Աբբաս Աբդուլլա, (1940 թվականի մայիսի 12, գ. Բոլուս Կեպենեչկի[1], Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), ադրբեջանցի գրող, գրականագետ, թարգմանիչ, քննադատ։ Եղել է Ադրբեջանի գրողների միության անդամ։

Աբաս Աբդուլլա
Աբաս Աբդուլլա.jpg
Ծնվել էմայիսի 12, 1940(1940-05-12)
ԾննդավայրՔվեմո Բոլնիսի, Բոլնիսի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 4, 2019(2019-09-04) (79 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ և գրական քննադատ
ԱզգությունԱդրբեջանցի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և Почётный знак АзССР.png

ԿենսագրությունԽմբագրել

1963 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանը։ 1964-1965 թվականներին փորձաշրջան է անցել Ուկրաինայի ԽՍՀ գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի շևչենկոյագիտության բաժնում։

1987 թվականից եղել է գրական «Улдуз» («Աստղ») ամսագրի գլխավոր խմբագիրը։ «Հայրենական շեմ» (1970), «Սև-սպիտակ աշխարհ» (1980), «Դեմքով մինչև լուսաբաց» (1984) և «Դեպի հավերժություն գնացող քարավանը» (1987) ժողովածուների հեղինակն է։ Նշված երկրորդ և երրորդ հավաքածուների բանաստեղծություններից ընդգրկվել են «Ուկրաինայի նախշեր» բանաստեղծությունների շարքի մեջ։

«Ադրբեջանական-ուկրանիական գրական կապեր» (1982) մենագրության մեջ ուսումնասիրել է երկու գրականությունների հարաբերությունները 1840-1940 թվականներին ընկած ժամանակահատվածում։

Բանաստեղծություններ գրելուց բացի հայտնի է դարձել նաև որպես գրական քննադատ և թարգմանիչ։ Նա թարգմանել է ուկրանիացի գրողներ Տարաս Շևչենկոյի, Լեսյա Ուկրաինկայի, Իվան Դրաչի, Լ. Շապովոլայի ստեղծագործությունները։

Որպես թարգմանիչ և կազմող մասնակցել է ժամանակակից ուկրանիական պոեզիայի երկու` «Դրոշ և արև» (1978), «Կամուրջներ» անթոլոգիաների, Տ. Շևչենկոյի «Իմ մտքեր, իմ մտքեր» բանաստեղծությունների ժողովածուի և ուկրաինական արձակի «Ոսկե ցորեն» ժողովածուի պատրաստմանը։ Նրա թարգմանությամբ լույս են ընծայվել Իվան Կոտլյարևսկու «Նատալկա Պոլտավկա» Լեսյա Ուկրաինկայի «Ջրահարսը», Մաքսիմ Ռիլսկու «Ծարավը» Ի. Դրաչի «Սրտի հրավիժակները» և «Բանաստեղծություններ և պոեմներ» ստեղծագործությունները։

Ա. Աբդուլայի առանձին ստեղծագործություններ ուկրաիներեն են թարգմանվել Մ. Միրոշնիչենկոյի, Պ. Մովչանի, Դ. Պավլիչկոյի, Պ. Պերեբեյնոսի և ուրիշների կողմից։

1984 թվականին արժանացել է Մաքսիմ Ռիլսկու անվան Ուկրանիայի հանրապետական գրական մրցանակի։

Ընտրված հրապարակումներԽմբագրել

  • Գրական համագործակցություն Ադրբեջանի և Ուկրանիայի միջև
  • Հայկական հարցը կամ «Գողն աղմկում է` մահվան չափ սարսափեցնելով արդարին»

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Українська Літературна Енциклопедія. — К., 1988. — Т. 1: А-Г. — С. 7-23. (ուկր.)