«Надежда» (հայ.՝ «Հույս»), ռուսերեն երգ, որ գրվել է 1971 թվականին կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովայի և բանաստեղծ Նիկոլայ Դոբրոնրավովի կողմից։

«Надежда»
ի երգը
Լեզուռուսերեն
ՀեղինակՆիկոլայ Դոբրոնրավով
ԿոմպոզիտորԱլեքսանդրա Պախմուտովա

2015 թվականին «Русский репортёр» ամսագրի կողմից անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրության համաձայն՝ «Надежды» երգի տեքստն զբաղեցրել է 10-րդ տեղը Ռուսաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող չափածո տողերի շարքում, որն ի թիվս այլոց ներառել է նաև ռուսական ու համաշխարհային դասական գրականության նմուշներ[1]։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ երգը կատարել առաջարկվել է Իոսիֆ Կոբզոնին, բայց նա հրաժարվել է (հետագայում նա երգն այնուամենայնիվ ընդգրկել է իր երգացանկում)։ Այդ ժամանակ երգն առաջարկվել է Էդիտա Պիեխային, որը դարձել է նրա առաջին կատարողը։ Երգն ու նրա նոտաներն ուղարկվել են նաև Վարշավա՝ ծանր վնասվածքից հետո ապաքինվող Աննա Գերմանին, որը հետագայում մեծ հաջողությամբ կատարել է այն։ Վերջինիս կատարումը դարձել է կանոնիկ ու ավելի հայտնի։ Խորհրդային և ռուս տիեզերագնացների մոտ ավանդույթ է դարձել թռիչքից առաջ լսել Աննա Գերմանի կատարումը։

1975 թվականի «Տարվա երգ» փառատոնի եզրափակիչ համերգում Մուսլիմ Մագոմաևին առաջարկվել է կատարել երգն այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ նրա հիմնական կատարողներ Էդիտա Պիեխան ու Աննա Գերմանը չեն կարողանալու մասնակցել համերգի նկարահանումներին։ Պյոտր Կլիմուկի և Վիտալի Սևաստյանովի ներածական խոսքից հետո Մուսլիմ Մագոմաևը կատարել է երգը երկու անգամ (բիս)[2]։ Հետագայում երգը ևս երկու անգամ հնչել է «Տարվա երգ» փառատոնում։ «Երգ-76» փառատոնում այն նորից կատարել է Մուսլիմ Մագոմաևը (կատարման ձայնագրությունը համարվում է կորած), իսկ «Երգ-82» փառատոնում հնչել է «Նախորդ տարիների մրցանակակիր երգերի» պոպուրիում Էդիտա Պիեխայի կատարմամբ (երրորդ տունը)։

Երգը կատարել է նաև «Надежда» վոկալ-գործիքային անսամբլը, որ կոչվել է այդ երգի անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Виталий Лейбин, Наталья Кузнецова (26 июня 2015). «Слова не выкинешь. Какие песни мы поем в душе и какими стихами говорим». rusrep.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  2. Муслим Магомаев — Надежда ՅուԹյուբում

Արտաքին հղումներ խմբագրել