Ծնվել է Ղազարապատում։ 1918 թվականին և 1920 թվականին կռվել է Շիրակ ներխուժած թուրքերի դեմ։ Ավարտել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) ռուսական միջնակարգ առևտրական դպրոցը, 1926 թվականին՝ Երևանի պետական համալսարանը։ Տպագրության է պատրաստել Ավետիք Իսահակյանի մի քանի ժողովածուներ, Ա․ Իսահակյանի «Հեքիաթ արևի տակ» ժողովածուի 1974 թվականի հրատարակությունը։ Մասնակցել է Երևանում Վարպետի տուն-թանգարանի ստեղծմանը։ Հայերեն և ռուսերեն հրատարակել է «Ավ. Իսահակյանի մասին» (1971) ժողովածուն, Ավ. Իսահակյանի «Մեր գրի անմահ փառքը» (Հ. Թումանյանի մասին, 1969) տպագիր և անտիպ հոդվածների, ասույթների գիրքը։ 1959 թվականին տողացի ռուսերենի է վերածել Աբու-Լալա Մահարի պոեմը և մի շարք այլ երկեր, որոնք այնուհետև թարգմանվել են ԽՍՀՄ ու աշխարհի շատ լեզուներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 390)։