Քվակերներ (անգլ.՝ quakers, բառացի՝ ցնցվողներ, ինքնանվանումը՝ Բարեկամների միություն), 17-րդ դարի կեսին Անգլիայում առաջացած Բողոքական ճյուղ։ Ըստ Քվակերների դավանաբանության՝ Աստված գտնվում է յուրաքանչյուր մարդու հոգում և մատնանշում է բարոյական կատարելագործման ուղին, որին պետք էր հասնել «սուրբ հոգու պայծառացմամբ», «ներքին լույսով», որի հիմնական պայմանը անտրտունջ աղոթքն է։ Սկզբում Քվակերների սոցիալական կազմը զուտ մանրբուրժուական էր։ Հետագայում նրանց համայնքներ մուտք գործեցին խոշոր կապիտալիստներ։ Ըստ քվակերների, հասարակության հեղափոխական վերափոխմանը հակասում է անձի բարոյական ինքնակատարելագործումը։ Քվակերների համայնքներ կան ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Արևելյան Աֆրիկայի երկրներում, ընդհանուր առմամբ մոտ 200.000 մարդ։

Քվակերների աստղը

Արտաքին հղումներ խմբագրել