Արարատ-73-ի քառասունամյակի հուշարձան
«Արարատ-73»-ի 40-ամյակի հուշարձան, գտնվում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում, տեղադրվել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ին։
«Արարատ-73»-ի 40-ամյակի հուշարձան | |
---|---|
«Արարատ-73»-ի 40-ամյակի հուշարձանը Ագարակ գյուղում | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Վարազդատ Համբարձումյան և Աշոտ Դավայան |
Ստեղծում | հոկտեմբերի 6, 2013 |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Ագարակ |
Շինության ձև | արձան |
Ներկա վիճակ | կանգուն |
Հեղինակներ
խմբագրելՀուշարձանը կառուցվել է բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով և նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի իր հայրենի Ագարակ գյուղում։
Պատմություն
խմբագրել1973 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի եզրափակչի դրամատիկ մրցապայքարում 2:1 հաշվով հաղթելով Կիևի «Դինամոյին»՝ «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ գավաթը, իսկ 18 օր անց, Երևանում 3:2 հաշվով հաղթելով Լենինգրադի «Զենիթին», պաշտոնապես ձևակերպեց ոսկե դուբլ՝ նվաճելով երկրի չեմպիոնի կոչումը։
Հուշարձանը տեղադրվել է ԽՍՀՄ առաջնությունում 1973 թվականին «Արարատ» ֆուտբոլային թիմի հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ։ Հուշարձանի բացմանը ներկա էին Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանը, ԱԺ պատգամավորներ Աշոտ Աղաբաբյանը, Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կառուցվածք - Մարզպետարան - Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Արարատ 73»-ի հաղթանակների 40-ամյակին նվիրված հուշարձան՝ Ագարակ գյուղում