Շոգեգեներատոր, ջրային գոլորշու ստացման ապարատ կամ ագրեգատ։ Այրվող օրգանական վառելիքի ջերմության հաշվին աշխատող Շոգեգեներատոր կոչվում է շոգեկաթսա, իսկ էլեկտրական էներգիայի հաշվին աշխատողը՝ էլեկտրակաթսա։ Ատոմային էչեկարակայանների ստեղծմամբ «Շոգեգեներատոր» տերմինն սկսեցին օգտագործել գոլորշարարների համար, որոնք ջեռուցվում են միջուկային ռեակտորի ջերմակրով և ծառայում տուրբին մտնող երկրորդային գոլորշու ստացման համար։

Ատոմային շոգեգենարատոր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 535
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոգեգեներատոր» հոդվածին։