Առաքել Աբգարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Առաքել Ավետիքի Աբգարյան (դեկտեմբերի 25, 1956, Շինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ - հուլիսի 4, 1992, Շուռնուխ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։
Առաքել Աբգարյան | |
---|---|
դեկտեմբերի 25, 1956 - հուլիսի 4, 1992 (35 տարեկան) | |
Ծննդավայր | Շինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ |
Մահվան վայր | Շուռնուխ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1956 թվականի դեկտեմբերի 25-ին, Գորիսի շրջանի (ներկայումս՝ Սյունիքի մարզ) Շինուհայր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, և աշխատանքի անցել ՏաթևՀԷԿ-ի շինարարությունում։ 1975-1978 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Եղել է գեներալի համհարզ։ Ծառայությունից հետո ավարտել է Երևանի միամյա պրոֆտեխուսումնարանը։ 1979-1991 թվականներին աշխատել է Գորիսի կենցաղ-սպասարկման կոմբինատի Շինուհայրի կենցաղի տանը[1]։
1991 թվականի մայիսին կամավորագրվել է «Քոլատակ» երկրապահ ջոկատին ու ակտիվորեն մասնակցել Շուռնուխի և Կուրթկալաղի ինքնապաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թվականի հուլիսի 4-ին, Շուռնուխում[1]։