ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղ 2016

2016 թվականի ԱՄՆ բաց առաջնություն
Եզրափակիչ
Հաղթող   Չեխիա Կարոլինա Պլիշկովա
Գերմանիա Անժելիկա Քերբեր
Հաշիվ   3-6, 6-4, 4-6
Մրցաշար
Մենախաղ   տղամարդիկ   կանայք  
Զուգախաղ   տղամարդիկ   կանայք   խառը
2015←Ուիմբլդոնի մրցաշար→2017

ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղ 2016, Մեծ Սաղավարտի կանանց մրցաշարերի շարքի տարվա վերջին մրցաշար։ Անց է կացվել 2016 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 11Նյու Յորքում, ԱՄՆ, հարդային ծածկույթի վրա։

Կանանց մենախաղի մրցաշարի հաղթող Անժելիկա Քերբերը
Եզրափակիչի մասնակից Կարոլինա Պլիշկովան

Ֆլավիա Պենետան հանդիսանում էր մրցաշարի գործող չեմպիոն, սակայն չի պաշտպանել տիտղոսը 2015 թվականի մրցաշրջանի վերջում պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու պատճառով։

Սերենա Ուիլյամսը փորձում էր նոր ռեկորդ սահմանել Բաց դարաշրջանում՝ հաղթելով Մեծ Սաղավարտի կանանց մենախաղի 23-րդ մրցաշարը, սակայն կիսաեզրափակչում նա պարտություն է կրել Կարոլինա Պլիշկովայից։ Նա 22 հաղթանակով առաջին հորիզոնականն է բաժանում Շտեֆի Գրաֆի հետ։ Ուիլյամսը նաև փորձում էր շահել իր 7-րդ տիտղոսը ԱՄՆ բաց առաջնությունում։ Նա 6 տիտղոսով երկրորդ հորիզոնականն է բաժանում Կրիս Էվերտի հետ՝ զիջելով Մոլլա Մալորիին (8 տիտղոս)։

Վերին չորս դասակարգվածները (Սերենա Ուիլյամս, Անժելիկա Քերբեր, Գարբինե Մուգուրուսա և Ագնեշկա Ռադվանսկա) ներգրավվել են աշխարհի թիվ 1 ռակետի համար մրցապայքարին։ Սակայն Մուգուրուսան մրցապայքարից դուրս է մնացել երկրորդ շրջանում պարտություն կրելուց հետո, իսկ Ռադվանսկան և Ուիլյամսը պայքարը լքել են չորրորդ շրջանում և կիսաեզրափակչում։

Երրորդ շրջանում շվեդ Յոհաննա Լարսոնի նկատմամբ հաղթանակ տանելով Սերենա Ուիլյամսը նոր ռեկորդ է սահմանել Մեծ Սաղավարտի մրցաշարերի պատմության մեջ՝ 307-րդ անգամ հաղթանակ տանելով Մեծ Սաղավարտի մրցաշարերում և գերազանցելով Մարտինա Նավրատիլովայի արդյունքը։ Նրա վերջնական ցուցանիշը դարձել է 309 հաղթանակ։

Անժելիկա Քերբերը դուրս է եկել մրցաշրջանի ընթացքում Մեծ Սաղավարտի մրցաշարերի իր երրորդ եզրափակիչը և կիսաեզրափակչում հաղթանակից և Սերենա Ուիլյամսի պարտությունից հետո դարձել է աշխարհի թիվ 1 ռակետ։ Եզրափակիչում հաղթելով Կարոլինա Պլիշկովային, նա կարիերայում երկրորդ անգամ արժանացել է Մեծ Սաղավարտի մրցաշարի հաղթողի տիտղոսին՝ երկուսն էլ միևնույն մրցաշրջանում։

Դասակարգում

խմբագրել
  1.   Սերենա Ուիլյամս (Կիսաեզրափակիչ)
  2.   Անժելիկա Քերբեր (Հաղթող)
  3.   Գարբինե Մուգուրուսա (Երկրորդ շրջան)
  4.   Ագնեշկա Ռադվանսկա (Չորրորդ շրջան)
  5.   Սիմոնա Հալեպ (Քառորդ եզրափակիչ)
  6.   Վենուս Ուիլյամս (Չորրորդ շրջան)
  7.   Ռոբերտա Վինչի (Քառորդ եզրափակիչ)
  8.   Մեդիսոն Կիս (Չորրորդ շրջան)
  9.   Սվետլանա Կուզնեցովա (Երկրորդ շրջան)
  10.   Կարոլինա Պլիշկովա (Եզրափակիչ)
  11.   Կարլա Սուարես Նավարո (Չորրորդ շրջան)
  12.   Դոմինիկա Ցիբուլկովա (Երրորդ շրջան)
  13.   Յոհաննա Կոնտա (Չորրորդ շրջան)
  14.   Պետրա Կվիտովա (Չորրորդ շրջան)
  15.   Թիմեա Բաչինսկի (Երկրորդ շրջան)
  16.   Սամանտա Ստոսուր (Երկրորդ շրջան)
  17.   Անաստասիա Պավլյուչենկովա (Երրորդ շրջան)
  18.   Բարբորա Ստրիցովա (Առաջին շրջան)
  19.   Ելենա Վեսնինա (Երրորդ շրջան)
  20.   Կիկի Բերթենս (Առաջին շրջան)
  21.   Իրինա Կամելիա Բեգու (Առաջին շրջան)
  22.   Էլինա Սվիտոլինա (Երրորդ շրջան)
  23.   Դարյա Կասատկինա (Առաջին շրջան)
  24.   Բելինդա Բենչիչ (Երրորդ շրջան)
  25.   Կարոլին Գարսիա (Երրորդ շրջան)
  26.   Լաուրա Զիգեմունդ (Երրորդ շրջան)
  27.   Սառա Էրանի (Առաջին շրջան)
  28.   Կոկո Վանդևենգե (Առաջին շրջան)
  29.   Անա Իվանովիչ (Առաջին շրջան)
  30.   Միսակի Դոի (Առաջին շրջան)
  31.   Թիմեա Բաբոշ (Երրորդ շրջան)
  32.   Մոնիկա Պուիգ(Առաջին շրջան)

Հիմնական ցանց

խմբագրել
  • Հապավումներ
    • Q - Որակավորված
    • WC - Wild card, Ջոկեր
    • LL - Երջանիկ անհաջողակ
    • PR - Պաշտպանված վարկանիշ

Քառորդ եզրափակիչ

խմբագրել
Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1   Սերենա Ուիլյամս 5   Սիմոնա Հալեպ 6-2, 4-6, 6-3 2 ժամ 14 րոպե
  Անա Կոնյուխ 10   Կարոլինա Պլիշկովա 2-6, 2-6 57 րոպե
  Կարոլին Վոզնյացկի   Անաստասիա Աևաստովա 6-0, 6-2 1 ժամ 4 րոպե
7   Ռոբերտա Վինչի 2   Անժելիկա Քերբեր 5-7, 0-6 1 ժամ 17 րոպե

Կիսաեզրափակիչ

խմբագրել
Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
1   Սերենա Ուիլյամս 10   Կարոլինա Պլիշկովա 2-6, 6-7(5) 1 ժամ 25 րոպե
  Կարոլին Վոզնյացկի 2   Անժելիկա Քերբեր 4-6, 3-6 1 ժամ 26 րոպե

Եզրափակիչ

խմբագրել
Թենիսիստ Թենիսիստ Հաշիվ Տևողություն
10   Կարոլինա Պլիշկովա 2   Անժելիկա Քերբեր 3-6, 6-4, 4-6 2 ժամ 7 րոպե

Աղբյուրներ

խմբագրել