
ԱշխատավայրՄուհամեդ V-ի անվան համալսարան
Պարգևներ
ԱմուսինLatifa Benjelloun?
ԱզգականներAbdelkader Benjelloun?
 Abdallah Laroui Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Աբդալլահ Լյարուին ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 7-ին Ազեմմուր քաղաքում։ Նրա մայրը մահացել է, երբ նա ընդամենը երկու տարեկան էր։ Աբդալլահը սովորել է մեկտեբում, նախքան յոթ տարեկան հասակում պետական տարրական դպրոց ընդունվելը, որտեղ նա սովորել է 1941-1945 թվականներին։ 1945 թվականին Լյարուին դրամաշնորհ է ստացել Մարաքեշի Սիդի-Մոհամմեդ քոլեջում սովորելու համար, որտեղ անցկացրել է հաջորդ հինգ տարին։ Այնուհետև նա ուսանել է Կասաբլանկայի Լյաուտի վարժարանում 1949 թվականից մինչև 1951 թվականը և Ռաբատի Գուրանի վարժարանում 1951-1953 թվականներին։ 1953 թվականին Լյարուին բակալավրի աստիճան է ստացել, որից հետո ուսումնասիրել է պատմություն և տնտեսություն Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, որտեղ նրա դասախոսների թվում էին Շառլ Մորազեն և Ռայմոն Արոնը։ 1958 թվականին նա ստացել է Diplôme d ' études supérieures դիպլոմ։ 1963 թվականին հունիսին ստանալով իսլամագիտության մագիստրոսի աստիճան՝ նա նշանակվել է Ռաբատի Մոհամմեդ V համալսարանում պատմության պրոֆեսորի օգնական։ 1976 թվականին Լյարուին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Մարոկկոյի ազգայնականության սոցիալ-մշակութային ակունքները» (ֆր.՝ Les Origines sociales et culturelles du nationalisme marocain, 1830-1912), որը հրապարակվել է 1977 թվականին[7][8]։ Լյարուին դասավանդել է Մոհամեդ V-ի համալսարանում մինչև 2000 թվականը։ Նա նաև գրել է հինգ վեպ[9]։

Մրցանակներ խմբագրել

2000 թվականին Աբդալլահ Լյարուին արժանացել է կատալոնական միջազգային մրցանակի (կատ.՝ Premi Internacional Catalunya)[10][11]։ 2017 թվականին նա ստացել է շեյխ Զաիդի գրքի մրցանակը՝ որպես «Տարվա մշակութային անձ»[12][13] գլխավոր կատեգորիայում՝ ստանալով 1 միլիոն դիրհամ։

Մատենագիտություն խմբագրել

  • L'Idéologie arabe contemporaine: essai critique. Paris: Maspero. 1967.
  • L'Algérie et le Sahara marocain. Casablanca: Serar. 1976.
  • Laroui, Abdallah (1974). La crise des intellectuels arabes: Traditionalisme ou historicisme?. Paris: Maspéro.
  • Les origines sociales et culturelles du nationalisme marocain: 1830-1912 [The social and cultural origins of Moroccan nationalism, 1830–1912]. Paris: Maspéro. 1977.
  • L'Histoire du Maghreb: un essai de synthèse. Paris: Maspero. 1970.
  • Islam et modernité [Islam and modernity]. Paris: La Découverte. 1987. ISBN 978-2-7071-1662-8.
  • Islam et histoire. Paris: Albin Michel. 1999. ISBN 978-2-226-19903-4.
  • Le Maroc et Hassan II: Un témoignage. Quebec: Les Presses Inter Universitaires. 2005. ISBN 978-2-89441-084-4.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  2. http://www.sudoc.fr/006563996
  3. https://alacademia.org.ma/membre/%d8%b9%d8%a8%d8%af-%d8%a7%d9%84%d9%84%d9%87-%d8%a7%d9%84%d8%b9%d8%b1%d9%88%d9%8a-2/
  4. https://web.archive.org/web/20170324124307/http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
  5. Jean Jacques Waardenburg, Islam: historical, social, and political perspectives, Walter de Gruyter, 2002, p.145-147
  6. Youssef M. Choueiri, Arab history and the nation-state: a study in modern Arab historiography, Routledge, 1989, p.165
  7. Gallagher, Nancy (2008). «Laroui, Abdallah (1933–)». In Fischbach, Michael R. (ed.). Biographical Encyclopedia of the Modern Middle East and North Africa. Vol. II. էջեր 470–472. ISBN 9781414418919.
  8. Gallagher, Nancy (1998). «Interview — the life and times of Abdallah Laroui, a Moroccan intellectual». The Journal of North African Studies. 3 (1): 132–151. doi:10.1080/13629389808718312. ISSN 1362-9387.
  9. Salim Jay, Dictionnaire des écrivains marocains, Eddif, 2005 , pp 243—244
  10. «2000 Abdallah Laroui». Departament de la Presidència (կատալաներեն). Վերցված է 11 сентября 2020-ին.
  11. «El historiador marroquí Abdallah Laroui gana el Premio Catalunya El estudioso confía en que el premio avive el interés por la historia de su país». El País (իսպաներեն). 2000 թ․ մարտի 22. ISSN 1134-6582. Վերցված է 11 сентября 2020-ին.
  12. «Sheikh Zayed Book Award Names Abdallah Laroui "Cultural Personality of the Year"». Sheikh Zayed Book Award website. 5 апреля 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 11 сентября 2020-ին.
  13. «Laroui named Cultural Personality of the Year». Gulf News. 5 апреля 2017. Վերցված է 11 сентября 2020-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդալլահ Լյարուի» հոդվածին։