Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբասաբադ (այլ կիրառումներ)

Աբասաբադ, (նաև՝ Աբբասաբբանդ, Աբբաս Աբբատ, Աբբասապատ), բերդ ներկայիս ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում, Նախիջևան քաղաքից 8-9 կմ հարավ-արևելք, Արաքսի բարձրադիր ձախ ափին, հին հայկական Աստապատ գյուղի տեղում, Երևան-Ջուլֆա երկաթուղու մոտ։

Աբասաբադ
Տեսակամրոց և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Վարչական միավորԲաբեկի շրջան
Գտնվում է ափինԱրաքս
Երկիր Ադրբեջան
Կառուցված17-րդ դար
Ավերվել է1970
ԻրադարձություններԱբբաս-Աբադի պաշարումը
Քարտեզ
Քարտեզ
 Abbasabad fortress Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Աբասաբադը կառուցել և իր անունով է կոչել Իրանի թագաժառանգ Աբբաս Միրզան 19-րդ դարի սկզբներին՝ եվրոպական մասնագետների օգնությամբ, Աստապատի հին հայկական ամրոցի տեղում, որն ավերել էր Շահ Աբաս I-ը։ Պարսպապատ էր և ամրացված էր աշտարակներով ու խրամով։ 1827 թվականի հուլիսի 7-ին գեներալ Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ռուսական զորքերը գրավում են Աստապատը, որից հետո ավերվում է և դադարում գոյություն ունենալ։ Բերդի գրավման ժամանակ գերի են վերցվում 3000 պարսիկ զինվոր ու հրամանատար, մեծ քանակությամբ ավար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 3 — 992 էջ։