«Սևան» միջազգային երաժշտական փառատոն

«Սևան» միջազգային երաժշտական փառատոն (անգլ.՝ SEVAN International Music Festival), Սևանում անցկացվող ամենամյա երաժշտական փառատոն[1][2], այն հիմնվել է 2015 թվականին, փառատոնի առաջին օրերը եղել են օգոստոսի 24-25-ը, անցկացվում է ամեն տարի օգոստոս ամսվա առաջին շաբաթ և կիրակի օրերին[3]։ Այն կազմկակերպվում է Սևան քաղաքի հանրային լողափում և հիմնվել է Սևան երիտասարդական ակումբ ՀԿ-ի կողմից։ Փառատոնն 2023 թվականին տեղի է ունենալու օգոստոսի 5-6 օրերին հանրային լողափում։ Այն չի հանդիսանում առևտրային փառատոն և մուտքն ազատ է։

SEVAN International Music Festival
«Սևան» միջազգային երաժշտական փառատոն
ՎայրՍևան
Առաջինը2015 թվական
Վերջինը2023 թվական
ԺանրՖոլկ ռոք, ռոք
Թեմատիկաերաժշտություն

Ստեղծման պատմություն խմբագրել

Պրոյեկտը ստեղծվել է «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսով, հիմնվելով տարածաշրջանում ձևավորված կարիքների հիման վրա, հիմք դնելով Գեղարքունիքի մարզում ամենամյա փառատոնային մշակույթի զարգացմանը[4]։ Սկզբում փառատոնը համարվել է մարզային, սակայն 2018 թվականին դարձել է միջազգային։ Իր ձևաչափով այն համայնքում առաջինն է։ Այն կարևոր հարթակ է հանդիսանում սկսնակ երաժիշտների համար՝ ինքնադրսևորվելու, նույն բեմում ելույթ ունենալու արդեն փորձառու և հայտնի խմբերի հետ հանդիպելու առումով։ Փառատոնային առաջին օրը ռոք երաժշտության սիրահարների համար է, իսկ 2-րդը ֆոլկ։

Նպատակ խմբագրել

Փառատոնի նպատակներից է բեմ, հարթակ, հնարավորություն և ստեղծագործական համագործակցության դաշտ ստեղծել մասնակից երիտասարդ երաժիշտների համար։ Փառատոնն ունի նաև ածանցյալ նպատակներ՝ սոցիալական և բնապահպանական ենթատեքստերով, ինչն արտահայտվում է փառատոնի ուղերձի մեջ` «Տարին գեթ մեկ անգամ ասենք Շնորհակալություն Սևան»[5]։ Որպես առաջնային թիրախ հանդես են գալիս այն բոլոր երիտասարդ երաժիշտները, որոնք ընտրության կարգով դառնում են փառատոնի մասնակից և կիսում են փառատոնի գաղափարները։ Ժանրային առումով փառատոնը երկու տարբեր երաժշտական բևեռներ բերում է մի հարթակ՝ երիտասարդ ռոք խմբերը և ժամանակակից ֆոլկլյորիկ կամ էթնո խմբերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սեւան միջազգային երաժշտական փառատոն բերած Գոհարը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  2. «Կայացել է «Սեւան» միջազգային երաժշտական 6-րդ փառատոնը». aravot.am. 2022.
  3. ««Սևան» 5 րդ միջազգային երաժշտական փառատոն». together4armenia.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  4. Mediamax. ««Սեւան» երաժշտական փառատոնին մնացել են հաշված օրեր». Bravo.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.
  5. «Կայացել է «Սեւան» միջազգային երաժշտական 6-րդ փառատոնը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 21-ին.