Միշել Աբգարիոս
լիբանանահայ պետական գործիչ
(Վերահղված է Աբգարիոս Միշելից)
Միշել Աբգարիոս (1884, Բեյրութ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1953, Բեյրութ, Լիբանան), լիբանանահայ պետական գործիչ։
Միշել Աբգարիոս | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Բեյրութի ամերիկյան համալսարան | |
Մասնագիտություն՝ | ֆինանսիստ, քաղաքական գործիչ, իրավաբան, գործարար և պետական ծառայող | |
Ծննդյան օր | 1884 | |
Ծննդավայր | Բեյրութ, Սիրիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն | |
Վախճանի օր | 1953 | |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան | |
Քաղաքացիություն | Լիբանան | |
Հայր | Յուհաննա Աբգարիոս | |
Պարգևներ |
Յուհաննա Աբգարիոսի որդին, Աբգարիոսների գերդաստանից։
Կենսագրություն
խմբագրելՄիշել Աբգարիոսը ծնվել է 1884 թվականին Բեյրութում, հայազգի գրող Յուհաննա Աբգարիոսի ընտանիքում։ Սովորել է Բեյրութի գերմանական դպրոցում և Անթարայի քոլեջում։ 1903 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Աշխատել է Սուդանի կառավարությունում, եգիպտական բանկում։ 1922 թվականին դարձել է առևտրական քարտուղար, 1940-1942 թվականներին՝ օգնական քարտուղար Պաղեստինում։ Պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։ Գրել է հոդվածներ, դասագրքեր, ինչպես նաև «Պաղեստինը քաչոզչության մշուշի միջից» (1946, Լոնդոն) անգլերեն աշխատությունը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 15.