Օպերացիա «Ռենտիր» (գերմ.՝ Operation Renntier - «հյուսիսային եղջերու»)՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական գործողություն, որի ընթացքում ֆաշիստական «Նորվեգիա» բանակը ներխուժել է Պետսամո շրջանը նիկելի հանքերը գրավելու և բոլոր ուղղություններով ֆինական զորքերի հետ պաշտպանություն իրականացնելու մտադրությամբ[1]։

Օպերացիա «Ռենտիր»
Թվական հունիսի 22, 1941 թվական
Վայր Պետսամո, Ֆինլանդիա
Արդյունք Գերմանական զորքերը գրավել են Պետսամոն
Հակառակորդներ
Գերմանիա Գերմանիա Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հրամանատարներ
Գեներալ-մայոր Դիտլ հայտնի չէ
Կողմերի ուժեր
27 500 մարդ հայտնի չէ
Ռազմական կորուստներ
հայտնի չէ հայտնի չէ

Նկարագրություն խմբագրել

Գործողության պլանավորումը սկսվեց 1940 թվականի օգոստոսի 13-ին, գերմանացիների կողմից Նորվեգիայի օկուպացումից անմիջապես հետո և ավարտվեց նույն տարվա հոկտեմբերին։ Ծրագիրը ենթադրում էր, որ ֆաշիստական բանակի երկու ստորաբաժանումները՝ «Նորվեգիա» կզբաղեցնեն ֆինական Պետսամո տարածաշրջանը և կկանխեն Խորհրդային Միության կողմից ռազմավարական կարևոր նշանակաություն ունեցող գերմանական արդյունաբերական հանքահորերի գրավումը[2]։

Գործողությունը իրականացվել է որպես Բարբարոսա ռազմական գործողության մի մաս։ Սկսվել է 1941 թվականի հունիսի 22-ին, ընթացել է հաջողությամբ. գերմանիական 2-րդ լեռնահրաձգային դիվիզիան տարածք են զբաղեցրել Լիինախամարիի շուրջ, իսկ 3-րդ լեռնահրաձգային դիվիզիան գրավել է Լուոստարին, ինչպես նաև գրավել է Պետսամոյում Խորհրդային Միության հյուպատոսության անձնակազմը[3]։

Ծրագրի իրականացումը շարունակվել է «Պլատֆինկուս» (գերմ.՝ Platinfuchs - «պլատինե աղվես») գործողությամբ, որը ենթադրում էր այդ երկու ստորաբաժանումների հարձակումը Մուրմանսկի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сутулин П. Финляндия: жертва или агрессор (часть 2) // Загадочная Отечественная война — Военно-исторический сборник. — М.: «Яуза» — ЭКСМО, 2008.
  2. Mann, Chris M. & Jörgensen, Christer Hitlers Arctic War. — Hersham, UK: Ian Allan Publishing Ltd, 2002. — ISBN 0711028990
  3. Приложение 6. Директива по стратегическому сосредоточению и развёртыванию войск (план «Барбаросса») // 1941 год - уроки и выводы. — М.: Воениздат, 1992.