Աբգար Սարգսի (Սիրեկանի) Դանիելյան (ծնված 15 մայիսի, 1918, գյուղ Կոճողոտ (ԼՂ Մարտակերտի շրջանում - 9 ապրիլի 2002, քաղաք Ստեփանակերտ), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, լրագրող։ ԽՍՀՄ (1963) և ԼՂԻՄ (1989) ժուռնալիստների միությունների անդամ։

Աբգար Դանիելյան
Ծնվել էմայիսի 15, 1918(1918-05-15)
ԾննդավայրԿոճողոտ
Վախճանվել էապրիլի 9, 2002(2002-04-09) (83 տարեկան)
Վախճանի վայրՍտեփանակերտ
ԳերեզմանՍտեփանակերտ
Մասնագիտությունարձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և լրագրող
Քաղաքացիություն Արցախ
ԱնդամակցությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն

Կենսագրություն

խմբագրել

Ստեփանակերտի բժշկական տեխնիկումում ուսմանը զուգահեռ աշխատել է «Երիտասարդ բոլշևիկ» թերթում (1939)։ Մասնակցել է Խորհրդա-ֆիննական (1939) և Երկրորդ համաշխարհային պատերազմներին (1942-1944), վիրավորվել է։ Ավարտել է Բաքվի կուսակցական դպրոցը (1953), Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության բաժինը (1964)։ Խմբագրել է Մարտակերտի շրջանային «Սոցիալիզմի ուղիով» թերթը` որպես պատասխանատու խմբագիր (1950-1951), նշանակվել կուսշրջկոմի երկրորդ քարտուղար (1954-1959), տեղափոխվել է Ստեփանակերտ և աշխատել «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությունում` որպես նամակների բաժնի վարիչ (1946), գրական աշխատող (1946-1950), կուսակցական կյանքի բաժնի վարիչ (1958-1966), խմբագրի տեղակալ (1966-1976), սեփական թղթակից (1979-1991), ռադիոհաղորդումների մարզային կոմիտեի նախագահ (1976-1979)։ Հեղինակ է բազմաթիվ պատմվածքների, «Գոհար» վիպակի և «Այրող պատիվ» պիեսի, որը Ստեփանակերտի պետթատրոնում բեմադրվել է 207 անգամ։ Հանգչում է Ստեփանակերտի գերեզմանատանը։

  1. Գրական ալմանախ (գրքի 148-149 էջերում զետեղված են Աբգար Դանիելյանի «Վերադարձ» և «Նամակը» բանաստեղծությունները), Ադրպետհրատ, Բ., 1956, 168 էջ։
  2. Во имя жизни (к 50-летию образования Степанакертского медучилища), Б., 1982, 68 с.
  3. Հարազատ օջախ (Ստեփանակերտի գյուղտեխնիկումի 70-ամյակի առթիվ), Ե., 1993, 48 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  1. Արիս Գրիգորյան, Եվ այսպիսի ճակատագիր[1] (ակնարկ), Ստ., 1998, 64 էջ։
  2. Արցախցի անվանի գործիչներ։ Գիրք II (Մարտակերտի շրջան), Ստեփանակերտ, Արցախի գիտական կենտրոն, «Դիզակ պլյուս» հրատ. տպ-ն, 2021 (էջ 98)։
  1. Արիս Գրիգորյան, Եվ այսպիսի ճակատագիր