Ռաբինդրանաթ Թագոր

Բենգալի բանաստեղծ եւ փիլիսոփա

Ռաբինդրանաթ Թագոր[Ն 1], Ռոբինդրոնաթ Թհակուր[13] (/rəˈbɪndrənɑːt tæˈɡɔːr/ ( ), մայիսի 7, 1861(1861-05-07)[1][2][3][…], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[4][1][5][…] - օգոստոսի 7, 1941(1941-08-07)[1][4][2][…], Կալկաթա, Բրիտանական Հնդկաստան[4][1][5])[Ն 2], կեղծանունը՝ Գուրուդև[Ն 3]: Բազմակողմանի զարգացած[15][16] բենգալացի, որը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին վերաստեղծել է բենգալական գրականությունն ու երաժշտությունը, ինչպես նաև՝ կոնտեքստային մոդեռնիզմով վերափոխել հնդկական արվեստը։ Թագորը լինելով «Գիթանջալիի» («Զոհաբերության երգեր») և դրա «չափազանց զգայուն, թարմ ու գեղեցիկ արձակ բանաստեղծությունների»[17] հեղինակը՝ 1913[18] թվականին դարձել է Գրականության Նոբելյան մրցանակի առաջին ոչ եվրոպացի դափնեկիրը։ Թագորի բանաստեղծական երգերը մեկնաբանվել են որպես հոգևոր և քնարական գործեր։ Այնուամենայնիվ, նրա «նրբաճաշակ արձակն ու կախարդական պոեզիան»[19] Բենգալիայի սահմաններից դուրս՝ հիմնականում անհայտ է մնում։ Երբեմն նրան հիշատակում են որպես «Բենգալիայի բարդ»[20]։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (օգոստոսի 17, 2018) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Ռաբինդրանաթ Թագոր
բենգալերեն՝ রবীন্দ্রনাথ ঠাকুর
Ծնվել էմայիսի 7, 1861(1861-05-07)[1][2][3][…]
ԾննդավայրԿալկաթա, Բրիտանական կայսրություն[4][1][5][…]
Վախճանվել էօգոստոսի 7, 1941(1941-08-07)[1][4][2][…] (80 տարեկան)
Վախճանի վայրԿալկաթա, Բրիտանական Հնդկաստան[4][1][5]
Գրական անունভানুসিংহ
Մասնագիտություննկարիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, դրամատուրգ, ակնարկագիր, փիլիսոփա, արվեստագետ, գրող, երգերի հեղինակ, երգերի հեղինակ, երգիչ, կինոռեժիսոր և ազատության մարտիկ
Լեզուբենգալերեն և անգլերեն
ԱզգությունԲենգալացիներ և Բրահմաններ
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան[6][7][8][…]
ԿրթությունԼոնդոնի համալսարանի քոլեջ[5] և St. Xavier's Collegiate School?
Ժանրերէսսե[5], պատմվածք[5] և վեպ[5]
Ուշագրավ աշխատանքներԳիտանջալի[5], Տուն և աշխարհ[5], Bhanusimha Thakurer Padabali?[5], Valmikipratibha?[5], Kabuliwala?, Hungry Stones?, Nastanirh?, Noukadubi?, Chaturanga?, Jogajog?, Shesher Kabita?, Dak Ghar? և Raja?
Պարգևներ
ԱմուսինMrinalini Devi?[5]
ԶավակներRathindranath Tagore?
Изображение автографа
Ռաբինդրանաթ Թագոր Վիքիքաղվածքում
Ռաբինդրանաթ Թագոր Վիքիդարանում
 Rabindranath Tagore Վիքիպահեստում

Նա եղել է պիրալի բրահման, ծնվել է Կալկաթայում, իսկ նախնիները եղել են ջոշորական ազնվականներ։ Թագորն սկսել է բանաստեղծություններ գրել վաղ տարիքից, երբ դեռևս 8 տարեկան էր[21]: 16 տարեկանում Bhānusiṃha  (Արև Առյուծ) կեղծանվամբ՝ Թագորն արտոնել է իր առաջին ծավալուն բանաստեղծությունների հրատարակությունը, որը խանդավառությամբ ընդունվել է գրականության գիտակների կողմից՝ որպես երկար ժամանակ ընդհատակ անցած դասական գրականության վերադարձ[22][23]: 1877 թվականին ավարտել է իր առաջին կարճ պատմվածքներն ու դրամաները, որոնք տպագրվել են իր իսկական անվան տակ։ Որպես մարդասեր, ունիվերսալիզմի կողմնակից, ինտերնացիոնալիստ և հակաազգայնության ջատագով[24], նա դատապարտել է Բրիտանական Հնդկաստանը և անկախացման գաղափարը պաշտպանել Բրիտանիայից։ Լինելով «Բենգալական Վերածնունդ» ուղղության սկզբնավորողներից մեկը՝ կազմել է մի մեծ հավաքածու, որն ընդգրկել է նկարներ, էսքիզներ, խզբզանքներ, հարյուրավոր տեքստեր և երկու հազարից ավելի երգեր։ Թագորի գրական ժառանգությունը պահպանվել է նաև իր հիմնադրած համալսարանում՝ Վիշվա Բհարաթիում[25][26]:

Թագորն արդիականացրել է բենգալական արվեստը՝ կարևորություն չտալով դասական կառուցվածքի պահպանմանն ու դիմակայելով լեզվական խիստ քննադատությանը։ Նրա վեպերը, պատմվածքները, երգերը, պարային դրամաներն ու էսսեները պտտվել են քաղաքական և անձնական թեմաների շուրջ։ Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Գիթանջալին», «Գորան», «Տունը և աշխարհը», իսկ չափածո գործերից՝ կարճ պատմվածքներն ու վեպերը, որոնք կա՛մ բուռն ընդունելություն են գտել, կա՛մ խիստ քննադատության ենթարկվել իրենց քնարականության, խոսակցական դարձվածքների, նատուրալիզմի և անբնական ակնարկների համար։

Թագորի երաժշտական երկերը երկու ժողովուրդների կողմից ընտրվել են որպես պետական օրհներգներ․ դրանք են Հնդկաստանի հիմնը՝ Ջանա Գանա Մանան («Ժողովրդի հոգին»), և Բանգլադեշի հիմնը՝ Ամար Շոնար Բանլան («Իմ ոսկի Բենգալիա»)։ Շրի Լանկայի օրհներգի ոգեշնչման աղբյուրն ևս եղել է Թագորի աշխատանքը[27][28]։

Վաղ կյանք 1861-1878 թվականներ խմբագրել

 
Թագորը 1873 թվականին

Ռաբի մականվամբ Թագորը ընտանիքի 13 ողջ մնացած երեխաներից ամենակրտսերն էր։ Նա ծնվել է 1861 թվականի մայիսի 7-ին, Կալկաթայում, Ջորասանկու Թհակուր Բարի առանձնատանը, Դեբենդրանաթ Թագորի (1817-1905 թվականներ) և Սարադա Դևիի (1830-1875 թվականներ) ընտանիքում[Ն 4]:

Քանի որ Թագորի մայրը մահացել էր, երբ նա դեռ փոքր երեխա էր, իսկ հայրը ճանապարհորդում էր[34], հիմնականում նրան դաստիարակել են ընտանեկան ծառաները։

 
Թագորը և կինը՝ Մրինալինի Դեվին, 1883 թվական

Թագոր ընտանիքը ապրել և ստեղծագործել է Բենգալական վերածննդի ժամակաշրջանում։ Նրանք կազմակերպել և իրականացրել են գրական ամսագրերի տպագրություն։ Թատրոնը ներկայացվել, իսկ բենգալական ու արևմտյան դասական երաժշտության մենահամերգները՝ պարբերաբար տեղի են ունեցել այդ առանձնատանը։ Թագորի հայրը հրավիրել էր դհրուպադ ժանրի մի քանի պրոֆեսիոնալ երաժիշտների՝ իրենց տանն ապրելու և երեխաներին հնդկական դասական երաժշտություն ուսուցանելու համար[35]: Թագորի ավագ եղբայրը՝ Դուիջենդրանաթ Թագորը եղել է փիլիսոփա և բանաստեղծ։ Եղբայրներից մեկ ուրիշը՝ Սաթիենդրանաթը, եղել է առաջին հնդիկն, ով ընտրվել է Հնդկաստանի Պետական Ծառայության անդամ։ Մի այլ երբայր էլ՝ Ջիոտիրինդրանաթը եղել է երաժիշտ, կոմպոզիտոր և դրամատուրգ [36]: Թագորի քույր՝ Շուարնակումարի Դևին էլ եղել է վիպասան։ Ջիոտիրինդրանաթի կինը՝ Կադամբարի Դևին, որն ընդամենը մի քանի տարի էր Թագորից մեծ, եղել է վերջինիս սիրելի ընկերն ու հզոր ազդեցություն թողել նրա հետագա կյանքի վրա։ Կադամբարիի ինքնասպանությունն ամուսնանալուց որոշ ժամանակ անց՝ 1884 թվականին, տարիներ շարունակ խորապես հուզել և ցավ է պատճառել Թագորին։

Թագորն անընդհատ խուսափել է դասասենյակային ուսուցումից և նախընտրել թափառել կալվածքում կամ դրա հարևանությամբ գտնվող Բոլփուրում և Փանիհաթիում, որտեղ իր ընտանիքն այցելում էր[37][38]: Նրա եղբայր՝ Հեմենդրանաթը, հանձնարարելով լողալ Գանգեսի ափերով, բարձրանալ բլուրներ՝ վարժեցրել և ֆիզիկապես կոփել է նրան, կիրառելով՝ մարմնամարզություն, ձյուդո և ըմբշամարտ։ Թագորն սովորել է նկարչություն, անատոմիա, աշխարհագրություն, պատմություն, գրականություն, մաթեմատիկա, սանսկրիտ և անգլերեն, որը Թագորի ամենից քիչ սիրելի առարկան է եղել[39]: Նա չի սիրել կանոնավոր կրթությունը. Նախագահական համալսարանում, Թագորի գիտական աշխատանքը տևել է ընդամենը մեկ օր։ Տարիներ անց, նա համոզվել է, որ կանոնավոր և պատշաճ ուսուցումն իրերի բուն բացատրությունը չի տալիս, պատշաճ ուսուցումն սաստկացնում է հետաքրքրությունը [40]:

Ուպանայանի (հասունանալ) արարողությունից՝ 11 տարեկան դառնալուց հետո, 1873 թվականին, Թագորն իր հոր հետ, Կալկաթայից մի քանի ամսով մեկնել է Հնդկաստան ճանապարհորդության՝ այցելելու Սանտինիկետանում գտնվող հոր կալվածք և Ամրիթսար, այնուհետև՝ Հիմալայան լեռների Դալհաուսիի բարձրավանդակ։ Այնտեղ Թագորն ընթերցել է կենսագրություններ, ուսումնասիրել՝ պատմություն, աստղագիտություն, ժամանակակից գիտություն, սանսկրիտ և քննել հնդիկ գրող՝ Կալիդասայի դասական պոեզիան[41][42]։ 1873 թվականին, Ամրիթսարում մեկ ամիս անցկացնելու ժամանակ, նրա վրա մեծապես ներգործություն է ունեցել քաղցրահնչուն «Գուրբանին» և «Նանակ Բանին», որոնք երգել են Խարմանդիր Սախաբում (Ոսկե տաճար) և որոնց համար էլ թե՛ հայրը, և թե՛ որդին, կանոնավոր կերպով այցելել են տաճար։ Վերջինիս մասին Թագորը գրել է «Իմ վերհուշերում» (1912 թվական).

  Ամրիթսարի Ոսկե Տաճարն ինձ երազ է թվում։ Շատ առավոտներ ես ուղեկցել եմ հորս՝ լճի մեջտեղում գտնվող՝ սիկհերի Գուրուդարբար։ Այնտեղ անընդհատ հնչում էին հոգևոր սաղմոսերգերը։ Հայրս՝ նստած երկրպագող բազմության մեջ, երբեմն կձայնակցեր գոհունակության օրհներգին, և նրանք երկրպագությանը միացող անծանոթ ձայնը գտնելով՝ սրտաբաց կընդունեին նրան, և մենք կվերադառնայինք՝ լիուլի բեռնված սառնաշաքարների և այլ քաղցրեղենի օրհնված ընծաներով[43]։  

Թագորը 6 պոեմ է գրել սիկխական կրոնի վերաբերյալ, ինչպես նաև՝ նույն թեմայով մի հոդված՝ բենգալական մանկական ամսագրում[44]։ Վերադառնալով Ջորասանկո՝ մինչև 1877 թվականն ավարտին է հասցրել իր հիմնական ծավալուն աշխատանքները, որոնցից մեկը մայթհիլի լեզվով մի ընդարձակ պոեմ է, գրված՝ Վիդյափաթիի ոճով։ Նա կատակով պնդել է, որ դրանք վայշնավիզմի հետևորդ՝ 17-րդ դարի վիշնուինյան բանաստեղծ Bhānusiṃha-ի կորած գործերն են, որոնք նորովի երևան են եկել[Ն 5][45]: Այդ տարածաշրջանի փորձագետներն ընդունել են դրանք որպես՝ Bhānusiṃha-ի կորած աշխատանքներ[46]:

Թագորն առաջին անգամ պատմվածքի ժանրում հանդես է եկել «Բիխարինի» (Մուրացկան կինը) բենգարալերեն ստեղծագործությամբ[46][47]: Նույն թվակականին հրատարակված Sandhya Sangit-ը (1882 թվական) ընդգրկում է "Nirjharer Swapnabhanga" («Ջրվեժի արթնացումը») բանաստեղծությունը։

Շիլաիդահա 1878–1901 թվականներ խմբագրել

 
Թագոր ընտանիքի առանձնատունը Շիլաիդահա, Բանգլադեշ

Քանի որ Թագորի հայրը՝ Դեբենդրանաթը, չէր ուզում իր որդին փաստաբան դառնա, Թագորը 1878 թվականին դիմել է Անգլիայի Արևելյան Սասիքսի կոմսության հանրակրթական դպրոց[48]։ Նա մի քանի ամիս ապրել է Թագոր ընտանիքին պատկանող, Բրայթոն և Հոուվ քաղաքին մոտ գտնվող տանը, որտեղ 1877 թվականից, ապրել են նաև իր եղբոր՝ Սաթիենդրանաթի զավակները՝ Սուրենը և Ինդիրա Դևին` իրենց մոր հետ միասին[49]։ Սովորել է Լոնդոնի համալսարանական քոլեջի իրավագիտության բաժնում, սակայն կիսատ է թողել այն նախընտրելով՝ Թոմաս Բրաունի «Ռելիջիո Մեդիչի» աշխատանքի և Շեքսպիրի պիեսների՝ «Կորլիոլանի» և «Անտոնիոս և Կլեոպատրայի» ինքնուրույն ուսումնասիրումը։ Անգլիական, իռլանդական և շոտլանդական կենսուրախ ժողովրդական մեղեդիներն ազդեցիկ են եղել Թագորի համար, նվազեցնելով սեփական` Նիդհու Բաբուի ստեղծած կիրտաների ու տափաների, Բրահմո օրհներգության ազդեցությունը[48][50]: 1880 թվականին, առանց ակադեմիական աստիճանի վերադարձել է Բենգալիա՝ լավագույն եվրոպական նորամուծությունները բրահմանների ավանդույթների հետ համաձայնեցնելու որոշմամբ[51]: Բենգալիա վերադառնալուց հետո սկսել է կանոնավոր կերպով հրատարակել բանաստեղծություններ, պատմվածքներ և վեպեր։ Թեպետ դրանք խորը ազդեցություն էին թողնում բենգալացիների վրա, սակայն պետության կողմից ուշադրության չարժանացան[52]։ 1883 թվականին Թագորն ամուսնացել է տասնամյա (այն ժամանակ դա ընդունված կարգ էր) Մրինալինի Դեվիի հետ (1873-1902 թվականներ)[53]։ Նրանք ունեցել են 5 երեխա, որոնցից երկուսը մանուկ հասակում մահացել են[54]:

 
Թագոր ընտանիքի լաստանավը՝ «Փադման»

Թագորը 1890 թվականից տնօրինել է Շիլաիդահայում (ներկայումս՝ շրջան Բանգլադեշում) գտնվող իր տոհմական մեծ կալվածքը, ուր 1898 թվականին տեղափոխվել են նաև կինն ու երեխաները։ Իր հայտնի աշխատանքներից մեկը՝ «Մանասի» (սանսկրիտերենից թարգմանաբար` «Մտքի ստեղծագործություն») բանաստեղծությունների ժողովածուն հրատարակել է 1890 թվականին[55]: Որպես Զեմինդար Բաբու՝ Թագորը Լակշմիի (երջանկության և գեղեցկության աստվածուհին բրահմայական կրոնում) հրամանով, ընտանեկան լաստանավով հատել է Փադմա գետը։ Թագորը հիմնականում գյուղացիների վարձավճարներն էր հավաքում, օրհնում նրանց, որոնք էլ իրենց հերթին նրան պատվում էին չոր բրնձից և յոգուրտից բաղկացած ճաշկերույթներով[56]: Նա հանդիպել է Գագան Հարկարային, որի միջոցով ծանոթացել է Բաուլ Լալոն Շահի հետ, որի ժողովրդական երգերը խորապես ազդել են Թագորի վրա[57]։ Թագորն աշխատել է հանրությանը հայտնի դարձնել Լալոնի երգերը։ Նրա Սադհանայի շրջանը՝ 1891-1895 թվականները, իր ամենաբեղուն տարիներն են եղել[34], այս տարիներին էլ նա գրել է 84 պատմվածքից բաղկացած «Գալփագուչչա» գրքի պատմվածքների կեսից ավելին[46]: Վերջինիս ծաղրական և դաժան պատմվածքները Բենգալիայի իդեալականացված գյուղական կյանքի իրական աղքատության ուսումնասիրություններն են եղել[58]:

Սանտինիկետան։ 1901-1932 թվականներ խմբագրել

 
Ծինգուա համալսարան, 1924 թվական

1901 թվականին Թագորը տեղափոխվել է Սանտինիկետան՝ մենաստան հիմնելու համար։ Այն մանդիր էր (հնդկական տաճար)՝ մարմարե հատակով աղոթքի սրահով, որը որպես փորձնական դպրոց էր ծառայում և գրադարան, այգի ու ծառերի պուրակ ուներ[59]: Այնտեղ էլ մահացել են իր կինն ու երկու երեխաները։ Թագորի հայրը մահացել է 1905 թվականին։ Թագորի եկամտի մասն էին կազմում ամսական վճարները՝ Տրիպուրայի մահառաջայից, ընտանեկան թանկարժեք զարդերի վաճառքից ստացվող գումարները, ժառանգության մի մասը կազմող՝ Պուրի քաղաքի ծովափնյա ամառանոցը և գրքի վաճառքից ստացված ծիծաղելի թվացող 2000 ռուփին[60]:

Հրատարակելով «Նավիդյա» (1901 թվական) և «Խեա» (1906 թվական) բանաստեղծական ժողովածուները և դրանք վերափոխելով ու դարձնելով անհանգ, ազատ ոտանավորներ՝ Թագորը ձեռք է բերել ինչպես բենգալացի, այնպես էլ օտար ընթերցողներ։ 1913 թվականին Թագորը տեղեկացվել է իր Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր դառնալու մասին, շվեդական ակադեմիան բարձր էր գնահատել «Գիթանջալիի» («Զոհաբերության երգեր») իդեալիստական և արևմուտքի ժողովրդի համար՝ անգլերեն թարգմանված նյութի այդքան բնական լինելը[61]: 1915 թվականին, Գեորգ V արքայի կողմից պարգևատրվել է ասպետական կոչումով, որից և հրաժարվել է 1919 թվականի Ամրիթսարի կոտորածից[62]։

1921 թվականին, Թագորը և գյուղատնտեսության տնտեսագետ Լեոնարդ Էլմհիրսթը հիմնեցին «Գյուղական վերակառուցման հաստատությունը», որն ավելի ուշ վերանվանվեց «Սրինիկետան», այսինքն՝ «Աղյուսե բարեկեցություն» և գտնվում էր մենաստանին մոտ, Սուրուլ գյուղում։ Դրա հետ մեկտեղ նա ձգտում էր զսպել ժամանակ առ ժամանակ ահագնացող, Մահաթմա Գանդիի մեղանդրանքով լի բողոքները, որոնք ուղված էին Բրիտանական Հնդկաստանի գիտակցված մտավոր և, հետևապես, գաղութային անկմանը[63]:

Նա օգնություն է փնտրել ֆինանսավորողների, պաշտոնյաների, գիտնականների շրջանում և ամբողջ աշխարհում՝ «ազատելու գյուղերն անօգնականության և տգիտության շղթաներից»՝ գիտելիքով ուժ հաղորդելու միջոցով[64][65]: Վաղ 1930-ական թվականներին Թագորը թիրախ էր դարձրել շրջապատող «կաստային բնորոշ աննորմալ գիտակցականությունը» և նրանց դիպչել չկարողանալու արգելքը։ Թագորը նրանց դեմ դասախոսություններ է կարդացել և գրել նրանց մասին՝ անձեռնմխելի հերոսներին ներառելով սեփական բանաստեղծությունների, դրամաների մեջ և, նույնիսկ, Գուրուվայուր տաճարը դալիթների՝ ամենաստորին դասակարգի անդամների համար բացելու նրա ծրագիրը հաջողություն է ունեցել։ [66][67]

Անկման տարիներ։ 1932–1941 թվականներ խմբագրել

 
Գերմանիա, 1931 թվական
 
Թագորի վերջին լուսանկարը, 1941 թվական

Դուտտան և Ռոբինսոնը Թագորի կյանքի այս շրջանը համարում են «շրջիկ գրականագետի» փուլ։ Այս շրջանը հաստատում է նրա այն տեսակետը, որ մարդկային բաժանումները մակերեսային են։ 1932 թվականի մայիսին, Իրաքի անապատում բնակվող բեդվինների ճամբար այցելության ժամանակ՝ տոհմի առաջնորդը նրան ասել էր. «Մեր մարգարեն ասել է, որ ճշմարիտ մուսուլմանը նա է, որի խոսքերն ու արարքները նույնիսկ նվազագույն չափով չեն վնասի իր եղբայրներին»։ Հետագայում Թագորը խոստովանեց իր օրագրում. «Ես ցնցվեցի՝ նրա խոսքերի մեջ անհետացող մարդկության ձայնը ճանաչելով»[68]: Նա մանրամասն ուսումնասիրել է նաև ուղղափառ եկեղեցին։

1934 թվականն սարսափելի էր Թագորի համար, այդ թվականի երկրաշարժը հարվածեց Բիհարին և սպանեց հազարավոր մարդկանց։ Գանդին ողջունելով սեյսմիկ կարման՝ որակեց այն որպես աստվածային արդարացի պատիժ՝ դալիթներին ճնշելու և կեղեքելու համար։ Թագորը հանդիմանեց նրան ամոթալի ենթադրությունների համար[69]: Նա սգում էր Կալկաթայի չվերացող չքավորության և Բենգալիայի սոցիալ-տնտեսական անկման համար, որոնք մանրամասն կերպով ներկայացրել է իր հարյուր տողանի անհանգ պոեմում։ Այս շրջանում 15 նոր հատորներ են հրատարակվել, որոնք պարունակում են արձակ բանաստեղծություններ. «Պունաշչան» (1932 թվական) «Շես Սապտակը» (1935 թվական) «Պատրապուտը» (1936 թվական)։ Բանաստեղծական նոր ձևերի փորձարկությունը շարունակվել է արձակ երգերի և դրամաների մեջ, որոնցից են՝ «Չիտրան» (1914 թվական), «Շյաման» (1939թվական), «Չանդալիկան» (1938 թվական) և վեպերը՝ «Դուի Բոնը» (1933 թվական), «Մելանչան» (1934 թվական) «Չար Ադհյայը» (1934 թվական)։

Իր վերջին տարիներին Թագորի հետաքրքրությունների շրջանակում ընդգրկվել է նաև գիտությունը՝ ինչպես երևում է 1937 թվականին գրված «Վիշվա-Պարիչայում», որն էսեների հավաքածու է։ Նրա հարգանքը գիտական օրենքների նկատմամբ և կենսաբանության, ֆիզիկայի և աստղագիտության ուսումնասիրություններն իրենց ազդեցությունն են թողել և տեղ են գտել իր պոեզիայի մեջ՝ արտահայտելով բնապաշտություն և ճշմարտանմանություն[70]: «Սե» (1937 թվական), «Թին Սանգի» (1940 թվական) և «Գալփասալփա» (1941 թվական) պատմվածքներում Թագորը մշակել է մի տեխնիկա, ըստ որի՝ պատմությունը պատմողը գիտնական է։ Թագորի վերջին 5 տարիներն անցել են երկարատև ցավերի և հիվանդության երկու երկար շրջաններով։ Դրա պատճառը 1937 թվականի վերջին գիտակցությունը կորցնելն էր, որն ուղեկցվել է կոմայով և մահին շատ մոտ գտնվելով։ Դրան հաջորդել է հիվանդության վատթարացումը, որից հետո նա էլ չի ապաքինվել։ Պոեզիան, որ Թագորն ստեղծել է իր վատառողջ շրջանում՝ իր ամբողջ գրական գործունեության սքանչելիներից է[71][72]: Երկարատև տառապանքների շրջանն ավարտվեց 1941 թվականի օգոստոսի 7-ին՝ Թագորի մահով։ Նա մահացավ Ջորասանկո առանձնատան վերնահարկում՝ այնտեղ, ուր մեծացել էր[73][21]: Թագորի վերջին բանաստեղծությունը.

  Ես կորցրել եմ ինձ։ Ես իմ ընկերներին եմ ուզում, նրանց հպումը, աշխարհի ամենահեռավոր սիրո հպումը։ Ինձ հետ տանելու եմ այդ վերջնական ընծան, մարդկային վերջին օրհնությունը։ Այսօր իմ պարկը դատարկ է։ Ես տվել եմ այն ամբողջն ինչ ունեցել եմ։ Եվ եթե որպես փոխհատուցում ինչ-որ բան ստանամ՝ մի քիչ սեր, մի քիչ ներում, ապա այն ինձ հետ կվերցնեմ, երբ քայլելիս կլինեմ նավի վրա, որը կտրել անցնելու է անխոս վախճանի տոնակատարությունը։  

Ուղևորություններ խմբագրել

 
Ջավահարլալ Ներուն և Ռաբինդրանաթ Թագորը

Մեր կրքերն ու ցանկություններն անսանձ են, բայց մեր բնավորությունը հնազանդեցնում է այս տարրերին՝ դրանք դարձնելով մի ներդաշնակ ամբողջություն։ Տեղի՞ է ունենում նմանատիպ մի բան նյութական աշխարհում։ Այս տարրերն ապստա՞մբ են, ակտի՞վ են անհատական մղման հետ միասին։ Եվ արդյո՞ք նյութական աշխարհում գոյություն ունի սկզբունք, որն իշխում է նրանց վրա և տեղավորում դրանք կարգապահ համակարգում։

«
»
— Այնշտայնի և Թագորի զրույցից, 1930 թվական, ապրիլի 14[74]
 
Ռաբինդրանաթը և Այնշտայնը, 1930 թվական
 
Մեջլիսում (Պարսկական պառլամենտ), Թեհրան, Իրան, 1932 թվական[75]

1878 - 1932-ական թվականներին Թագորը եղել է 5 մայրցամաքում՝ ավելի քան 30 երկրներում[76]: 1912 թվականին իր ստեղծագործությունների թարգմանությունների կապոցն իր հետ տարել է Անգլիա, որտեղ էլ դրանք մեծ ուշադրության են արժանացել Գանդիի հովանավոր և միսիոներ՝ Չարլզ Ֆ. Էնդրյուսի, իռլանդացի բանաստեղծ՝ Ուիլյամ Բաթլեր Եյթսի, Էզրա Փաունդի, Ռոբերտ Բրիջիսի, Էռնեստ Ռիսի, Թոմաս Սթարջ Մուրի և այլոց կողմից[77]: Եյթսը Գիթանջալիի անգլերեն թարգմանության նախաբանն է գրել։ Էնդրյուսն Սանտինիկետանում հանդիպել է Թագորին։

1912 թվականին Թագորն սկսել է շրջագայել Ամերիկայի Միացյալ Նահանգներում[78][79] և Միացյալ Թագավորությունում, Էնդրյուսի հոգևորական ընկերների հետ մնացել՝ Բաթթըրթոնում և Սթեֆորդշայրում[79]: 1916 թվականի մայիսից մինչև 1917 թվականի ապրիլը նա դասախոսություններ է կարդացել Ճապոնիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում[80]: Թագորը դատապարտել է ազգայնականությունը[81]: Նրա «Ազգայնականությունը Հնդկաստանում» էսսեն և՛ գովաբանվել է, և՛ արհամարհանքի արժանացել։ Ռոմեն Ռոլանը և շատ պացիֆիստներ հավանության են արժանացրել այդ էսսեն[82]: Տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց, 63-ամյա Թագորը պերուական կառավարությունից հրավեր է ստացել և մեկնել Պերու։ Ճանապարհորդել է նաև Մեքսիկայում։ Կառավարություններից յուրաքանչյուրը երաշխավորել էր դպրոցին փոխանցել100, 000 ԱՄՆ դոլլար՝ նրա այցերը հիշատակելու համար[83]:

1924 թվականի նոյեմբերի 6-ին, Բուենոս Այրես ժամանելուց մի շաբաթ անց[84], վատառողջ Թագորը Վիկտորիա Օկամպոյի կարգադրությամբ տեղափոխվել է Վիլլա Միրալրիո։ 1925 թվականին տեղափոխվել է իր տուն:1926 թվականին մեկնել է Նեապոլ և ժամանելու հաջորդ օրը՝ Հռոմում հանդիպել Բենիտո Մուսոլինիին[85]: Նրանց ջերմ հարաբերություններն ու համերաշխությունը ավարտվել են այն ժամանակ, երբ Թագորն արել է «Դուչեի ֆաշիստական խորամանկությունը» արտահայտությունը[86]: Ավելի վաղ Մուսոլիինի մասին Թագորն արտահայտվել էր հետևյալ տողերով. «....առանց որևէ կասկածի՝ նա հիանալի անձնավորություն է։ Մի այնպիսի վիթխարի եռանդ կա այդ գլխում, որ հիշեցնում է Միքելանջելոյի հատիչներից մեկին»։ Ֆաշիզմի «կրակե լոգանքը» պիտի երևան հաներ «Իտալիայի անմահ հոգին....ծածկված անշեջ լույսերով»[87]:

1927 թվականի հուլիսի 14-ին Թագորն ու իր երկու ուղեկիցները մեկնել են Հարավարևելյան Ասիա՝ քառամյա շրջագայության։ Նրանք այցելել են Բալի, Ճավա, Կուալա Լումպուր, Մալակկա, Փինենգ, Սիամ (այժմ՝ Թաիլանդ) և Սինգապուր։ 1930 թվականին կրկին հեռացել է Բենգալիայից՝ մեկնելու մոտ մեկամյա ճանապարհորդության դեպի Եվրոպա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վերադառնալով Բրիտանիա՝ որոշ ժամանակով բնակվել է Բրիմինգհեմի Քվակերների համայնքում, քանի որ տվյալ ժամանակահատվածում Թագորի նկարները ցուցադրվում էին Լոնդոնում և Փարիզում։ Այդ շրջանում էլ գրել է իր Օքսֆորդ Հիբբերտ դասախոսությունները[Ն 6] և ելույթ ունեցել՝ Լոնդոնի Քվակերների ամենամյա հանդիպմանը[88]: Այնտեղ, անդրադառնալով բրիտանացիների և հնդիկների հարաբերություններին՝ մի թեմայի, ինչի համար նա դեռ երկու տարի չարչարվելու էր, Թագորը խոսել է «անտարբերության մութ անդունդի մասին»[89]:

Թագորն այցելել է Ագա III Խանին, մնացել՝ Դարթինգթոն Հոլում։ 1930 թվականի սեպտեմբերին շրջագայել է Դանիայում, Շվեյցարիայում և Գերմանիայում, այնուհետև շրջագայությունը շարունակել Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում[90]: Հետաքրքրված լինելով ազգությամբ պարսիկ՝ միստիկ Հաֆեզով, 1932 թվականի ապրիլին հյուրընկալվել է Ռեզա Շահ Փահլավիի տանը[91][92]: Այլ ճամփորդությունների ժամանակ համագործակցել է Անրի Բերգսոնի, Ալբերտ Այնշտայնի, Ռոբերտ Ֆրոստի, Թոմաս Մանի, Ջորջ Բեռնարդ Շոուի, Հերբերտ Ուելսի և Ռոմեն Ռոլանի հետ[93][94]: Պարսկաստան, Իրաք (1932 թվական) և Շրի Լանկա (1932 թվական) այցերը Թագորի շրջագայությունների վերջնակետերն էին, որոնց ժամանակ կոմունալիզմի և ազգայնականության հանդեպ նրա ատելությունն ավելի է խորացել[68]:

Հնդկաստանի փոխնախագահ՝ Մուհամեդ Համիդ Անսարին ասել է, որ Ռաբինդրանաթ Թագորն ազդարարել է մշակութային հարաբերությունների վերահաստատումը համայնքների, հասարակությունների և ժողովուրդների միջև՝ ավելի շուտ, քան դրա ղեկավարման ընդունված կարգ դառնալը։ Նա հեռատես էր և միշտ էլ իր ժամանակից առաջ է նայել։

1932 թվականին, դեպի Իրաք շրջագայության ժամանակ Թագորը գրել է. «Ասիայի յուրաքանչյուր երկիր կլուծի իր սեփական պատմական խնդիրներն ըստ իր ուժի, էության ու կարիքների, բայց այն լամպերը, որոնք նրանք կտանեն սեփական զարգացման ճանապարհով, կմիանան իրար՝ գիտելիքի ընդհանուր ճառագայթը լուսավորելու համար»[95]։

Ստեղծագործություններ խմբագրել

Թեպետ Թագորն ավելի հայտնի է իր պոեզիայով, գրել է նաև վեպեր, էսսեներ, ճամփորդական գրքեր, դրամաներ և հազարավոր երգեր։ Թագորի արձակը, մասնավորապես՝ նովելները բարձր գնահատականի են արժանացել։ Նրա ստեղծագործությունները հաճախ բնութագրվել են որպես ռիթմիկություն, լավատեսություն և քնարերգական հատկություն պարունակող գործեր։ Թագորի պատմվածքների հերոսները հիմնականում հասարակ մարդիկ են։ Նա գրել է նաև ինքնակենսագրական գրքեր։ Թագորի էսսեներն ու ճամփորդական գրքերը՝ միասին մի քանի հատոր են կազմում, ներառյալ՝ «Եվրոպա Ջատիր Պատրոն» («Նամակներ Եվրոպայից») և «Մանուշեր Դհորմոն» («Մարդու կրոնը»)։ Թագորի և Այնշտայնի կարճ զրույցը նույնպես ընդգրկվել է այդտեղ՝ հավելված բաժնում։ Թագորի 150-ամյակի առթիվ, հրապարակվում է նրա գրական ժառանգության մաս կազմող՝ հիմնական ստեղծագործությունների ծաղկաքաղը՝ ժամանակային հաջորդականությամբ, բենգալերենով և «Կալանուկրոմիկ Ռաբինդրա Ռաչանաբալի» վերնագրով։ Այն ընդգրկում է Թագորի ստեղծագործությունների բոլոր տարբերակները և կազմում՝ մոտ ութսուն հատոր[96]: 2011 թվականին Հարվարդի համալսարանի տպարանը համագործակցել է Վիշվա-Բհարաթի համալսարանի հետ՝ «Իսկական Թագորը»՝ անգլերեն լեզվով Թագորի ամենամեծ ժողովածուն հրատարակելու համար։ Այն խմբագրել են Ֆակրուլ Ալամը և Ռադհա Չակրավաթին՝ Թագորի 150-ամյակի առթիվ[97]։

Դրամա խմբագրել

 
Թագորն իր «Վալմիկայի հանճարը» (1881) օպերայում խաղալիս, եղբոր աղջկա՝ Ինդիրա Դեվիի հետ, որը մարմնավորում է Լակշմի աստվածուհուն

Դրամայի ժանրում, Թագորի առաջին քայլերը սկսել են 16 տարեկանում, եղբոր՝ Ջիոտիրինդրանաթի հետ։ Իր առաջին դրամատիկական հատվածը՝ «Վալմիկայի հանճարը» երաժշտական դրաման, գրել է 20 տարեկանում։ Այն ցուցադրվել է Թագորների առանձնատանը։ Թագորը բացատրել է, որ իր ստեղծագործությունները ձգտել են արտահայտել «զգացմունքների խաղը, այլ ոչ՝ գործողությունների»։ 1890-ական թվականներին, գրել է «Վիսարջան» («Ռաջարշի» նորավեպի վերամշակված տարբերակը), որն էլ համարվում է նրա լավագույն դրաման։ Բնօրինակ լեզվում՝ բենգալերենում, Թագորի նման ստեղծագործությունները ներառում են ստեղծագործության բարդ սյուժետային գծեր և ընդարձակ մենախոսություններ։ Ավելի ուշ, Թագորն իր դրամաներում սկսել է արծարծել փիլիսոփայական և այլաբանական ավելի շատ թեմաներ։ «Դակ Ղար» («Փոստը», 1912 թվական) պիեսը նկարագրում է Ամալ անունով որբ տղա երեխայի դիմադրությունը մանկական սահմանափակումներին, որը վերջիվերջո «քուն է մտնում» (ակնարկելով երեխայի ֆիզիկական մահը)։ Եվրոպայում խանդավառությամբ քննարկված «Դակ Ղարում» մահվանը վերաբերվում է որպես՝ Թագորի խոսքերով՝ «կուտակված հարստությունների ու հավաստագրված հավատների աշխարհից հոգևոր ազատություն»[98][99]: Թագորի մեկ այլ ստեղծագործություն՝ «Չանդալիկան» («Անմատչելի աղջիկ»), որը ստեղծվել է հին բուդդայական առասպելի հիման վրա, նկարագրում է թե ինչպես է Անանդան՝ Սիդհարթա Գաութամայի աշակերտը, ցեղի աղջիկներից մեկից ջուր խնդրում[100]: «Ռակտակարաբիում» («Կարմիր» կամ «Արյունոտ դափնեվարդեր») ներկայացված է այլաբանական պայքարը կլեպտոկրատ թագավորի դեմ, որն իշխում է Յակշա քաղաքի բնակիչներին[101]: «Չիթրանգադան», «Չանդալիկան» և «Շյաման» այն հիմնական պիեսներն են, որոնք հարմարեցվել են պարային պիեսներին և հայտնի են որպես՝ «Ռաբինդրա Նրիտյա Նատյա»։

Պատմվածքներ խմբագրել

 
«Սաբուջ Պատրա» պարբերականի կազմը

Թագորի առաջին պատվածքը 16 տարեկանում գրված «Բհիխարինին» («Մուրացիկ կինը», 1877 թվական) է[102], որով էլ սկիզբ է դրել բենգալերեն լեզվի պատմվածքի ժանրին[103]։ 1891-1895 թվականները հայտնի են որպես Թագորի «Սադհանայի» շրջան՝ իր պարբերականներից մեկի անվանումով։ Այդ տարիները նրա ամենաարգասավոր տարիներն էին, քանի որ հենց այդ ժամանակ էլ գրվել են 84 պատմվածքից բաղկացած, եռահատոր «Գալփագուչչա» գրքի պատմվածքների կեսից ավելին[102]։ Այդ պատմվածքները հիմնականում ներկայացնում են Թագորի խորհրդածությունները շրջապատի և նորաստեղծ գաղափարների մասին։ Իր առաջին պատմվածքները (հատկապես՝ «Սադհանայի» շրջանի) գրվել են աճող կենսունակությամբ և ինքնաբուխ բնույթ են գրել։ Այդ հատկանիշները սերտորեն կապված են ընտանեկան հողատարածքների ղեկավարման ժամանակ՝ հասարակ գյուղերում՝ Պատիսարում, Շաջադպուրում և Շիլաիդահայում, նրա անցկացրած կյանքի հետ[102]։ Այնտեղ, անընդհատ տեսնելով աղքատ ու հասարակ մարդկանց, Թագորն այնպիսի խորաթափանցությամբ և դյուրազգացությամբ է ուսումնասիրել նրանց կյանքը, որը բացառիկ էր հնդկական գրականության մեջ՝ իր տեսակով և խորությամբ[104]։ Մասնավորապես, «Կաբոլիվալա» («Մրգեր վաճառողը՝ Քաբուլից», 1892 թվական), «Կշուդիտա Պաշան» («Սոված քարերը», 1895 թվական, օգոստոս) և «Աթիթհի» («Փախստականը»,1895 թվական) պատվածքները հարստահարված խավին ուշադրության արժանացնելու և նրանց մասին վերլուծաբար գրելու տիպիկ օրինակներ են[105]։ «Գալփագուչչա» գրքի շատ այլ պատմվածքներ գրվել են 1914-1917 թվականներին, Թագորի «Սաբուջ Պատրայի» շրջանում, որը կրել է այն պարբերականի անվանը, որի մեջ նա մեծ ներդրում է ունեցել և նաև խմբագրել[102]։

Վեպեր խմբագրել

Թագորը գրել է ութ վեպ և չորս նովել՝ «Չաթուրանգան», «Շեշեր Կոբիտան» («Վերջին պոեմը»), «Չար Օդհայը», «Նոուկադուբին» և «Տունը և աշխարհը»։ «Տունը և աշխարհը» նովելի իդեալիստական գլխավոր հերոսի՝ զամինդար Նիկհիլի միջոցով խիստ քննադատվում է Հնդկաստանի աճող ազգայնականությունը, ահաբեկչությունը և Սվադեշի շարժման մոլեռանդությունը, որոնք էլ Թագորի հակասական զգացումների անկեղծ արտահայտության արդյունքն էին։ Նովելն ավարտվում է հինդու-մուսուլման բռնությամբ և Նիկհիլի, հավանաբար, մահացու վիրավորվելով[106]։

«Գորա» վեպում գրողն այնպիսի հակասական հարցեր է առաջ քաշել, որոնք առնչվել են Հնդկաստանի ինքնության հետ։ «Գորա» վեպում Թագորը հնդիկներին կոչ է արել միավորվել և պայքարել ազատագրության համար։ Մեկ այլ նովել է՝ «Տունը և աշխարհը», որտեղ ինքնաճանաչման, անձնական ազատության և կրոնի հարցերը զարգանում են ընտանեկան պատմության և սիրո եռանկյունու համատեքստում[107]։ Վերջինս նկարագիրն է Հնդկական ժողովրդական ապստամբության ժամանակ որբացած մի իռլանդացի տղայի, որին հնդիկներն են մեծացնում՝ կնքելով նրան գորա, այսինքն՝ սպիտակ մականվամբ։ Անտեղյակ լինելով իր իսկական ծագումից և ելնելով բնիկ հնդիկների հանդեպ տածած սիրուց և նրանց հետ իր հայրենակից ղեկավարների դեմ ունեցած համերաշխությունից՝ հերոսը խիստ քննադատում և նույնիսկ պատժում է հինդուիզմը ուրացողներին։ Հերոսը սիրահարվում է Բրահմո կաստայից մի աղջկա՝ ստիպելով մտահոգված խորթ հորը բացահայտել իր կորած անցյալն ու դադարեցնել իր նատիվիստական եռանդը։ Որպես ճիշտ հանգուցալուծում՝ «առաջ քաշելով խիստ ավանդապաշտության և՛ դեմ, և՛ կողմ փաստարկները», նա կռվում է գաղութացման դեմ։ Հերոսի միջոցով Թագորն ընդգծել է նաև «որպես դհարմա ընկալվող ինքնությունը»[108]:

Թագորի լավագույն վեպերից է «Ջոգաջոգը» («Հարաբերություններ»)։ Վեպի սյուժեն պտտվում է երկու ընտանիքների միջև տեղի ունեցող պայքարի շուրջ՝ Չաթթերջինիների, որոնք ներկայացնում են ազնվականությունը և Գհոսալների, որոնք ներկայացնում են փողն ու ամբարտավանությունը։ Չաթթերջինիների ընտանիքի Բիփրոդայի քույրը՝ Կումուդինին, ամուսնանում է Գհոսալների ընտանիքից Մադհուսուդանի հետ։ Վեպի հերոսուհի Կումուդինին, աստվածությունների վերին եռյակը ներկայացնող Շիվայի և Սաթի աստվածուհու կատարելություններով հմայված և ներշնչված Բրահմա աստծո որդի Դակշայի դուստր Սաթիի օրինակով՝ դժվարին ընտրության առջև է կանգնում՝ իր առաջադեմ ու կարեկից եղբոր և ոչ աստվածասեր ամուսնու միջև։ Կումուդինին, որը մեծացել է ապահով տանը՝ հաճույքով հետևելով բոլոր ավանդույթներին և մասնակցելով բոլոր կրոնական արարողություններին ինչպես տան մյուս կանայք, պատրաստ է ամուսնուն ընկալել, որպես իր կողմից երկրպագվող Աստծո բոլոր արժեքները կրողի։ Սակայն ամուսնանալով՝ Կումուդինին ցնցվում է հարստությունն ու իշխանությունը ցուցամոլություն սարքած Մադհուսուդանից։ Այս վեպում Թագորը լավագույնս ի ցույց է դրել իր ֆեմինիստական հակումները. պաթոսով նկարագրել է հղիության, ընտանեկան պարտականությունների և պատվի ծուղակն ընկած կանանց դժվարին վիճակը և ողբերգական ճակատագիրը, միաժամանակ, հիշատակելով՝ նեխող, հողատեր բենգալացի ազնվանականությունը[109]:

Մյուս վեպերն ավելի ոգևորող են. «Շեշեր Կոբիտան», որը երկու անգամ թարգմանվել է, համապատասխանաբար՝ «Վերջին պոեմը» և «Հրաժեշտի երգեր» վերնագրերով, հանդիսանում է Թագորի ամենալիրիկական վեպը, հագեցած՝ բանաստեղծություններով և չափածո հատվածներով, որոնց հեղինակը՝ գլխավոր հերոսը բանաստեղծ է։ Այն երգիծական և պոստմոդեռնիստական տարրեր է պարունակում, ունի ամպլուաներ, որոնք եռանդով քննադատում են ծեր, հնաոճ և հռչակավոր բանաստեղծին, որն ի դեպ, հանդես է գալիս շատ ծանոթ մի անունով՝ Ռաբինդրանաթ Թագոր։ Թեպետ Թագորի վեպերն իր աշխատանքների մեջ ամենից քիչ ուշադրության ու գնահատանքի արժանացած գործերն են, սակայն դրանք նոր շունչ են ստացել՝ վերածնվելով հնդկական կինեմատոգրաֆիայի խոշորագույն ռեժիսոր Սաթյաջիտ Ռայի «Չոկեր Բալի» և «Տունը և աշխարհը» ֆիլմերում։ «Չոկեր Բալի» վեպում Թագորը հերոսուհու՝ մի խռովահույզ այրու միջոցով նկարագրում է բենգալական հասարակությունը։ Նա ծաղրում է այրիների հավերժական սգի և այլևս երբեք չամուսնանալու, հավետ մեկուսացմանն ու միայնությանը հանձնված սովորույթը։ Հետագայում, իր վեպի մասին Թագորը գրել է հետևյալ տողը. «Ես միշտ զղջացել եմ վեպի այդպիսի ավարտի համար»։

Պոեզիա խմբագրել

 
«Զոհաբերության երգեր» գրքի տիտղոսաթերթը, ՄակՄիլլան հրատարակչություն,1913 թվական
 
Հատված Թագորի բանաստեղծություններից մեկից, 1926 թվական, Հունգարիա

«Գիթանջալին» («Զոհաբերության երգեր») Թագորի ամենահայտնի արձակ բանաստեղծությունների հավաքածուն է, որի համար էլ 1913 թվականին արժանեցել է Նոբելյան մրցանակի։ Բացառությամբ՝ Թեոդոր Ռուզվելտ Կրտսերի, Թագորն այն ժամանակ առաջին եվրոպացին էր, որը Նոբելյան մրցանակ է ստացել։

«Գիթանջալիից» բացի՝ Թագորը շատ այլ արժեքավոր աշխատանքներ է գրել, դրանց թվում են՝ «Մանասին» («Մտքի ստեղծագործություն»), «Սոնար Տորին» («Ոսկե մակույկ») և «Բալական»[110]։

Թագորի բանաստեղծական ոճը, որը նախորդում է 15-16-րդ դարերի միջնադարյան բենգալական՝ Վիշնուինյան գրականությանը, կրում է Վիշնուինյան լիրիկայի և նրա կրողների՝ Վյասայի խորհրդապաշտության, Ուպանիշադիների հեղինակների, միստիկ գրողներ՝ Քաբիրի և Ռամպրասադ Սենի խոր ազդեցությունը։ Վիշնուինյան գրականությունը կապված է Վիշնու աստծո պաշտամունքի հետ։ Թագորի բանաստեղծական ոճը պարունակում է և՛ դասական գեղարվեստական ձևաստեղծում, և՛ գաղափարապաշտություն, և՛ էքստազ[111]:

Նրա ամենից նորարարական և հասուն պոեզիան ազդեցություն է կրել նաև բենգալական ժողովրդական երաժշտությունից, որը ներառում է նաև միստիկ Բաուլ Լալոն Շահի բալլադները[112][113]: Թագորի կողմից վերագտնվելով և նորից հայտնվելով քննարկման կիզակետում, դրանք հիշեցնում են19-րդ դարի Կարթաբհաջայի օրհներգերը, որոնք շեշտում են ներքին աստվածայնությունն ու ընդվզումը բուրժուական Բհադրալոկի կրոնական և հասարակական կարգերի դեմ[114][115]:

Ավելի ուշ, Բենգալիայում նոր բանաստեղծական գաղափարներ զարգացնելով՝ բազմաթիվ երիտասարդ բանաստեղծներ փորձել են խանգարել նրան և փչացնել ոճը, որն էլ Թագորին թույլ է տվել ավելի խորը զարգացնել իր ինքնատիպ գրելաոճն ու ինքնությունը։ Դրա վառ օրինակներ են՝ «Աֆրիկա» և «Կամիլիա» բանաստեղծությունները, որոնք ավելի հայտնի են որպես Թագորի վերջին բանաստեղծություններ։

Երգեր (Ռաբինդրա Սանգիթ) խմբագրել

Թագորը նաև հեղինակավոր կոմպոզիտոր էր, որը մեզ է թողել շուրջ երկու հազար երկու հարյուր երեսուն երգ[116]։ Նրա երգերը հայտնի են «Ռաբինդրա սանգիթ» անվանումով, որը թարգմանաբար նշանակում է «Ռաբինդրանաթի երգեր»։ Դրանք սահուն կերպով ձուլվում են իր գրականությանը, որոնց մեծ մասը՝ բանաստեղծությունները, վեպերի որոշ հատվածները, պատմվածքները կամ պիեսները քնարականացված են։ Կրելով հինդուստանական երաժշտության թհումրի ժանրի ազդեցությունը, դրանք հասնում են մարդկային հույզերի ամբողջության տիրույթին։ Տոնայնությունների հզորությամբ և վարիացիաների չափերով դրանք մրցում են դասական ռագաների հետ։ Շատ երգեր մեղեդիով և ռիթմով նման են ռագաներին, մյուսները՝ տարբեր ռագաների տարրերի խառնուրդ են[117]:

1971 թվականին, Ամար Շոնար Բանլան («Իմ ոսկի Բենգալիա») դարձել է Բանգլադեշի ազգային օրհներգը։ Այն գրվել է մեծ հեգնանքով և բողոք է 1905 թվականի Բենգալիայի բաժանման դեմ, ըստ որի՝ Բենգալիան բաժանվեց համայնքների և առանձնացվեց մուսուլմանական համայնքից։ Արևմտյան Բենգալիան և Արևմտյան Բենգալիան, որտեղ գերակշռում էին հնդիկները, կանխել են տարածաշրջանային արյունահեղությունը։ Թագորն այդ բաժանումն ընկալում էր որպես Հնդկական անկախության շարժումը խափանելու մի խորամանկ ծրագիր։ Նա նպատակադրված էր բորբոքել բենգալացիների միասնությունը և կոմունալիզմը։

Ջանա Գանա Մանան («Ժողովրդի հոգին»)՝ Հնդկաստանի ազգային օրհներգը, գրվել է շհադհու-բհաշայով, որը բենգալերենի սանսկրիտացված ձևն է։ Այս երգը բաղկացած է Բրահմո հիմնի՝ 5 տնից կազմված Բհարոտ Բհագյո Բիդհաթայի առաջին տնից, որը Թագորն է հորինել։ Այն առաջին անգամ երգել են 1911 թվականին՝ Հնդկական ազգային կոնգրեսի նիստին, որը տեղի է ունեցել Կալկաթայում։ 1951 թվականին Հնդկաստանի Հանրապետության Սահմանադիր ժողովի կողմից ընդունվել է որպես վերջինիս ազգային օրհներգ։ Շրի Լանկայի ազգային օրհներգի ոգեշնչման աղբյուրը եղել է Թագորի աշխատանքը[27][28][118]։

Բենգալացիների համար, նրա երգերի հմայքը, որը ծագել է հուզական ուժի և գեղեցկության համակցությունից և բնութագրվել՝ որպես Թագորի պոեզիան գերազանցած աշխատանք, այնքան հրաշալի է, որ «ժամանակակից գրախոսությունը» նկատել է. «Բենգալիայում չկա մի բարեկիրթ ընտանիք, որտեղ Ռաբինդրանաթի երգերը չեն երգում կամ գոնե չեն փորձում երգել.... Նույնիսկ անուսում գյուղացիներն են երգում նրա երգերը»[119]:

Թագորի վրա ազդեցություն են ունեցել սիտարի մաեստրո Վիլայաթ Խանը և սարոդ նվագողներ՝ Բուդդհադևը և Ամջադ Ալի Խանը[117]:

Արվեստի գործեր խմբագրել

60 տարեկանում, Թագորը անցավ գծագրությանն ու գեղանկարչությանը։ Նրա բազմաթիվ աշխատանքների հաջողակ ցուցահանդեսները տեղի էին ունենում Ֆրանսիայում՝ ոգեշնչված Ֆրանսիայի հարավի արվեստագետների խրախուսանքից, նախ՝ Փարիզում, ապա՝ ողջ Եվրոպայում[120]: Հավանաբար, նա պրոտանոպիա ուներ, որի դեպքում կարմիր գույնը շփոթում են մուգ կանաչի, մուգ դարչնագույնի, իսկ կանաչ գույնը՝ բաց մոխրագույնի, բաց դեղինի և բաց դարչնագույնի հետ։ Դրա արդյունքը ցուցահանդեսի տարօրինակ գույներով ուրվագծերն էին և արտասովոր էսթետիկան։

Թագորի աշխատանքները բազմաթիվ այլ ոճերի ազդեցությունն են կրել, ներառյալ՝ Նոր Իռլանդիայի հյուսիսի և Պապուա Նոր Գվինեայի մալանգան ժողովրդի փորագրությունները, Հյուսիսային Ամերիկայի շրջան՝ Փասիֆիք Նորթվեսթի Հայդաների փորագրությունները և գերմանացի Մաքս Պեխշտայնի փորագրությունները փայտի վրա[121]:

Թագորի քնարերգություններից մի քանիսը սինեսթետիկ զգացողություններով համընկնում են որոշ նկարների հետ[48]:

  Շրջապատված լինելով մի քանի գեղանկարիչներով՝ Ռաբինդրանաթը միշտ էլ ցանկացել է նկարել։ Գիրն ու երաժշտությունը, դրամատուրգիան և դերասանությունը նրան մոտեցան բնականորեն և գրեթե՝ առանց ջանքերի, ինչպես դա տեղի էր ունենում ընտանքի մյուս անդամների հետ, նույնիսկ՝ ավելի մեծ չափերով, բայց գեղանկարչությունը խուսափում էր նրանից։ Այնուամենայնիվ, Թագորը բազմիցս փորձել է իրեն ենթարկել արվեստը և դրա մասին որոշ ակնարկներ կան իր վաղ նամակներում և վերհուշերում։ Օրինակ՝ 1900 թվականին, երբ նա գրեթե 40 տարեկան էր և արդեն նշանավոր գրող, Ջագադիշ Չանդրա Բոսին ուղղված նամակում գրել էր. «Դուք կզարմանաք լսելով, որ ես նստել եմ նկարելու, նկարչական ալբոմն էլ դրված է դիմացս։ Անօգուտ է ասել, որ նկարները Փարիզի գեղարվեստական սրահների համար չեն նախատեսված և ոչ մի կասկած չունեմ, որ ցանկացած երկրի ազգային պատկերասրահ հանկարծ կորոշի դրանք ձեռք բերելու հարկերը ավելացնել։ Սակայն, ինչպես մայրն իր սերն ավելի շատ շռայլում է ամենաայլանդակ որդու համար, այնպես էլ՝ ես, ինձ թաքուն այլայլված եմ զգում այն հմտության համար, որն ամենից հեշտությամբ է ինձ տրվում»։ Նա նաև հասկացել էր, որ ռետինն ավելի շատ էր օգտագործում, քան՝ մատիտը և դժգոհում էր արդյունքներից, վճռելով, որ նկարիչ դառնալն իր համար չէ[122]։  

Հնդկաստանի Ժամանակակից արվեստների ազգային պատկերասրահի հավաքածուում Թագորի աշխատանքներից ընդգրկված են 102-ը։

Քաղաքական հայացքներ խմբագրել

 
Թագորը հյուրընկալել է Գանդիին և նրա կնոջը՝ Կաստուրբային, 1940 թվական

Թագորն ընդդիմացել է իմպերիալիզմի դեմ և աջակցել հնդիկ ազգայնականներին[123][124][125], որն էլ առաջին անգամ երևացել է «Մանաստ» ստեղծագործության մեջ[55]։ Այս վկայությունը ներկայացվել է հինդու-գերմանական դավադրության դատավարության ժամանակ։ Վերջին զեկույցները հաստատում են Թագորի իրազեկվածությունը Ղադարիթիների ծրագրերի մասին և հավաստիացնում, որ նա խնդրել է Ճապոնիայի վարչապետներ՝ Տերաուտի Մասատակեի և Օկումա Սինգենոբուի օգնությունը[126]։ Ավելի ուշ Թագորը պարսավագիր է գրել Սվադեշի շարժման մասին և պարսավել այն 1925 թվականին գրված, սուր ծաղր պարունակող «Ճախարակի պաշտամունքը» էսսեում[127]։ Բրիտանական ղեկավարության ներկայությունը «մեր սոցիալական մոլության քաղաքական ախտանշան» համարելով՝ Ժողովրդին հորդորել է խուսափել զոհի հոգեբանությունից և փոխարենը՝ հույսը դնել սեփական ուժերի և գիտելիքի վրա։ Նա պնդել է, որ անգամ ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց համար «կույր հեղափոխությունն ավելի նախընտրելի է», քան «ամուր և նպատակային կրթությունը»[128][129]։

Ուստի ես կրկնում եմ, մենք երբեք չենք կարող ունենալ մարդու ճիշտ նկարագիրը, մինչև չսիրենք նրան։ Քաղաքակրթությունը պիտի ենթարկվի քննության և գնահատանքի, բայց ո՛չ իր զարգանալու կարողության չափի համար, այլ՝ որքանով է այն տարածվել և արտահայտվել, իր օրենքների և կարգերի, մարդկության սիրո համար։

«
»

Այսպիսի տեսակետները շատերին զայրացրել են։ Նույնիսկ, 1916 թվականին Սան Ֆրանցիսկոյի հյուրանոցներից մեկում, հնդիկ փախստականները մահափորձ են կատարել նրա վրա, սակայն նրանց դավադրությունը ձախողվել է, երբ ենթադրյալ մարդասպանները վեճի են բռնվել[130]։

Մեծ կարևորություն տալով Հնդկական անկախության շարժմանը՝ Թագորը երգեր է գրել դրանց մասին[131]։ Թագորի քաղաքականությամբ հարուստ երկու երկեր՝ «Չիթթո Ջեթհա Բհայսշունյոն» («Որտեղ միտքն անվախ է») և «Էկլա Չալո Ռեն» («Եթե նրանք չեն պատասխանում քո կանչին՝ միայնակ քայլիր») Մահաթմա Գանդիի բարեհաճությունը շահելով շատերի մոտ հետաքրրություն են առաջացրել[132]։ Թեև, Գանդիի ակտիվ գործունեությունը քննատադական բնույթ է կրել[133], Թագորը մեծ դերակատարություն է ունեցել Գանդիի և Ամբեդկարի վեճը լուծելու մեջ[134][135]։

Ասպետի կոչումից հրաժարումը խմբագրել

Ի պատասխան 1919 թվականի Ամրիթսարի կոտորածի, Թագորը հրաժարվել է իր ասպետական կոչումից։ Փոխարքային՝ Լորդ Չելմսֆորդին ուղղված հրաժարական նամակում Թագորը գրել է[136]

  Եկավ այն ժամանակը, երբ պատվի կոչումները խայտառակություն են մարդկային ստորացման այս իրադրության հետ միասին և ե՛ս, իմ կողմից ուզում եմ կանգնել այդ ճանապարհին՝ մերկացված բոլոր հատուկ պատվանշաններից, իմ հայրենակիցնե՛րի կողմից, որոնք պարտավոր են տառապել քայքայումից, որը մարդկային արարածների համար չէ։  

Սանտինիկետան և Վիշվա Բհարաթի խմբագրել

 
Կալա Բհավան (Գեղարվեստի ակադեմիա), Սանտինիկետան, Հնդկաստան

Թագորն արհամարհել է դպրոցների մեխանիկական հիշողության դասավանդման ձևը․ «Թութակների վարժեցում» ստեղծագործության մեջ թութակներին պահում են վանդակների մեջ և ստիպողաբար կերակրում թղթերով, այնքան ժամանակ մինչև կմահանան[137][138]։

1917 թվականին Սանտա Բարբարային այցելության ժամանակ, Թագորի մոտ իր տեսակով նոր համալսարան բացելու միտք է հղացել։ Նա ձգտել է «Սանտինիկետանը Հնդկաստանի և աշխարհի և միջև կապող օղակ դարձնել՝ մարդկության ուսումնասիրման կենտրոն՝ առանց սահմանների, ազգերի և աշխարհագրական պայմանների տարանջատման»[130]։ Թագորի հիմնած դպրոցի՝ «Վիշվա Բհարաթի»[Ն 7] հիմքը դրվել է 1918 թվականի դեկտեմբերի 24-ին և այն պաշտոնապես բացվել է 3 տարի անց[139]։

Թագորն աշխատում էր բրահմաչարյա համակարգով․ գուրուներն աշակերտներին անհատապես էին մոտենում, նրանց տալով զգայական, ինտելեկտուալ և հոգևոր ուղղորդում։ Հաճախ, ուսուցումն անցնում էր ծառերի տակ։ Նա համալրում էր անձնակազմը և նվիրաբերություններ անում Նոբելյան մրցանակից ստացած գումարով[140]։ Սանտինինկետանում ունեցած տնօրեն-ուսուցչի պարտականությունները շարունակ զբաղվածության մեջ էին պահում նրան․ առավոտյան դասեր էր տալիս, իսկ կեսօրին և երեկոյան կազմում էր ուսանողների դասագրքերը[141]։

1921-1919 թվականների Թագորը լայնամասշտաբ դրամահավաք է կազմակերպել Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դպրոցների համար[142]։

Նոբելյան մրցանակի գողություն խմբագրել

2004 թվականի մարտի 25-ին Վիշվա-Բհարաթի համալսարանի չհրկիզվող պահարանից գողացել են Թագորի Նոբելյան մրցանակը և նրան պատկանող մի քանի իր[143]։ 2004 թվականի դեկտեմբերի 7-ին, Շվեդական ակադեմիան Վիշվա-Բհարաթի համալսարանին Թագորի Նոբելյան մրցանակի ոսկուց և բրոնզից պատրաստված երկու կրկնօրինակ է նվիրել[144]։ Այս պատմությունը ոգեշնչել է ռեժիսոր Սուման Գոշին ֆիլմ նկարահանել, որն էլ կոչվել է «Նոբելյան մրցանակի գողը»։

Մեջբերումներ խմբագրել

«Յուրաքանչյուր մարդ արժանի է անսահման սիրո․ նրա հոգու գեղեցկությունը սահմաններ չի ճանաչում»։ Ռաբինդրանաթ Թագոր, «Բենգալիայի նշույլները»[145]

«Վստահիր սիրուն, անգամ եթե այն թախիծ է բերում։ Մի փակիր սիրտդ»։ Ռաբինդրանաթ Թագոր, «Այգեպանը»[146]

«Երկրի ստորջրյա արմատները ճյուղերը պտղատու դարձնելու համար հատուցում չեն պահանջում»։

«Մենք սխալ ենք հասկանում աշխարհը և ասում, որ այն հիասթափեցնում է մեզ»։

«Մի անգամ, մենք երազում տեսանք, որ անծանոթներ ենք։ Արթնացանք՝ հայտնաբերելու, որ թանկ ենք միմյանց համար»։ ~Ռաբինդրանաթ Թագոր, «Մոլորված թռչունները»[147]

«Հենց այնպես գոյություն ունենալու մեջ փառք չկա»[148]։

«Երջանկություն է, երբ սիրտդ տալիս ես ուրիշին»[148]։

Ազդեցություն և ժառանգություն խմբագրել

 
Թագորի կիսանդրին, Գորդոնի պուրակ, Բլումսբերի, Լոնդոն
 
Թագորի կիսանդրին Սուրբ Ստեփանոս Նախավկայի «Գրին» պուրակում, Դուբլին, Իռլանդիա

Ամեն տարի, բազմաթիվ միջոցառումներ են նվիրվում Թագորի հիշատակին․ Կաբիփրանամը՝ Թագորի ծննդյան օրվա կապակցությամբ անցկացվող միջոցառումը, տոնվում է ամբողջ աշխարհով ցրված խմբերի կողմից։ Ամենամյա Թագորի հիշատակման օրը անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանագների Իլինոյս նահանգի Ուրբանա բնակավայրում։ Ռաբինդրա Փաֆ Պարիկրաման՝ ուխտագնացություններ Կալկաթայից դեպի Սանտինիկետան և պոեզիայի երեկոները նրա ծննդյան օրվա կարևոր միջոցառումներից են[78][149][150]։

Բենգալական մշակույթը լի է նրա ժառանգությամբ՝ և՛ բենգալերենում, և՛ արվեստում, և՛ քաղաքականությունում Թագորի թողած ժառանգությունը արժեքավոր է։ Ամարտյա Սենը Թագորին համարել է «բարձունքի կերպար» ՝ «բազմակողմանի և խորապես ․․ ժամանակակից մտածող »[150]

Թագորի բնագրերից մեկը՝ 1939 թվականին գրված «Ռաբինդրա Ռաչանավալին», հայտարարվել է սուրբ ստեղծագործություն, որպես իր ազգի մշակութային սքանչելի հարստություն, իսկ նրան բավականանին «հասարակ» մի կոչում են տվել՝ «Հնկաստանի լավագույն բանաստեղծ»[151]։

Ո՞վ ես դու, ընթերցող, որ հարյուրավոր տարիներ հետո կարդում ես իմ բանաստեղծությունները։ Այս գարնան հարստությունից ես չեմ կարող քեզ ուղարկել նույնիսկ մի ծաղիկ, հեռավոր ամպերի մի ոսկե շերտ։ Բացիր դռներդ և շուրջդ նայիր։ Քո ծաղկող պարտեզից հավաքիր հարյուրավոր տարիներ առաջ անհետացած ծաղիկների բուրավետ հիշողությունները։ Եվ սրտի բերկրանքով դու կարող ես զգալ կենդանի հրճվանքը, որը հնչեց մի գարնանային առավոտ՝ ուղարկելով իր խինդով լցված ձայնը հարյուրավոր տարիներ այն կողմ»։

«
»
— «Այգեպանը» 1915 թվական [152]

Թագորը մեծ հռչակ է ձեռք բերել գրեթե ամբողջ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Արևելյան Ասիայում։ Թագորը Դարթինգթոն Հոլ դպրոցի՝ առաջադիմական համատեղ ուսումնական հաստատության համահիմնադիրն է[153]։ Թագորը մեծ ազդեցություն է գործել ճապոնացի հեղինակների վրա, այդ թվում նաև՝ Յասունարի Կավաբատայի, որը Նոբելյան մրցանակի դափնեկիր է եղել[154]։

Թագորի աշխատանքները թարգմանվել են անգլերենով, գերմաներենով, իսպաներենով և եվրոպական այլ լեզուներով։ Թարգմանիչների թվում են չեխ հնդկագետ Վինցենց Լեսնին[155], Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրե Ժիդը, ռուս բանաստեղծուհի Աննա Ախմատովան[156], նախկին վարչապետ, թուրք Բյուլենտ Էջևիտը[157] և այլք։

Թագորի, Ամերիկայում անցկացրած դասախոսական շրջագայությունները, մասնավորապես՝ 1916-1917 թվականների դասախոսությունները, մասնակիցների և բարձր գնահատանքի պակաս չեն ունեցել։

Որոշ, հավանաբար հորինված վիճաբանություններ[Ն 8], որոնց ներգրավված է եղել Թագորը, բացասաբար են անդրադարձել նրա ժողովրդականությանն ու 1920 թվականի վերջերին՝ Ճապոնիայում և Հյուսիսային Ամերիկայում կազմակերպված գրքերի վաճառքին, անվանելով այն՝ «գրեթե ամբողջական խավարում» Բենգալիայի սահմաններից դուրս[19]։ Սալման Ռուշդիի Նիկարագուա այցի ժամանակ բացահայտվել է վերջինիս թաքուն ակնածանքը Թագորի հանդեպ[159]։

Թարգմանությունների միջոցով, նա մեծ ներգործություն է ունեցել չիլիացիներ՝ Պաբլո Ներուդայի և Գաբրիելա Միստրալի վրա, մեքսիկացի գրող Օկտավիո Պասի, իսպանացիներ՝ Խոսե Օրտեգա ի Գասետի, Զենոբիա Կամպրուբիի և Խուան Ռամոն Խիմենեսի վրա։

1914-1922 թվականներին, Թագորի ժողովածուներից քսաներկուսը, Խիմենեսի ու Կամպրուբիի համատեղ աշխատանքով, անգլերենից թարգմանվել են իսպաներեն, որոնց ժամանակ մի քանի գլխավոր ստեղծագործությունների վերնագրեր փոփոխության են ենթարկվել։ Այդ տարիներին Խիմենեսը զարգացրել է «մերկ պոեզիան»[160]։

Օրտեգա ի Գասետը Թագորի մասին գրել է․ «Թագորն իր հմայքի համար պարտական է այդպիսի բուռն ցանկությամբ այն կատարելության մասին խոսելուն, որը մենք բոլորս ունենք։ Թագորն արթնացնում է մանկական զարմանքի քուն մտած մի զգացում, նա օդը հագեցնում է ընթերցողին տրված բոլոր տեսակի հիասքանչ խոստումներով, այն ընթերողին, որն ավելի խորությամբ ներմուծված արևելյան խորհրդապաշտությանն այնքան էլ ուշադրություն չի դարձնում»։

Թագորի աշխատանքներն ազատ հրատարակությամբ սկսել են շրջանառվել 1920 թվականից, Պլատոնի, Միգել դե Սերվանտեսի, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի և Լև Տոլստոյի գործերի հետ միասին։

Շատերը կարծում էին, որ Թագորին գերագնահատել են։ Գրեհեմ Գրինը կասկածներ է հայտնել դրա վերաբերյալ, ասելով, որ «ցանկացած մեկը, բացի միստր Եյթսից կարող է լրջորեն օգուտ քաղել Թագորի բանաստեղծություններից»։

Արևմտյան մի քանի ակնառու երկրպագուներ, ներառյալ՝ Էզրա Փաունդը և նույնիսկ, մի փոքր էլ Եյթսը քննադատել են Թագորի աշխատանքները։ Եյթսը, որ բացարձակ տպավորված չէր Թագորի անգլերեն թարգմանություններից, շատ կոպիտ է արտահայտվել նրա մասին և օգտագործել «Անիծյալ Թագորը․․․․ Ես ու Սթարջ Մուրը երեք գիրք բաց թողեցինք, և հետո, երբ նա մտածեց, որ ավելի կարևոր է լավ անգլերեն իմանալ, քան մեծ բանաստեղծ լինել, նա մի սենտիմենտալություն պարունակող տխմարություն հրատարակեց և կործանեց իր համբավը։ Թագորն անգլերեն չգիտի, ոչ մի հնդիկ անգլերեն չգիտի»[19][161]: Վիլյամ Ռադիսը, որը մշակել է Թագորի բանաստեղծություններ, դրանք ավելի մոտեցնելով անգլիականին, այսպիսի մի հարց է բարձրացրել․ «Ո՞րն է նրանց տեղը համաշխարհային գրականության մեջ»[162]։ Ռադիսը Թագորին ընկալել է որպես «ինչ-որ կերպ հակամշակույթ», «մի նոր տեսակի կլասիցիզմ» կրող, որը բուժելու էր «20-րդ դարի խորտակվող ռոմանտիկ խառնաշփոթությունն ու քաոսը»[161][163]։

Թարգմանված տարբերակով Թագորը «գրեթե անիմաստ է»[164] և անգլերեն թարգմանությունների ենթաբաժինները որոշ չափով իջեցրել են նրա համաշխարհային հռչակը։

  Յուրաքանչյուրը, ով ծանոթ է Թագորի բնօրինակ բանաստեղծություններին, չի կարող բավարարվել ցանկացած թարգմանությամբ (և՛ նրանք, որ ստեղծվել են Եյթսի օգնությամբ, և՛ նրանք, որ ստեղծվել են առանց նրա)։ Նույնիսկ արձակ թարգմանությունները որոշ չափով աղավաղված են։ Էդվարդ Մորգան Ֆորսթերը «Տունը և աշխարհը» ստեղծագործության մասին նշել է, որ «թեման շատ գեղեցիկ է», բայց կախարդանքն «անհետանում է թարգմանության մեջ» կամ «այն փորձի, որն այնքան էլ չի հաջողվել»։  

Թանգարաններ խմբագրել

 
Այն սենյակը, որտեղ մահացել է Թագորը, Ջորասանկո Թհակուր Բարի, Կալկաթա
 
Թագորների ընտանիքի տուն-նավակը՝ «Բաջրան», Շիլաիդահա, Կութիբադի, Բանգլադեշ

Հնդկաստանում և Բանգլադեշում Ռաբինդրանաթ Թագորին նվիրված հինգ թանգարան կա։

  • Ռաբինդրանա Բհարաթիի թանգարան, Ջորասանկո Թհակուր Բարի, Կալկաթա, Հնդկաստան
  • Թագորի հիշատակի թանգարան, Շիլաիդահա Կութիբադի, Բանգլադեշ
  • Թագորի հիշատակի թանգարան, Շահզադպուր Կաչհարիբարի, Շահզադպուր, Բանգլադեշ
  • Ռաբինդրա Բհավանի թանգարան, Սանտինիկետան, Հնդկաստան
  • Ռաբինդրայի թանգարան, Մանգփու, Կալիմփոնգ, Հնդկաստան

Ջորասանկո Թհակուր Բարին (բենգալերեն՝ Թհակուրների առանձնատուն, անգլիականցված՝ Թագորների առանձնատուն) Թագորների ընտանիքի տոհմական տունն է, որը գտնվում է Կալկաթայի հյուսիսում՝ Ջորասանկոյում։ Ներկայումս, այն գտնվում է Ռաբինդրա Բհարաթի համալսարանի տարածքում։ Դա այն տունն է, որտեղ նա ծնվել է, անցկացրել մանկության մեծ մասը և որտեղ էլ 1941 թվականի օգոստոսի 7-ին մահացել է։

Շիլաիդահա Կութիբադի[165][166] (բենգալերեն՝ শিলাইদহ) բնակավայր է, որը գտնվում է Բանգլադեշում՝ Կուշթիայի շրջանի Կումարխալի ուպազիլայում։ Այս վայրը հայտնի է Դվարկանաթ Թագորի կառուցած գյուղական տնով՝ Կութի Բարիով։ Թագորը կյանքի որոշակի շրջան ապրել է Կութի Բարիում, և նրա որոշ նշանավոր բանաստեղծություններ ծնվել են այդտեղ բնակվելու տարիներին։ Այժմ, այն կոչվում է՝ Թագորի հիշատակի թանգարան։ Այնտեղ ցուցադրվում են շատ իրեր, որոնք բանաստեղծն օգտագործել է այդ տանն ապրելու ժամանակ, դրանցից են՝ նրա մահճակալը, զգեստապահարանը, երկաթ սնդուկը, խոտհնձիչը, շրջանակներով նկարները և իր տուն-նավակը։

Շահզադպուր Կաչհարիիբարին դարձել է նրան նվիրված թանգարան և հուշարձան։ Թանգարանում ցուցադրվում են շատ արտեֆակտեր և պատմական արժեք ունեցող նմուշներ, դրանցից են՝ կոշիկները, փայտե ոտնամանները, դաշնամուրը և ֆիսհարմոնիան։ Յոթ սենյակից բաղկացած այդ շինությունն արդեն մի հետաքրքիր ճարտարապետական ժառանգություն է։

Թանգարաններից բացի, գործում է նաև «Ռաբինդրա Թիրթա» մշակութային կենտրոնը, որը գտնվում է Հնդկաստանի քաղաք՝ Կալկաթայի Նյու Թաուն շրջանում։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

Թագորի ամբողջական բենգալերեն ստեղծագործությունների 1415 թվականի Բրիտանական Անգլերեն հրատարակությունը կազմակերպել է Բնական լեզուների հետազոտության տեխնոլոգիաների հասարակությունը (ԲՆՀՏՀ, SNLTR)։

Թարգմանությունները կարելի է գտնել «Գութենբերգ» ծրագրում և վիքիդարանում։ Հավելյալ աղբյուրները ներքևում են։

Բնօրինակ ստեղծագործություններ խմբագրել


Բենգալերեն

Պոեզիա
* ভানুসিংহ ঠাকুরের পদাবলী Bhānusiṃha Ṭhākurer Paḍāvalī («Բհանուշիմա Թհակուրի երգերը») 1884
* মানসী Manasi («Կատարյալը») 1890
* সোনার তরী Sonar Tari («Ոսկե մակույկ») 1894
* গীতাঞ্জলি Gitanjali («Զոհաբերության երգեր») 1910
* গীতিমাল্য Gitimalya («Երգերի ծաղկաշղթա») 1914
* বলাকা Balaka («Կռունկների թռիչքը») 1916
Դրամաներ
* বাল্মিকী প্রতিভা Valmiki-Pratibha («Վալմիկայի հանճարը») 1881
* বিসর্জন Visarjan («Զոհաբերություն») 1890
* রাজা Raja («Մութ պալատի թագավորը») 1910
* ডাকঘর Dak Ghar («Փոստը») 1912
* অচলায়তন Achalayatan («Անշարժը») 1912
* মুক্তধারা Muktadhara («Ջրվեժը») 1922
* রক্তকরবী Raktakaravi («Կարմիր դափնեվարդեր») 1926
Վիպագրություն
* নষ্টনীড় Nastanirh («Քանդված բույն») 1901
* গোরা Gora («Գորա») 1910
* ঘরে বাইরে Ghare Baire («Տունը և աշխարհը») 1916
* যোগাযোগ Yogayog («Հակառակ հոսանքներ») 1929
Ինքնակենսագրություն
* জীবনস্মৃতি Jivansmriti («Իմ վերհուշերը») 1912
* ছেলেবেলা Chhelebela («Իմ պատանեկության օրերը») 1940


Անգլերեն

* «Մտքի հետքեր» 1921[original 1]

Թարգմանություններ խմբագրել

 
Թհակուրի փողոց, Պրահա, Չեխական Հանրապետություն,
 
Թագորի սենյակը, «Սարդար Պատել» հուշարձանը, Ահմադաբադ, Հնդկաստան

Անգլերեն

* «Չիտրա» 1914[text 1]
* «Ստեղծարար ամբողջություն«» 1922[text 2]
* «Կիսալուսինը» 1913[text 3]
* «Գարնան շրջապտույտ» 1917[text 4]
* «Լուսատտիկներ» 1928
* «Բերքահավաք» 1916[text 5]
* «Փախստականը» 1916[text 6]
* «Այգեպանը» 1913[text 7]
* «Գիթանջալի՝ Զոհաբերության երգեր» 1912[text 8]
* «Բենգալիայի նշույլները» 1920[text 9]
* «Տունը և աշխարհը» 1921[text 10]
* «Սոված քարերը» 1916[text 11]
* «Ես չեմ թողնի՝ դու հեռանաս», բանաստեղծությունների ընտրանի 1991
* «Մութ պալատի թագավորը» 1914[text 12]
* «Նամակներ՝ Եվրոպայի փախստականից» 2012
* «Աստծո սիրուհին» 2003
* «Մաշի» 1918[text 13]
* «Իմ պատանեկության օրերը» 1943
* «Իմ վերհուշերը» 1917[text 14]
* «Ազգայնականություն» 1917
* «Փոստը» 1914[text 15]
* «Սադհանա, Կյանքի գիտակցումը» 1913[text 16]
* «Նամակների ընտրանի» 1997
* «Բանաստեղծությունների ընտրանի» 1994
* «Պատմվածքների ընտրանի» 1991
* «Քաբիրի երգերը» 1915[text 17]
* «Ճապոնիայի ոգին» 1916[text 18]
* «Պատմվածքներ Թագորից» 1918[text 19]
* «Մոլորված թռչունները» 1916[text 20]
* «Կոչում» 1913[167]
* «Խորտակում» 1921

էսպերանտո

  • «Պրիմիկո», 1977 թվական

Վեպերը և պատմվածքները ֆիմերում խմբագրել

Բենգալերեն խմբագրել

  • Նատիր Փուջա – 1932 – Թագորի նկարահանած միակ ֆիլմը
  • Նաուկադուբի – 1947 («Նաուկադուբի») – Նիտին Բոս
  • Կաբուլիվա – 1957 («Մրգեր վաճառողը՝ Քաբուլից») – Տապան Սինհա
  • Կշուդիտա Պաշաան – 1960 («Կշուդիտա Պաշաան») – Տապան Սինհա
  • Թին Կանյա – 1961 («Թին Կանյա») – Սաթյաջիտ Ռայ
  • Չարուլատա - 1964 («Նաստանիրհ») – Սաթյաջիտ Ռայ
  • Տունը և աշխարհը – 1985 («Տունը և աշխարհը ») – Սաթյաջիտ Ռայ
  • Չոկեր Բալի – 2003 («Չոկեր Բալի») – Ռիտուպարնո Գոշ
  • Շաստի – 2004 («Շաստի») – Չաշի Նազրուլ Իսլամ
  • Շուվա – 2006 («Շուվաշինի») – Չաշի Նազրուլ Իսլամ
  • Չաթուրանգա – 2008 («Չաթուրանգա»)– Սուման Միկհոպադահյայ
  • Էլար Չար Ադհյայ – 2012 («Չար Ադհյայ») – Բափփադիտյա Բանդյոպադհյայ

Հինդի խմբագրել

  • Զոհաբերություն – 1927 («Բալիդան») – Նանանդ Բհոջայ և Նավալ Գանդի
  • Միլան– 1946 («Նաուկա Դուբի») – Նիտին Բոս
  • Փոստը - 1965 («Փոստը») - Զուլ Վելլանի
  • Կաբուլիվա – 1961 («Կաբուլիվա») – Բիմալ Ռոյ
  • Ուպհաար – 1971 («Սամապտի») – Սուդհենդու Ռոյ
  • Լեկին․․․․ – 1991 («Կշուդիտա Պաշաան») – Գուլզար
  • Չար Ադհյայ – 1997 («Չար Ադհյայ») – Կումար Շահանի
  • Կաշմակաշ – 2011 («Նաուկա Դուբի») – Ռիտուպարնո Գոշ
  • Բիխարին

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Նշումներ

  1. Ռոմանականացվել է բենգալերեն Ռոբինդրոնաթ Թհակուր տարբերակից։
  2. բենգալական օրացույցով Բայշախի 25, 1268 – Սրաբոնի 22, 1348 (২৫শে বৈশাখ, ১২৬৮ – ২২শে শ্রাবণ, ১৩৪৮ বঙ্গাব্দ).
  3. Գուրուդև, թարգմանաբար՝ աստվածային ուսուցիչ։[14]
  4. Թագորը ծնվել է Դվարկանաթ Թագոր փողոցի 6-րդ նրբանցքում, Ջորասանկոն գլխավոր առանձնատան հիմնական հասցեն է։ Առանձնատունը բնակեցված է եղել Թագոր տոհմական մեծ ընտանիքի անդամներով, որոնք ավելի վաղ պառակտված են ապրել։ Ջորասանկոն գտնվել է Կալկաթայում՝ Չիթպուրի ճանապարհին։ Դեբենդրանաթը սկիզբ է դրել Բրահմոիզմին, որն ընդունել է նրա ընկեր Ռեմ Մոհան Ռոյը։ Վերջինիս մահից հետո այդ փիլիսոփայությունը դարձել է Բրահմո հասարակության հիմնական գաղափարախոսությունը։[29][30] Դվարկանաթ Թագորը Ռաբինդրանաթ Թագորի հայրական պապն է եղել։[31] [32][33]
  5. ... ամբողջությամբ անիրական։
  6. «Մեր Աստծո մարդասիրության գաղափարը կամ Հավերժական Մարդու աստվածայնությունը» թեմայով։
  7. Վիշվա Բհարաթիի ստուգաբանությունը․ Սանսկրիտերեն «աշխարհ» ու «տիեզերք» և Ռիգվեդիկ (Բհարաթի) աստվածուհու անունը ասոցացվում են Սարասվատիի՝ գիտելիքի հովանավորի հետ[139]։ Վիշվա Բհարաթին թարգմանվում է նաև՝ «Հնդկաստանը աշխարհում» տարբերակով։
  8. Թագորի կյանքում վիճաբանություններ էլ են եղել՝ նրա փոխհարաբերությունները հնդիկ ազգայնականներ՝ Սուբաս Չանդրա Բոսի և Ռաշ Բեհարի Ռոսի հետ, կոմունիզմի ձգտումները, Նյու Յորքի հնդիկ ազգայնականներից բռնագրավված թղթերը, ըստ որի՝ նա իբր ներգրավված է եղել գերմանացիների՝ Ռաջի դեմ կազմակերպած դավադրության մեջ։ Վերջիններս, որոշ չափով վնաս են հասցրել Թագորի կերպարին և Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպված գրքերի վաճառքին։ Մուսսոլինի հետ նրա հարաբերությունները և երկակի կարծիքները շատերի մոտ զայրույթ են առաջացրել։ Թագորի մոտ ընկեր Ռոմեն Ռոլանը հուսահատորեն գրել է․ «Նա հրաժարվում է Եվրոպայի և Հնդկաստանի անկախ էակների համար՝ բարոյական առաջնորդի իր դերից »[158]

Մեջբերումներ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Гнатюк-Данильчук А. П. Тагор // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 7.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Гнатюк-Данильчук А. П. Тагор Рабиндранат // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 25 : Струнино — Тихорецк. — С. 167—168.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 https://www.culturalindia.net/indian-art/painters/rabindranath-tagore.html
  6. http://link.springer.com/chapter/10.1007%2F978-94-6091-687-8_5
  7. http://www.thehindu.com/todays-paper/tp-opinion/rabindranath-tagores-vision-of-india-and-china/article1096299.ece
  8. http://www.encyclopedia.com/doc/1G2-3424300221.html
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1913/
  10. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  11. The London Gazette 29232 (բրիտ․ անգլ.) — Iss. 29232. — P. 6960.
  12. http://dart.columbia.edu/library/tagore-letter/letter.html
  13. "Tagore, Sir Rabindranath", in Webster's Biographical Dictionary (1943), Springfield, MA: G. & C. Merriam.
  14. Sil, 2005
  15. «Tagore, not Dylan: The first lyricist to win the Nobel Prize for literature was actually Indian».
  16. «Anita Desai and Andrew Robinson — The Modern Resonance of Rabindranath Tagore». On Being. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 19-ին.
  17. The Nobel Foundation
  18. O'Connell, 2008
  19. 19,0 19,1 19,2 Sen, 1997
  20. «Work of Rabindranath Tagore celebrated in London». BBC News. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին.
  21. 21,0 21,1 Dutta, Robinson, էջ 363
  22. Thompson, 1926, էջեր 27–28
  23. Dasgupta, 1993, էջ 20
  24. "Nationalism is a Great Menace" Tagore and Nationalism, by Radhakrishnan M. and Roychowdhury D. from Hogan, P. C.; Pandit, L. (2003), Rabindranath Tagore: Universality and Tradition, pp 29-40
  25. «Visva-Bharti-Facts and Figures at a Glance». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  26. Datta, 2002, էջ 2
  27. 27,0 27,1 de Silva, K. M.; Wriggins, Howard (1988). J. R. Jayewardene of Sri Lanka: a Political Biography - Volume One: The First Fifty Years. University of Hawaii Press. էջ 368. ISBN 0-8248-1183-6.
  28. 28,0 28,1 «Man of the series: Nobel laureate Tagore». The Times of India. Times News Network. 2011 թ․ ապրիլի 3.
  29. Dutta, Robinson, էջ 34
  30. Dutta, Robinson, էջ 37
  31. The News Today, 2011
  32. Roy, 1977, էջեր 28–30
  33. Tagore, Dutta, էջեր 8–9
  34. 34,0 34,1 Thompson, 1926, էջ 20
  35. Som, 2010, էջ 16
  36. Tagore, Dutta, էջ 10
  37. Thompson, 1926, էջեր 21–24
  38. Das, 2009
  39. Dutta, Robinson, էջեր 48–49
  40. Dutta, Robinson, էջեր 50
  41. (Dutta & Robinson 1995, էջեր 55–56).
  42. (Stewart & Twichell 2003, էջ 91).
  43. «A journey with my Father My Reminiscences».
  44. Dev, Amiya (2014). «Tagore and Sikhism». Mainstream weekly.
  45. (Stewart & Twichell 2003, էջ 3).
  46. 46,0 46,1 46,2 Tagore, Chakravarty, էջ 45
  47. Tagore, Dutta, էջ 265
  48. 48,0 48,1 48,2 Ghosh, 2011
  49. Dutta, Robinson, էջ 68
  50. Thompson, 1926, էջ 31
  51. Tagore, Dutta, էջեր 11–12
  52. Guha, Ramachandra (2011). Makers of Modern India. Cambridge, Massachusetts: Belknap Press of Harvard University. էջ 171.
  53. Dutta, Krishna; Robinson, Andrew (1997). Selected Letters of Rabindranath Tagore. Cambridge University Press. էջ 13. ISBN 978-0521590181. Վերցված է 2016 թ․ ապրիլի 27-ին.
  54. Dutta, Robinson, էջ 373
  55. 55,0 55,1 Scott, 2009, էջ 10
  56. Dutta, Robinson, էջեր 109–111
  57. Chowdury, A. A. (1992), Lalon Shah, Dhaka, Bangladesh: Bangla Academy, ISBN 984-07-2597-1
  58. Dutta, Robinson, էջ 109
  59. Dutta, Robinson, էջ 133
  60. Dutta, Robinson, էջեր 139–140
  61. Hjärne, 1913
  62. Anil Sethi; Guha; Khullar; Nair; Prasad; Anwar; Singh; Mohapatra, eds. (2014). «The Rowlatt Satyagraha». Our Pasts: Volume 3, Part 2 (History text book) (Revised 2014 ed.). India: NCERT. էջ 148. ISBN 9788174508386.
  63. Dutta, Robinson, էջեր 239–240
  64. Dutta, Robinson, էջ 242
  65. Dutta, Robinson, էջեր 308–309
  66. Dutta, Robinson, էջ 303
  67. Dutta, Robinson, էջ 309
  68. 68,0 68,1 Dutta, Robinson, էջ 317
  69. Dutta, Robinson, էջեր 312–313
  70. Tagore, Radice, էջ 28
  71. Dutta, Robinson, էջ 338
  72. [[#CITEREFIndo-Asian_News_Service2005|Indo-Asian News Service, 2005]]
  73. Dutta, Robinson, էջ 367
  74. Tagore, 1930, էջեր 222–225
  75. Flickr, 2006
  76. Dutta, Robinson, էջեր 374–376
  77. Dutta, Robinson, էջեր 178–179
  78. 78,0 78,1 University of Illinois at Urbana-Champaign
  79. Tagore, Chakravarty, էջ 1–2
  80. Dutta, Robinson, էջ 206
  81. Hogan, Pandit, էջեր 56–58
  82. Tagore, Chakravarty, էջ 182
  83. Dutta, Robinson, էջ 253
  84. Dutta, Robinson, էջ 256
  85. Dutta, Robinson, էջ 267
  86. Dutta, Robinson, էջեր 270–271
  87. Kundu, 2009
  88. Dutta, Robinson, էջեր 289–292
  89. Dutta, Robinson, էջեր 303–304
  90. Dutta, Robinson, էջեր 292–293
  91. Tagore, Chakravarty, էջ 2
  92. Dutta, Robinson, էջ 315
  93. Tagore, Chakravarty, էջ 99
  94. Tagore, Chakravarty, էջեր 100–103
  95. «Vice President speaks on Rabindranath Tagore». Newkerala.com. 2012 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  96. Pandey, 2011
  97. The Essential Tagore, Harvard University Press, Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 12-ին, Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին
  98. Tagore, Dutta, էջեր 21–23
  99. Tagore, Chakravarty, էջեր 123–124
  100. Tagore, Chakravarty, էջ 124
  101. Ray, 2007, էջեր 147–148
  102. 102,0 102,1 102,2 102,3 (Chakravarty 1961, էջ 45).
  103. (Dutta & Robinson 1997, էջ 265).
  104. (Chakravarty 1961, էջեր 45–46)
  105. (Chakravarty 1961, էջ 46)
  106. Dutta, Robinson, էջ 192–194
  107. Dutta, Robinson, էջ 154–155
  108. Hogan, 2000, էջեր 213–214
  109. Mukherjee, 2004
  110. (Dutta & Robinson 1995, էջ 1)
  111. Roy, 1977, էջ 201
  112. Tagore, Stewart, էջ 94
  113. Urban, 2001, էջ 18
  114. Urban, 2001, էջեր 6–7
  115. Urban, 2001, էջ 16
  116. Sanjukta Dasgupta; Chinmoy Guha (2013). Tagore-At Home in the World. SAGE Publications. էջ 254. ISBN 978-81-321-1084-2.
  117. 117,0 117,1 Dasgupta, 2001
  118. «How Tagore inspired Sri Lanka's national anthem». IBN Live. 2012 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  119. Tagore, Dutta, էջ 359
  120. Tagore, Dutta, էջ 222
  121. Dyson, 2001
  122. R. Siva Kumar (2011) «Վերջին պտուղները, Ռաբինդրանաթ Թագորի գեղանկարները».
  123. Tagore, Dutta, էջ 127
  124. Tagore, Dutta, էջ 210
  125. Dutta, Robinson, էջ 304
  126. Brown, 1948, էջ 306
  127. Dutta, Robinson, էջ 261
  128. Tagore, Dutta, էջեր 239–240
  129. Tagore, Chakravarty, էջ 181
  130. 130,0 130,1 Dutta, Robinson, էջ 204
  131. Dutta, Robinson, էջեր 215–216
  132. Chakraborty, Bhattacharya, էջ 157
  133. Mehta, 1999
  134. Dutta, Robinson, էջեր 306–307
  135. Dutta, Robinson, էջ 339
  136. «Tagore renounced his Knighthood in protest for Jalianwalla Bagh mass killing». The Times of India. Mumbai: Bennett, Coleman & Co. Ltd. 2011 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.
  137. Tagore, Dutta, էջ 267
  138. Tagore, Pal
  139. 139,0 139,1 Dutta, Robinson, էջ 220
  140. Roy, 1977, էջ 175
  141. Tagore, Chakravarty, էջ 27
  142. Dutta, Robinson, էջ 221
  143. «Tagore's Nobel Prize stolen». The Times of India. The Times Group. 2004 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  144. «Sweden to present India replicas of Tagore's Nobel». The Times of India. The Times Group. 2004 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  145. Glimpses of Bengal
  146. The Gardener
  147. Stray Birds
  148. 148,0 148,1 «Հայկական Հանրագիտարան». www.encyclopedia.am (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
  149. Chakrabarti, 2001
  150. 150,0 150,1 Hatcher, 2001
  151. Kämpchen, 2003
  152. Tagore, Ray, էջ 104
  153. Farrell, 2000, էջ 162
  154. Dutta, Robinson, էջ 202
  155. Cameron, 2006
  156. Sen, 2006, էջ 90
  157. Kinzer, 2006
  158. Dutta, Robinson, էջ 273
  159. Dutta, Robinson, էջ 255
  160. Dutta, Robinson, էջեր 254–255
  161. 161,0 161,1 Bhattacharya, 2001
  162. Tagore, Radice, էջ 26
  163. Tagore, Radice, էջեր 26–31
  164. Tagore, Radice, էջեր 18–19
  165. «Shilaidaha Kuthibari: Out of focus By Ershad Kamol». www.kumarkhali.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  166. «Kuthibari of Rbindranath». The Kushtia Times. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  167. Vocation, Ratna Sagar, 2007, էջ 64, ISBN 81-8332-175-5

Գրականություն խմբագրել

Հիմնական խմբագրել

Ժողովածուներ

Բնօրինակներ

Թարգմանություններ

Երկրորդական խմբագրել

Հոդվածներ

Գրքեր

  • Ayyub, A. S. (1980), Tagore's Quest, Papyrus
  • Chakraborty, S. K.; Bhattacharya, P. (2001), Leadership and Power: Ethical Explorations, Oxford University Press (published 2001 թ․ օգոստոսի 16), ISBN 978-0-19-565591-9
  • Dasgupta, T. (1993), Social Thought of Rabindranath Tagore: A Historical Analysis, Abhinav Publications (published 1993 թ․ հոկտեմբերի 1), ISBN 978-81-7017-302-1
  • Datta, P. K. (2002), Rabindranath Tagore's The Home and the World: A Critical Companion (1st ed.), Permanent Black (published 2002 թ․ դեկտեմբերի 1), ISBN 978-81-7824-046-6
  • Dutta, K.; Robinson, A. (1995), Rabindranath Tagore: The Myriad-Minded Man, Saint Martin's Press (published 1995 թ․ դեկտեմբեր), ISBN 978-0-312-14030-4
  • Farrell, G. (2000), Indian Music and the West, Clarendon Paperbacks Series (3 ed.), Oxford University Press (published 2000 թ․ մարտի 9), ISBN 978-0-19-816717-4
  • Hogan, P. C. (2000), Colonialism and Cultural Identity: Crises of Tradition in the Anglophone Literatures of India, Africa, and the Caribbean, State University of New York Press (published 2000 թ․ հունվարի 27), ISBN 978-0-7914-4460-3
  • Hogan, P. C.; Pandit, L. (2003), Rabindranath Tagore: Universality and Tradition, Fairleigh Dickinson University Press (published 2003 թ․ մայիս), ISBN 978-0-8386-3980-1
  • Kripalani, K. (2005), Dwarkanath Tagore: A Forgotten Pioneer—A Life, National Book Trust of India, ISBN 978-81-237-3488-0
  • Kripalani, K. (2005), Tagore—A Life, National Book Trust of India, ISBN 978-81-237-1959-7
  • Lago, M. (1977), Rabindranath Tagore, Boston: Twayne Publishers (published 1977 թ․ ապրիլ), ISBN 978-0-8057-6242-6
  • Lifton, B. J.; Wiesel, E. (1997), The King of Children: The Life and Death of Janusz Korczak, St. Martin's Griffin (published 1997 թ․ ապրիլի 15), ISBN 978-0-312-15560-5
  • Prasad, A. N.; Sarkar, B. (2008), Critical Response To Indian Poetry in English, Sarup and Sons, ISBN 978-81-7625-825-8
  • Ray, M. K. (2007), Studies on Rabindranath Tagore, vol. 1, Atlantic (published 2007 թ․ հոկտեմբերի 1), ISBN 978-81-269-0308-5, Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին
  • Roy, B. K. (1977), Rabindranath Tagore: The Man and His Poetry, Folcroft Library Editions, ISBN 978-0-8414-7330-0
  • Scott, J. (2009), Bengali Flower: 50 Selected Poems from India and Bangladesh (published 2009 թ․ հուլիսի 4), ISBN 978-1-4486-3931-1
  • Sen, A. (2006), The Argumentative Indian: Writings on Indian History, Culture, and Identity (1st ed.), Picador (published 2006 թ․ սեպտեմբերի 5), ISBN 978-0-312-42602-6
  • Sigi, R. (2006), Gurudev Rabindranath Tagore—A Biography, Diamond Books (published 2006 թ․ հոկտեմբերի 1), ISBN 978-81-89182-90-8
  • Sinha, S. (2015), The Dialectic of God: The Theosophical Views Of Tagore and Gandhi, Partridge Publishing India, ISBN 978-1-4828-4748-2
  • Som, R. (2010), Rabindranath Tagore: The Singer and His Song, Viking (published 2010 թ․ մայիսի 26), ISBN 978-0-670-08248-3
  • Thompson, E. (1926), Rabindranath Tagore: Poet and Dramatist, Pierides Press, ISBN 978-1-4067-8927-0
  • Urban, H. B. (2001), Songs of Ecstasy: Tantric and Devotional Songs from Colonial Bengal, Oxford University Press (published 2001 թ․ նոյեմբերի 22), ISBN 978-0-19-513901-3

Այլ

Ստեղծագործություններ խմբագրել

Բնօրինակ

  1. Thought Relics, Internet Sacred Text Archive

Թարգմանություններ

Լրացուցիչ գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վերլուծություններ

Աուդիոգրքեր

Ստեղծագործություններ

Զրույցներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 114  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբինդրանաթ Թագոր» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբինդրանաթ Թագոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաբինդրանաթ Թագոր» հոդվածին։