ԱՓՌ-1400 (APR-1400 կամ Advanced Power Reactor—Առաջատար հզորության ռեակտոր) 1450 ՄՎտէ հզորությամբ երրորդ սերնդի ռեակտոր է, որը նախագծվել է Կորեայի էլեկտրական հզորության ընկերության կողմից ՕՓՌ-1000 երկրորդ սերնդի ռեակտորի հիման վրա։

Կառուցվածք խմբագրել

ԱՓՌ-1400-ը ճնշմամբ ջրային ռեակտոր է, որը կազմված է երկու առաջնային շրջանից, որոնցից ամեն մեկը երկու սառը և մեկ տաք ոտք ունի, որոնք ուղղվում են իր երկու հսկա շոգեգեներատորներին (ընդհանուր՝ չորս սառը ոտք և երկու տաք ոտք)։ Եվրոպայի երկրների ուղեցույցների հետ համաձայնեցված նրա տարբերակը կոչվում է ԵՎ-ԱՓՌ1400 (EU-APR1400), որի հատկանիչներից է հալման թակարդը (core catcher

ԱՓՌ-1400-ն 18 ամսվա վառելիքի ցիկլ ունի, իսկ իր կառուցումը տևում է 48 ամիս։

Հեռանկար խմբագրել

Այժմ աշխարհի երկու երկրում գտնվում և կառուցվում են ԱՓՌ-1400 ռեակտորներ՝ Հարավային Կորեայում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հարավային Կորեայում այժմ շահագործման հանձնման ընթացքում է 1 ռեակտոր (Շին Կորի 3) և երեքը կառուցման ընթացքում են, իսկ չորսը պլանավորված է։ ԱՄԷ-ում այժմ կառուցվում են չորս ԱՓՌ-1400 ռեակտոր։ Նաև Ֆինլանդիայի ՕԼ4 ռեակտորների համար ընտրման թեկնածու է։

Հարավային Կորեայի ԱՓՌ-1400 ռեակտորները[1][2]
Ռեակտոր Կառուցման ավարտման տարի
Շին Կորի 3 2015 (կառուցման ընթացքում)
Շին Կորի 4 2016 (կառուցման ընթացքում)
Շին Ուլչին 1 2016 (կառուցման ընթացքում)
Շին Ուլչին 2 2017 (կառուցման ընթացքում)
Շին Կորի 5 2018 (Պլանավորված)
Շին Կորի 6 2019 (Պլանավորված)
Շին Ուլչին 3 2020 (Պլանավորված)
Շին Ուլչին 4 2021 (Պլանավորված)

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  1. «Nuclear Power in Korea». Information Papers. World Nuclear Association (WNA). 2010 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 4-ին.
  2. «U.S. and South Korean Cooperation in the World Nuclear Energy Market: Major Policy Considerations» (PDF). fas.org. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.