Աբասգյոլ (գյուղ, Սուրմալուի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբասգյոլ (այլ կիրառումներ)

Աբասգյոլ, գյուղ Արևելյան Հայաստանում, Երևանի նահանգի Սուրմալուի գավառում, համանուն լճակի մոտ։

Գյուղ
Աբասգյոլ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Այլ անվանումներԱբաս-Գյոլ, Աբասագյոլ, Աբասկյոլ, Աբասկոլ, Աբբասգյոլ, Ապպասկյոլ, Գյուլիջա, Գյուլլուջան, Գյուլյունե, Գյուլուջա, Կյուլլինե, Քյուլուջա
Բնակչություն670 մարդ (1906)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունաբասգյոլցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ76900
Աբասգյոլ (գյուղ, Սուրմալուի գավառ) (Թուրքիա)##
Աբասգյոլ (գյուղ, Սուրմալուի գավառ) (Թուրքիա)

1906 թ.-ին ուներ 670 բնակիչ, մեծամասնությունը՝ հայեր։ Նախնիների մի մասը Պարսկահայաստանից և Արևելյան Հայաստանի տարբեր վայրերից Աբասգյոլում բնակություն հասատելու համար եկել են 1858-1829 թթ.-ին։

Բնակչությունն զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ոռոգման նպատակներով օգտագործում էին Աբաս-գյոլ լճակի ջուրը։ Գյուղն ուներ Սուրբ Սարգիս անունով եկեղեցի։ 1918-1920 թթ.-ի կոտորածներից Աբաս-Գյոլի բնակչության փրկված մասն ապաստանեց Սովետական Հայաստանում։

Գյուղն ունի քարածքի պաշարներ։ Մինչև 1920 թ.-ը գյուղն ունեցել է փոստակայան, մաքսատուն, հայկական հին գերեզմանատուն և Սուրբ Սարգիս անունով եկեղեցի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 15