«Հուրբան» զրահագնացք (սլովակերեն՝ Pancierový vlak Hurban), զրահապատ գնացք, որն օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ սլովակյան ժողովրդական ապստամբության ժամանակ[1]։ Կառուցվել է 1944 թվականի սեպտեմբերի 25-ին, Սլովակիայի Զվոլեն քաղաքի երկաթուղային գործարանում և եղել է սլովակյան ապստամբության ժամանակ օգտագործված վերջին զրահագնացքը։ Դրա կրկնօրինակը՝ որպես հուշարձան, ցուցադրված է Զվոլենի ամրոցի հարևանությամբ գտնվող զբոսայգում, իսկ գնդացիրակիր իսկական լաֆետը (կցահարթակը)՝ Բանսկա Բիստրիցայում՝ սլովակյան ժողովրդական ապստամբության թանգարանում[2][3]։

Հուրբան զրահագնացք
Ընդհանուր տեղեկություն
Տեսակզենքի մոդել
ՃակատամարտերՍլովակյան ապստամբություն

Մարտական ուղին խմբագրել

Զրահագնացքի հրամանատարը կապիտան Մարտին Դյուրիշ-Ռուբանսկին էր, նրա տեղակալը՝ լեյտենանտ Դոմինիկ Մյարտուշը։ Անձնակազմը բաղկացած էր յոթուկես տասնյակ զինվորականներից։ «Հուրբան»-ի մասնակցությամբ առաջին մարտական գործողությունը տեղի է ունեցել Հրոնսկա Դուբրավա - Ժյար գծի վրա։ 1944 թվականի հոկտեմբերի 4-ին ստորաբաժանումը բացազատվել է Չրեմշոնե գյուղի մերձակայքում, մասնակցել գերմանացիների գրոհը կասեցնելու մարտական առաջադրանքի կատարմանը, որի ընթացքում զրահագնացքը զգալի չափով վնասվել է։ Վերանորոգումից հետո հսկողության տակ է պահել Բանսկա ԲիստրիցաԴիվյակի գիծը։ Հոկտեմբերի 23-24-ին Գորեգրոնիի շրջանում դարձյալ մասնակցել է գերմանացիների գրոհի կասեցմանը։ Այս անգամ «Հուրբան»-ը շատ ավելի ծանր վնասվածքներ է ստացել, և անձնակազմն ստիպված է եղել լքելու այն՝ թաքցնելով Չրեմշոնեի մոտ գտնվող երկաթուղային թունելում։ Դրանից հետո ստորաբաժանումը միացել է աշխարհազորին և նրա կազմում մասնակցել պարտիզանական կռիվներին։

Գրականություն խմբագրել

  • Bosák P.: Z bojových operácii na fronte SNP. Издательство Правда, Братислава, 1979. (սլովակ.)
  • Plevza, V. a kolektív: Encyklopédia odboja a Slovenského národného povstania/ Dejiny Slovenského národného povstania 1944 – 5. zväzok. Издательство Правда, Братислава, 1985, с. 177 (սլովակ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Armoured train "Hurban" - Zvolen - TracesOfWar.com». En.tracesofwar.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «Muzeum SNP.sk - Expozície - Skanzen ťažkej bojovej techniky». www.muzeumsnp.sk. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Images from Google maps are available here.