Դարյա Ալեքսանդրովնա Ժուկովա (ռուս.՝ Да́рья Алекса́ндровна Жу́кова, հունիսի 8, 1981(1981-06-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), Մոսկվայի «Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր[2]։

Դարյա Ժուկովա
Дарья Жукова
Ծնվել էհունիսի 8, 1981(1981-06-08)[1] (42 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգությունռուս
ԿրթությունԿալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և Pacific Hills School?
Մասնագիտությունդիզայներ
ԱմուսինՌոման Աբրամովիչ
ԾնողներԱլեքսանդր Բորիսովիչ Ժուկով

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է բիզմեսմեն Ալեքսանդր Բորիսովիչ Ժուկովի և միկրոկենսաբան Ելենա Ժուկովի ընտանիքում[3]։ ՌԻԱ Նովոստի հայտնում է, որ նրա հոր իսկական անունը Ալեքսանդր Շայյաբորխովիչ[Ն. 1] Ռադկին է (հետագայում վերցրել է կնոջ ազգանունը)[4]։ Դստեր ծնունդից հետո նրա ծնողները բաժանվել են, և մայրը, հրավիրվելով աշխատել ԱՄՆ-ում, դստեր հետ մեկնել է Սանտա-Բարբարա (Կալիֆորնիա)[3]։ Երեք տարի Դարյա Ժուկովան սովորել է հրեական դպրոցում[5]։

16 տարեկանում Դարյան հոր հրավերով, ով ստացել էր Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, տեղափոխվել է Լոնդոն։ Սովորել է Լոնդոնի նատուրոպատիայի ինստիտուտում (London College of Naturopathic Medicine)[3]:

2006 թվականին Ժուկովան և նրա ընկերուհին՝ Կրիստինա Տանգը, հիմնադրել են մի ընկերություն, որը թողարկում է հագուստ Kova & T ապրանքանիշով։ 2007 թվականին բրենդը ներկայացված էր աշխարհի ավելի քան 80 խանութներում. Kova & T հագուստ կրել են դերասանուհիներ Քեյթ Մոսսը, Միշա Բարտոնը և Օլսեն քույրերը[6][7]։ 2010 թվականին Ժուկովան ասաց, որ ընկերության գործունեությունը վերահսկում է իր ընկերուհին[8]։ Մամուլում գրվել է այն մասին, թե նա թենիսիստ Մարատ Սաֆինի ընկերուհին է[9]։

  Արտաքին պատկերներ
  Ժուկովայի լուսանկարը Spletnik.ru կայքում[10]

2007 թվականին Ժուկովան Օլեգ Դերիպասկայի կնոջը՝ Օլգային, օգնել է ստեղծել է Spletnik.ru կայքը, որը նվիրված է շոու բիզնեսի նորություններին[11]։

2008 թվականին Ժուկովան հիմնադրել է արվեստի զարգացման ու աջակցման Iris Foundation բարեգործական հիմնադրամը[8]։ Հետագայում հիմնադրամը բացել է «Գարաժ» թանգարանը, Garage ամսագիրը և մասնակցել Սանկտ Պետերբուրգում Նոր Հոլանդիա կղզու վերակառուցման նախագծին։

2008 թվականին Դարյա Ժուկովան դարձել է Մոսկվայի ժամանակակից մշակույթի «Գարաժ» կենտրոնի հիմնադիրը[12][13]։ Financial Times թերթի արվեստի բաժնի խմբագիր Ջեն Դելլիին Ժուկովային անվանում է «նշանակալի անձ արվեստի աշխարհում». Դելլին գրում է, որ Ժուկովան կարողացել է ստեղծել «համաշխարհային կարգի արվեստի պատկերասրահ, ինչպես նաև արմատապես փոխել Մոսկվայի մշակութային կյանքը»[14]։ 2015 թվականի մարտին «The Art Newspaper Russia» ամսագիրը Դարյա Ժուկովայի և Ռոման Աբրամովիչին ներառեց «100 գլխավոր անձինք ռուսական արվեստում (բացի նկարիչներից)» ցանկի վեցերորդ հորիզոնականում[15]։

2011 թվականին Ժուկովան հիմնադրել է «Garage» անգլերեն ամսագիրը, որը նվիրված էր արվեստին։ 2013 թվականին սկսել է թողարկվել ամսագրի ռուսերեն տարբերակը[8]։

Ընտանիք խմբագրել

2005 թվականին Դարյա Ժուկովան ծանոթացել է ռուս գործարար և Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Ռոման Աբրամովիչի հետ, և մի քանի տարի անց նրանք ամուսնացել են[16]։ 2007 թվականին մի շարք ԶԼՄ-ներ սկսել են Ժուկովային կոչել Աբրամովիչի ընկերուհի, և այդ ծանոթության հետ են կապել գործարարի ամուսնալուծությունը[17][18][19]։ Ժուկովան և Աբրամովիչը երկու երեխա ունեն՝ Ահարոն Ալեքսանդրը (ծնվել է 2009 թվականին) և Լեան (ծնվել է 2013 թվականին)[20][21]։ 2017 թվականին Ժուկովան ու Աբրամովիչը բաժանվել են[8]։

Նշումներ խմբագրել

  1. Շայա և Բորուխ անուններից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. «О музее». Garage. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 Дмитрий Быков Худаша // Карьера. — 2008. — № 2 (110). Архивировано из первоисточника 11 փետրվարի 2008.
  4. Дарья Жукова — представительница «золотой молодежи». Справка // ՌԻԱ Նովոստի, 14 марта 2007
  5. Dasha Zhukova: From It Girl to Art Girl. The Telegraph. 4 October 2009
  6. Лунина Л. Настоящая брюнетка Արխիվացված 2007-10-28 Wayback Machine // Ведомости Пятница, № 41 (78), 26 октября 2007
  7. Дудорова Ю. Из света в тренд перелетая // gazeta.ru, 17 сентября 2007
  8. 8,0 8,1 8,2 8,3 Роман Абрамович и Дарья Жукова объявили о разводе
  9. За последние две недели Абрамович изрядно потратился на своих женщин // ՌԻԱ Նովոստի, 19 мая 2008
  10. Даша Жукова // Spletnik.ru, 2008
  11. Малахов А., Куликова Ю. Дарья Жукова и Полина Дерипаска посплетничают в интернете // Коммерсантъ, № 234 (3810), 19 декабря 2007
  12. Art Wealth Management: Managing Private Art Collections
  13. Art and the Global Economy
  14. Даша Жукова: сначала Москва, а теперь и весь мир
  15. 100 главных людей в русском искусстве (кроме художников)(ռուս.) // The Art Newspaper Russia. — март 2015. — № 2. — С. 21.
  16. Rem Koolhaas and Dasha Zhukova Build a Moscow Museum
  17. Двойная перестраховка // Эксперт Online, 14 марта 2007
  18. The young model // The Telegraph, 14 Mar 2007
  19. In defence of Daria // The Guardian, 17 September 2008
  20. Родил Абрамович Аарона — Газета.ру, 5.12.09
  21. Congratulations, Roman Abramovich, On The Most Expensive Baby Delivery Ever // forbes.com, 16 апреля 2013

Արտաքին հղումներ խմբագրել