Ալեքսանդր Աբալյան
Ալեքսանդր Մելքումի Աբալյան (սեպտեմբերի 10, 1907, Ուխտաձոր, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1982, Ուխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային խաղողագործ, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1950)։
Ալեքսանդր Աբալյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1907 |
Ծննդավայր | Ուխտաձոր, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1982 |
Մահվան վայր | Ուխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1905 թվականի սեպտեմբերի 10-ին Ելիզավետպոլի նահանգի Ջեբրաիլի շրջանի Էդիլի գյուղում (այժմ` Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղ)։
Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Մարտնչել է 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի 390-րդ Սևաստոպոլի հրաձգային գնդի կազմում։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1932 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանի Ղասումյանի անվան կոլտնտեսությունում։ 1975 թվականից աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ-ի «Բարեկամություն» խաղողագործական սովխոզում։ 1949 թվականին նա 3,1 հա խաղողի այգիներից հավաքել է 116,8 ց խաղող։ Նա կիրառել է բարձր բերքատու սորտերի բուծման նոր գիտական մեթոդներ։
ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1950 թվականի օգոստոսի 8-ի հրամանագրով 1949 թվականի խաղողի բարձր բերքի համար Աբալյանին շնորհվել Է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում Լենինի շքանշանով և «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալով[1]։
Ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հասարակական կյանքին։ Նա 1936 թվականից դարձել է ԽՄԿԿ անդամ։
Մահացել է 1982 թվականին իր հայրենի գյուղում։
Պարգևներ
խմբագրել- Սոցիալիստական աշխատանքի հերոս (08.08.1950)[2]։
- Լենինի երկու շքանշան (08.08.1950, 24.08.1951)։
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (21.07.1949)։
- Մարտական ծառայությունների համար երեք մեդալ (08.03.1944, 27.07.1944, 29.05.1945)[3][4][5]
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ (18.07.1945)[6]
- «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ (06.08.1945)[7]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «О присвоении звания Героя Социалистического Труда передовикам сельского хозяйства Азербайджанской ССР» от 8 августа 1950 г. // Ведомости Верховного Совета СССР. — 23.08.1950. — № 23 (638). — С. 1.
- ↑ НОЙ, Армяно-еврейский вестник, 1993, Выпуски 4-7, стр. 8
- ↑ Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
- ↑ Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
- ↑ Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
- ↑ Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
- ↑ Наградной лист в электронном банке документов «Подвиг народа».
Գրականություն
խմբագրել- АБАЛЈАН Александр Мелкумович // Азәрбајҹан Совет Енсиклопедијасы / Ч. Б. Гулијев. — Бакы: Азәрбајҹан Совет Енсиклопедијасы, 1977. — Т. I ҹилд. — С. 10.(ադրբ.)
- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.