Յասունարի Կավաբատա (ճապ.՝ 川端 康成, հունիսի 11, 1899(1899-06-11)[1][2][3][…], Օսակա, Ճապոնական կայսրություն - ապրիլի 16, 1972(1972-04-16)[2][4][5][…], Ձուսի, Կանագավա, Ճապոնիա[6]), ճապոնացի գրող, 1968 թվականի Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ճապոնիայի արվեստների ակադեմիայի անդամ (1953

Յասունարի Կավաբատա
ճապ.՝ 川端 康成
Ծնվել էհունիսի 11, 1899(1899-06-11)[1][2][3][…]
ԾննդավայրՕսակա, Ճապոնական կայսրություն
Վախճանվել էապրիլի 16, 1972(1972-04-16)[2][4][5][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՁուսի, Կանագավա, Ճապոնիա[6]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ և բանաստեղծ
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՏոկիոյի համալսարան
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներԻձուցի պարուհին, Ձնե երկիր, Հազարաթև կռունկը, Հին մայրաքաղաքը, The House of the Sleeping Beauties? և Լեռան հառաչանքը
Պարգևներ
ԱմուսինՀիդեկո Կավաբատա
ԱզգականներԿաորի Կավաբատա
 Kawabata Yasunari Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յասունարի Կավաբատան ծնվել է 1899 թվականին բժշկի ընտանիքում։ Վաղ հասակում կորցնելով ծնողներին՝ Յասունարի Կավաբատան ապրում է պապի հետ։ Երբ տասնվեց տարեկան է դառնում, մահանում է նաև պապը։ Այդ նույն տարում տպագրում է իր առաջին ստեղծագործությունը, որը կոչվում էր «Տասնվեցամյա պատանու օրագիրը»։ 1920 թվականին Կավաբատան ընդունվում է Տոկիոյի համալսարանի անգլիական բաժանմունքը, սակայն մեկ տարի անց տեղափոխվում է անգլիական գրականության բաժանմումք։ Նույն ժամանակ էլ «Սինտյո» («Նոր հոսանք») ամսագրում տպագրվում է նրա «Պատերազմում ընկած հիշատակի պատկերներ» պատմվածքը։ 1924 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո, Կավաբատան մասնակցում է «Բունգեյ ձիդայ» («Գրական դարաշրջան») ամսագրի ստեղծմանը, որն իր շուրջն էր համախմբել, այսպես կոչված, նեոսենսուալիստներին։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Իձուցի պարուհին» (1926)
  • «Ձնե երկիր» (1937)
  • «Հազարաթև կռունկը» (1951)
  • «Լեռան ձայնը» (1953)[9]
  • «Հին մայրաքաղաքը» (1961)

Յասունարի Կավաբատան հայերեն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասունարի Կավաբատա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 279