Կանաչ խաչ (կազմակերպություն)

«Կանաչ խաչ» կազմակերպություն (株式会社ミドリ十字; Kabushiki Gaisha Midori Jūji, ռուս.՝ Зелёный Крест) Ճապոնիայի առաջատար դեղագործական կազմակերպություններից մեկը։ 1998 թվականի ապրիլի 1-ին այն միացավ Yoshitomi Pharmaceutical Co., Ltd. (吉富製薬株式会社) կազմակերպությանը և 2000 թվականի ապրիլին անվանափոխվեց Welfide Corporation (ウェルファイド株式会社)։

Պատմությունը խմբագրել

«Կանաչ Խաչ» կազմակերպությունն ստեղծվել է 1950 թվականին և դարձել առաջին կոմերցիոն «արյան բանկ»-ը Ճապոնիայում դառնալով միջազգային լիցենզավորված դեղագործական կազմակերպություն ՝ արտադրելով դեղորայք առողջապահական ոլորտում։ Այս կազմակերպության հիմնադիրները զինվորական հանցագործներ էին ՝ « ջոկատ 731»-ից, ովքեր մարդկանց վրա փորձարկումներ էին կատարում։ Այդպիսիք էին փոխգնդապետ Նայիթոն և ստորաբաժանման հիմնադիր գեներալ-լեյտենանտ՝ Մասադզի Կիտանոն։

Արտադրություն խմբագրել

Արտադրված արտադրանքը լայնորեն կիրառվել է հիվանդությունների լայն շրջանակի բուժման համար։ Բացի արյան ամբողջ փոխներարկումը մատակարարելուց, «Կանաչ խաչ»- ը նաև ակտիվ գործունեություն է ծավալել արյան արտադրանքի մշակման գործում ՝ ուսումնասիրելով արյան մակարդման, հակամարմինների և ալբումինի ասպեկտները։ 1960-ական թվականներին նրանք զբաղվում էին ոչ միայն պլազմայով, այլ նաև դարձան առաջատարներ և գործակալներ սիրտ-անոթային, իմունային, հակաբորբոքային, ալբումինի վրա հիմնված խնդիրների և այլ ոլորտների ասպարեզում։Այդ ամենը կազմում էին արյան պլազմայի բաղադրիչների պարանտերային սննդի հետ ⅔ եկամուտ՝ կազմակերպության համար։ Ախտորոշիչ ռեակտիվների մեծածախ վաճառքը նույնպես ապահովեց զգալի շահույթ։ Ընկերությունն ուներ 11 դուստր ձեռնարկություն ՝ երեքական ԱՄՆ-ում և Ճապոնիայում, մեկական Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Բարբադոսում, Չինաստանում և Հոնկոնգում։ 1998 թ. Ֆինանսական հաշվետվություններում համախառն եկամուտների 41.9% -ը բաժինն ստանում էին արտասահմանյան վաճառքից։

ՄԻԱՎ խմբագրել

1980 թվականի վերջին «Կանաչ խաչ » կազմակերպությունը և բժիշկ Թաքեսի Աբեն հայտնվեցին սկանդալի կիզակետում ՝ այն պատճառով, որ 3000 ճապոնացի վարակվեցին ՄԻԱՎ-ով ՝ օգտագործելով կազմակերպության կողմից արյան համար ստեղծված արտադրանքը։ Այն, ինչպես գիտենք, անվտանգ չէր[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tomoko Otake, "Ministry insider speaks out" Japan Times (November 1, 2009). Retrieved April 1, 2011
  2. Masao Miyamoto, "Mental Castration, the HIV Scandal, and the Japanese Bureaucracy" Արխիվացված 2021-05-26 Wayback Machine Japan Policy Research Institute (August 1996). Retrieved April 1, 2011

Արտաքին հղումներ խմբագրել