Մանուելա Գեորգիևա Մալեևա-Ֆրանիեր (բուլղար․՝ Мануела Георгиева Малеева, ֆր.՝ Manuela Georgieva Maleeva-Fragniere, փետրվարի 14, 1967(1967-02-14)[2], Սոֆիա, Բուլղարիա[2]), բուլղարացի և շվեյցարացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 1994 թվականի ԱՄՆ բաց առաջնության խառը զուգախաղի մրցաշարի հաղթող, 1988 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Բուլղարիայի կանանց թենիսի պատմության մեջ եղել է ամենաբարձր համաշխարհային վարկանիշ ունեցած թենիսիստուհին։

Մանուելա Մալեևա
Սեռիգական
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա
Շվեյցարիա Շվեյցարիա
Բնակվելու վայրԼա Տուր դե Պեյլց
Ծննդյան ամսաթիվփետրվարի 14, 1967 (57 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Հասակ173 սմ
Քաշ58 կգ
Կարիերայի սկիզբ1982 թվական
Կարիերայի ավարտ1994 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՅուլիա Բերբերյան
Ֆրանսուա Ֆրանիեր (1987-ից)
Պարգևավճար, USD3 191 557
Մենախաղ
Խաղեր Հ/Պ475–187[1]
Ամենաբարձր վարկանիշ3 (1985 փետրվարի 4)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (1985, 1992, 1994)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1985, 1987, 1989, 1990)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (1984)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (1992, 1993)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ129–131[1]
Ամենաբարձր վարկանիշ11 (1993 օգոստոսի 2)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա3-րդ շրջան (1991, 1992, 1994)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1986)
Ուիմբլդոն3-րդ շրջան (1993)
ԱՄՆ2-րդ շրջան (1985, 1989)
Ավարտել է կարիերան

Անձնական տվյալներ խմբագրել

Մանուելա Մալեևան 1960-ական թվականների Բուլղարիայի առաջատար թենիսիստուհի Յուլիա Բերբերյանի և մասնագիտությամբ ինժեներ Գեորգի Մալեևի դուստրերից ավագն է։ Մանուելայի երկու կրտսեր քույրերը՝ Կատերինան և Մագդալենան, նույնպես Բուլղարիան էին ներկայացնում թենիսի միջազգային մրցաշարերում։

1987 թվականին Մանուելա Մալեևան ամուսնացել է շվեյցարացի նախկին թենիսիստ Ֆրանսուա Ֆրանիերի հետ, ով դարձել է նրա մարզիչը և կարիերայի վերջին տարիներին հանդես է եկել կրկնակի ազգանվան տակ և Շվեյցարիայի դրոշի ներքո։

Մարզական կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբ խմբագրել

Մանուելա Մալեևան թենիս սկսել է խաղալ 6 տարեկան հասակից, նրա առաջին մարզիչը դարձել է մայրը՝ Յուլիա Բերբերյանը։ 1981 թվականի վերջին Մանուելան հաղթել է «Orange Bowl» միջազգայի պատանեկական մրցաշարի մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում, իսկ հաջորդ տարի՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում և մինչև 18 տարեկանների աղջիկների Եվրոպայի առաջնությունում։ Նույն թվականին նա սկսել է ելույթները պրոֆեսիոնալ թենիսային մրցաշարերում, հասնելով ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջան և քառորդ եզրափակիչ Բրիսբենի մրցաշարում, որտեղ հաղթանակ է տարել երկու դասակարգված մրցակցուհիների նկատմամբ և պարտվել է ապագա հաղթող Վենդի Տյորնբուլին։ Հաջորդ տարի նա երրորդ շրջան է հասել ինչպես Ֆրանսիայի բաց առաջնությունում, այնպես էլ ԱՄՆ բաց առաջնությունում։

1984 թվականի հունվարին Հյուսթոնում Մանուելան առաջին անգամ դուրս է եկել պրոֆեսիոնալ մրցաշարի եզրափակիչ, ճանապարհին հաղթելով Զինա Գարիսոնին և Վենդի Տյորնբուլին։ Հետագայում նա զարգացրել է իր հաջողությունը՝ մրցաշրջանի ընթացքում հաղթանակ տանելով հինգ մրցաշարերում, այդ թվում Իտալիայի բաց առաջնությունում, որի եզրափակիչում նա առավելության է հասել Քրիս Էվերտի նկատմամբ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նրան չորրորդ շրջանում պայքարից դուրս է թողել Քրիս Էվերտը, իսկ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում՝ Մարտինա Նավրատիլովան։ Դրանից հետո նա հաղթանակ է տարել ԱՄՆ բաց առաջնության խառը զուգախաղի մրցաշարում՝ Թոմ Գալիկսոնի հետ զույգով։ Մրցաշրջանի արդյունքներով Մանուելան մտել է աշխարհի տաս լավագույն թենիսիստուհիների ցանկի մեջ և արժանացել է WTA մրցանակի, «Տարվա նորեկ» անվանակարգում։

1985—1990 թվականներ խմբագրել

1985 թվականի մրցաշրջանի սկզբում, դուրս գալով Վաշինգտոնի մրցաշարի եզրափակիչ, 19-ամյա Մանուելան աշխարհի առաջատար թենիսիտուհիների վարկանիշում բարձրացել է 3-րդ հորիզոնական, հասնելով կարիերայում բարձրագույն ցուցանիշին։ Սակայն նրան չի հաջողվել ամրապնդվել այդ դիրքում, չնայած մրցաշրջանի ընթացքում նա հինգ անգամ խաղացել է եզրափակիչներում, հաղթել նրան հաջողվել է միայն մեկ մրցաշարում։ Այնուամենայնիվ, մրցաշրջանի ընթացքում առաջին հաջողություններն է ունեցել կանանց զուգախաղերում։ Սկզբում նա Հելենա Սուկովայի հետ զույգով հասել է մինչև Հյուսթոնի մրցաշարի եզրափակիչ, իսկ այնուհետև քրոջ՝ Կատերինա Մալեևայի հետ, հաղթել է Ինդիանապոլիսի ԱՄՆ գրունտային ծածկույթի վրա առաջնությունում։ Հետագայում նա Կատերինայի հետ միասին հաղթանակ են տարել հայրենի Սոֆիայի ITF մրցաշարում, իսկ հոկտեմբերին Բուլղարիայի հավաքականը դուրս են բերել Ֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ նրանց հաղթարշավը կանգնեցրել է Չեխոսլովակիայի հավաքականը։

Հաջորդ տարի Մանուելա Մալեևան երել անգաս դուրբ է եկել մենախաղի մրցաշարերի եզրափակիչ, սակայն չի կարողացել հաղթանակի հասնել։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նրա լավագույն արդյունքը եղել է քառորդ եզրափակիչին մասնակցությունը ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նա պարտվել է 2-րդ դասկարգված Քրիս Էվերտին։ Նույնպես քառորդ եզրափակիչ է նա հասել նաև Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղի մրցաշարում՝ կրկին Կատերինա Մալեևայի հետ։ Այնտեղ նրանց կանգնեցրել են միասին հանդես եկող Շտեֆի Գրաֆը և Գաբրիելա Սաբատինին։

1987 թվականը դարձել է Մանուելայի վերադարձի տարին։ Նա յոթ անգամ դուրս է եկել մրցաշարերի եզրափակիչներ՝ հինգ անգամ մենախաղի և երկու անգամ զուգախաղի, և շահել է երեք տիտղոս։ Նա հասել է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Շտեֆի Գրաֆին, և Virginia Slims Championships-ի՝ կանանց թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Գաբրիելա Սաբատինիին։ Նա, Բուլղարիայի հավաքականի պատմության մեջ երկրորդ և վերջին անգամ, հավաքականին դուրս է բերել Ֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչ։ 1988 թվականին Մանուելան հաղթանակ է տարել երկու մրցաշարում և ևս երկու անգամ հասել է մինչև եզրափակիչ։ Սեուլի Օլիմպիադայում նա հանդես է եկել և զուգախաղում (որտեղ նա և Կատերինան դուրս են մնացել առաջին իսկ շրջանում), և մենախաղում, որտեղ լինելով 7-րդ դասակարգված, հասել է մինչև կիսաեզրափակիչ և պարտություն կրելով Գաբրիելա Սաբատինիից, արժանացել է բրոնզե մեդալի։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նա կրկին հասել է մինչև ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել Քրիս Էվերտից։

1989 թվականին Մանուելան հաղթել է ևս երկու մրցաշարերում և երկու անգամ՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, դուրս է եկել Մեծ Սաղավարտի մրցաշարերի քառորդ եզրափակիչ։ Այդ նույն փուլին նա նույն մրցաշարերում հասել է նաև 1990 թվականին, ընդ որոււմ ԱՄՆ բաց առաջնությունում նա չորրորդ շրջանում հաղթել է 2-րդ դասակարգված Մարտինա Նավրատիլովային՝ առաջին անգամ նրանց միջև կայացած ութ հանդիպումների ընթացքում։ Նա ևս երկու անգամ հասել է մինչև մրցաշարերի եզրափակիչ, այդ թվում Չիկագոյի I մակարդակի մրցաշարում։

1991—1994 թվականներ. Կարիերայի ավարտ խմբագրել

1991 թվականին Մանուելան հաղթանակ է տարել մենախաղի երեք մրցաշարերում և մեկ անգամ զուգախաղի մրցաշարում։ Հաջորդ տարին նա սկսել է Հոպմանի գավաթի հեղինակավոր ցուցադրական մրցաշարում հաղթանակով, որտեղ Յակոբ Հլասեկի հետ միասին կազմավորել էին Շվեյցարիայի հավաքականը, և շարունակել է Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալով, իսկ հուլիսին հասել է նույն փուլին Բարսելոնայի Օլիմպիադայում։ Զուգախաղի մրցաշարում նրան և Էմանուելա Զարդոյին երկրորդ շրջանում պայքարից դուրս են թողել եզրափակիչի ապագա մասնակիցներ Արանչա Սանչես-Վիկարիոն և Կոնչիտա Մարտինեսը։ Օգոստոսին նա կիսաեզրափակիչ է դուրս եկել ԱՄՆ բաց առաջնությունում՝ նրա բարձրագույն նվաճումը Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում։ Խառորդ եզրափակիչի ճանապարհին նա հաղթանակ է տարել կրտսեր քույր Մագդալենա Մալեևայի նկատմամբ։ Մրցաշրջանի արդյունքնեով նա շահել է «Թենիս» ամսագրի մրցանակը՝ «Տարվա վերադարձ» անվանակարգում։

1993 թվականը Մալեևա-Ֆրանիերի համար դարձել է ամենահաջողակը կանանց զուգախաղի կարիերայում։ Մրցաշրջանի ընթացքում նա չորս անգամ դուրս է եկել զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներ և հաղթանակ է տարել նրանցից մեկում՝ Ամելիա Այլենդի II մակարդակի մրցաշարում, որտեղ նրա խաղընկերուհին Լեյլա Մեսխին էր։ Արդյունքում, օգոստոսին նա զուգախաղի թենիսիստուհիների վարկանիշային աղյուսակում բարձրացել է 11-րդ հորիզոնական։ Նա նաև հաղթանակ է տարել մենախաղի երկու մրցաշարերում, ներառյալ I մակարդակի Ցյուրիխի մրցաշարում, որտեղ եզրափակիչում առավելության է հասել Մարտինա Նավրատիլովայի նկատմամբ և երկրորդ տարին անընդմեջ դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Շտեֆի Գրաֆին։

Մանուելան հաջող է սկսել 1994 թվականի մրցաշրջանը, դուրս գալով սկզբում Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, իսկ այնուհետև հաղթանակ տանելով Օսակայի մրցաշարում, սակայն 27 տարեկան հասակում հայտարարել է պրոֆեսիոնալ թենիսից հեռանալու մասին։ Չնայած նրան, որ իր վերջին մրցաշարը նա անց է կացրել փետրվարին, մայիսին նա, համաձայն WTA վարկանիշի, դեռևս մտնում էր աշխարհի ուժեղագույն 10 թենիսիստուհիների մեջ[3]։

Անձամբ Մանուելա Մալեևան իր կարիերայի ամենափայլուն հաջողությունը համարում է Օլիմպիական բրոնզե մեդալը և առաջին հաղթանակը Մարտինա Նավրատիլովայի նկատմամբ։ Իր կարիայի ընթացքում նրան այդպես էլ չի հաջողվել հաղթանակ տանել Շտեֆի Գրաֆի նկատմամբ, ում նա պարտվել է 17 անգամ[4]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Մալեևաների ընտանիքին են պատկանում մի շարք նվաճումներ, կապված նրա անդամների միաժամանակյա մասնակցությամբ տարբեր թենիսի մրցաշարերում.

  • 1987 թվականին Բուլղարիայի հավաքականի կազմում Ֆեդերացիայի գավաթում ելույթ էին ունենում ոչ միայն Մանուելա և Մագդալենա Մալեևաները, այլ նաև նրանց մայրը՝ Յուլիա Բերբերյանը, ով այդ պահին 43 տարեկան էր և հանդես էր գալիս Դորա Ռանգելովայի հետ զույգով[5]։
  • 1989 թվականին Ֆեդերացիայի գավաթում Բուլղարիան ներկայացնում էին Մալեևա բոլոր երեք քույրերը[5]։
  • 1990 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, պատմության մեջ առաջին անգամ, երեք քույրերը միաժամանակ ներկայացված էին Մեծ Սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում, իսկ 1993 թվականին, պատմության մեջ առաջին անգամ, երեք քույրերը Մեծ Սաղավարտի մրցաշարում եղել են դասակարգվածների շարքում[6]։
  • 1992 թվականին Մալեևաները դարձել են պատմության մեջ առաջին երեք քույրերը, որոնցից յուրաքանչյուրին հաջողվել է հաղթանակ տանել թենիսի պրոֆեսիոնալ մրցաշարում[6]։
  • Ընդհանուր առմամբ Մալեևա քույրերը ինն անգամ հաղթել են աշխարհի նախկին թիվ 1 ռակետների[5]։
  • Բուլղարիան յոթերորդ հորիզոնականում է գտնվում այն երկրների ցանկում, ովքեր WTA վարկանիշի պատմության մեջ առավել քանակի ներկայացուցիչներ են ունեցել կականց թենիսի առաջին տասնյակում[5]։

Մրցակցություն խմբագրել

Մանուելա Մալեևան ընդդեմ Նավրատիլովայի խմբագրել

Մանուելա Մալեևայի և Մարտինա Նավրատիլովայի միջև 1985-1993 թվականների ընթացքում կայացած 14 հանդիպումներում Մանուելան առավելության է հասել ընդամենը երեք անգամ՝ 3-11։ Ընդ որում նա պարտվել է առաջին յոթ հանդիպումներում, այդ թվում Վաշինգտոնի և Չիկագոյի մրցաշարերի եզրափակիչներում։ Դրան հետևել են Մանուելայի երկու հաղթանակները 1990 թվականի մրցաշրջանի ընթացքում, որոնցից առաջինը տեղի է ունեցել ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում, իսկ մյուսը Տոկիոյի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Մյուս հանդիպումը կայացել է կրկին ԱՄՆ բաց առաջնությունում և կրկին չորրորդ շրջանում, սակայն այս անգամ Նավրատիլովան ռևանշի է հասել, որին հետևել են Մանուելայի ևս երկու պարտությունները։ Նավրատիլովայի նկատմամբ վերջին հաղթանակը կայացել է 1993 թվականի Ցյուրիխի մրցաշարի եզրափակիչում։ Նրանց միջև վերջին հանդիպումը կայացել է 1994 թվականի Տոկիոյի մրցաշարի կիսաեզրափակիչում, որտեղ Մանուելան պարտություն է կրել։

Մանուելա Մալեևան ընդդեմ Գրաֆի խմբագրել

Մանուելա Մալեևան և Շտեֆի Գրաֆը միմյանց հեի հանդիպել են 17 անգամ և բոլոր հանդիպումներում հաղթանակ է տարել Գրաֆը՝ 0-17, ընդ որում դրանցից չորսը եզրափակիչ փուլում։ Տասնմեկ հանդիպումներում Գրաֆն առավելության է հասել երկու սեթում, Մանուելային զիջելով ընդամենը վեց սեթ։ Առաջին հանդիպումը կայացել է 1985 թվականի ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում, իսկ վերջինը՝ 1993 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում։ Եվս մեկ անգամ նրանք հանդիպել են Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ 1987 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում։ Երկու անգամ Մանուելան Գրաֆին զիջել է «Վիրջինիա Սլիմս» ամփոփիչ մրցաշարերում՝ 1986 և 1988 թվականներին, քառորդ եզրափակիչում։ Վեց դեպքերում Մանուելան Գրաֆին պարտվել է մրցաշարերի կիսաեզրափակիչ փուլում։

Մանուելա Մալեևան ընդդեմ Կատերինա Մալեևայի խմբագրել

Մանուելա Մալեևան և նրա կրտսեր քույր Կատերինա Մալեևան միմյանց հետ հանդիպել են 9 անգամ և առավելությունը Մանուելայի կողմն է 8-1։ Առաջին հանդիպումը կայացել է 1985 թվականի Իսթբորնի մրցաշարում, որտեղ Մանուելան առավելության է հասել երկու սեթում։ Այնուհետև հետևել են ևս վեց հաղթանակներ։ Միակ պարտությունը գրանցվել է 1991 թվականի Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչում, որտեղ Մանուելան պայքարից հրաժարվել է երկրորդ սեթում։ Վերջին հանդիպումը կայացել է 1993 թվականի նույն Տորոնտոյի մրցաշարում, որտեղ Մանուելան ռևանշի է հասել՝ չորրորդ շրջանում առավելության հասնելով երեք սեթում, նրանց միջև կայացած միակ երեք սեթից բաղկացած հանդիպումում։ Մանուելան քրոջ նկատմամբ առավելության է հասել բոլոր չորս ծածկույթների վրա։

Մասնակցություն եզրափակիչներին խմբագրել

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ խմբագրել

Խառը զուգախաղ 1 (1 տիտղոս, 0 պարտություն) խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1984 ԱՄՆ բաց առաջնություն Հարդ   Թոմ Գուլիկսոն   Էլիզաբեթ Սմայլի
  Ջոն Ֆիցջերալդ
2–6, 7–5, 6–4

WTA մրցաշարերի եզրափակիչներ խմբագրել

Մենախաղ 37 (19–18) խմբագրել

Պատմություն — Արդյունք
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Մակարդակ I (1–1)
Մակարդակ II (0–0)
Մակարդակ III (3–4)
Մակարդակ IV (3–2)
Մակարդակ V (4–0)
Վիրջինիա Սլիմս (8–11)
Տիտղոսներ ըստ ծածկույթների
Հարդ (4–2)
Խոտածածկ (0–1)
Գրունտ (6–6)
Գորգ (9–9)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 1. 1984 հունվարի 30 Virginia Slims of Houston
Հյուսթոն, ԱՄՆ
Գորգ (I)   Հանա Մանդլիկովա 4–6, 2–6
Հաղթանակ 1. 1984 մայիսի 7 European Open
Լուգանո, Շվեյցարիա
Գրունտ   Իվա Բուդարովա 6–1, 6–1
Հաղթանակ 2. 1984 մայիսի 21 Italian Open
Պերուջա, Իտալիա
Գրունտ   Քրիս Էվերտ 6–3, 6–3
Հաղթանակ 3. 1984 օգոստոսի 6 U.S. Open Clay Courts
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Գրունտ   Լիզա Բոնդեր 6–4, 6–3
Հաղթանակ 4. 1984 նոյեմբերի 12 Lion's Cup
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I)   Հանա Մանդլիկովա 6–1, 1–6, 6–4
Հաղթանակ 5. 1984 դեկտեմբերի 10 Toray Pan Pacific Open Tennis Tournament
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I)   Կլաուդիա Կոդե Կիլշ 3–6, 6–4, 6–4
Պարտություն 2. 1985 հունվարի 7 Virginia Slims of Washington
Վաշինգտոն, ԱՄՆ
Գորգ (I)   Մարտինա Նավրատիլովա 3–6, 2–6
Պարտություն 3. 1985 մայիսի 20 European Open
Լուգանո, Շվեյցարիա
Գրունտ   Բոննի Գադուշեկ 4–6, 2–6
Պարտություն 4. 1985 հոկտեմբերի 21 Brighton International
Բրայտոն, Մեծ Բրիտանիա
Գորգ (I)   Քրիս Էվերտ 5–7, 3–6
Պարտություն 5. 1985 նոյեմբերի 11 Lion's Cup
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I)   Քրիս Էվերտ 5–7, 0–6
Հաղթանակ 6. 1985 դեկտեմբերի 9 Toray Pan Pacific Open Tennis Tournament
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I)   Բոննի Գադուշեկ 7–6(7–2), 3–6, 7–5
Պարտություն 6. 1986 մայիսի 19 European Open
Լուգանո, Շվեյցարիա
Գրունտ   Ռաֆաելա Ռեջի 7–5, 3–6, 6–7(6–8)
Պարտություն 7. 1986 հունիսի 9 AEGON Classic
Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ   Պեմ Շրայվեր 2–6, 6–7(0–7)
Պարտություն 8. 1986 սեպտեմբերի 8 Toray Pan Pacific Open Tennis Tournament
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I)   Շտեֆի Գրաֆ 4–6, 2–6
Հաղթանակ 7. 1987 մարտի 30 WTA South Carolina
Ուայլդ Դանս, ԱՄՆ
Գրունտ   Ռաֆաելա Ռեջի 5–7, 6–2, 6–3
Պարտություն 9. 1987 ապրիլի 6 Family Circle Cup
Հիլթոն Հեդ, ԱՄՆ
Գրունտ   Շտեֆի Գրաֆ 2–6, 6–4, 3–6
Պարտություն 10. 1987 մայիսի 18 European Open
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ   Քրիս Էվերտ 3–6, 6–4, 2–6
Հաղթանակ 8. 1987 օգոստոսի 24 WTA New Jersey
Մահվահ, ԱՄՆ
Հարդ   Սիլվիա Հանիկա 1–6, 6–4, 6–1
Պարտություն 11. 1987 սեպտեմբերի 14 Toray Pan Pacific Open Tennis Tournament
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I)   Գաբրիելա Սաբատինի 4–6, 6–7(6–8)
Հաղթանակ 9. 1988 փետրվարի 29 Virginia Slims of Kansas
Վիչիտա, ԱՄՆ
Հարդ (I)   Սիլվիա Հանիկա 7–6(7–5), 7–5
Հաղթանակ 10. 1988 սեպտեմբերի 12 Virginia Slims of Arizona
Ֆինիքս, ԱՄՆ
Հարդ   Դինկի վան Ռենսբուրգ 6–3, 4–6, 6–2
Պարտություն 12. 1988 հոկտեմբերի 17 Zurich Open
Ցյուրիխ, Շվեյցարիա
Գորգ (I)   Պեմ Շրայվեր 3–6, 4–6
Պարտություն 13. 1988 հոկտեմբերի 24 Brighton International
Բրայտոն, Մեծ Բրիտանիա
Գորգ (I)   Շտեֆի Գրաֆ 2–6, 0–6
Հաղթանակ 11. 1989 մարտի 12 Indian Wells Masters
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ   Ջենի Բայրն 6–4, 6–1
Հաղթանակ 12. 1989 մայիսի 22 European Open
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ   Կոնչիտա Մարտինես 6–4, 6–0
Պարտություն 14. 1990 փետրվարի 12 Ameritech Cup
Չիկագո, ԱՄՆ
Գորգ (I)   Մարտինա Նավրատիլովա 3–6, 2–6
Պարտություն 15. 1990 մարտի 27 New Haven Open at Yale
Սան Անտոնիո, ԱՄՆ
Հարդ   Մոնիկա Սելեշ 4–6, 3–6
Պարտություն 16. 1990 օգոստոսի 6 Southern California Open
Սան Դիեգո, ԱՄՆ
Հարդ   Շտեֆի Գրաֆ 3–6, 2–6
Հաղթանակ 13. 1991 փետրվարի 11 Generali Ladies Linz
Լինց, Ավստրիա
Գորգ (I)   Պետրա Լանգրովա 6–4, 7–6(7–1)
Պարտություն 17. 1991 ապրիլի 22 Barcelona Ladies Open
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ   Կոնչիտա Մարտինես 4–6, 1–6
Հաղթանակ 14. 1991 մայիսի 20 European Open
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ   Հելեն Կելեսի 6–3, 3–6, 6–3
Հաղթանակ 15. 1991 սեպտեմբերի 23 WTA Bayonne
Բայոն, Ֆրանսիա
Գորգ (I)   Լեյլա Մեսխի 4–6, 6–3, 6–4
Պարտություն 18. 1992 հուլիսի 6 WTA Austrian Open
Կիցբյուել, Ավստրիա
Գրունտ   Կոնչիտա Մարտինես 0–6, 6–3, 2–6
Հաղթանակ 16. 1992 սեպտեմբերի 28 WTA Bayonne
Բայոն, Ֆրանսիա
Գորգ (I)   Նատալի Տոզիա 6–7(4–7), 6–2, 6–3
Հաղթանակ 17. 1993 փետրվարի 22 Generali Ladies Linz
Լինց, Ավստրիա
Գորգ (I)   Կոնչիտա Մարտինես 6–2, 1–0, Ret.
Հաղթանակ 18. 1993 հոկտեմբերի 4 Zurich Open
Ցյուրիխ, Շվեյցարիա
Գորգ (I)   Մարտինա Նավրատիլովա 6–3, 7–6(7–1)
Հաղթանակ 19. 1994 փետրվարի 8 Asian Open
Օսակա, Ճապոնիա
Գորգ (I)   Իվա Մաջոլի 6–1, 4–6, 7–5

Զուգախաղ 11 (4–7) խմբագրել

Պատմություն — Արդյունք
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Մակարդակ I (0–0)
Մակարդակ II (1–2)
Մակարդակ III (0–1)
Մակարդակ IV (0–1)
Մակարդակ V (1–0)
Վիրջինիա Սլիմս (2–3)
Տիտղոսներ ըստ ծածկույթների
Հարդ (0–1)
Խոտածածկ (0–0)
Գրունտ (3–3)
Գորգ (1–3)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 1. 1985 ապրիլի 29 Virginia Slims of Houston
Հյուսթոն, ԱՄՆ
Գրունտ   Հելենա Սուկովա   Էլիս Բուրգին
  Մարտինա Նավրատիլովա
1–6, 6–3, 3–6
Հաղթանակ 1. 1985 հուլիսի 22 U.S. Open Գրունտ Courts
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Գրունտ   Կատերինա Մալեևա   Պենի Բարգ
  Պաուլա Սմիթ
3–6, 6–3, 6–4
Պարտություն 2. 1986 սեպտեմբերի 8 Toray Pan Pacific Open
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I)   Կատերինա Մալեևա   Բեթինա Բունգե
  Շտեֆի Գրաֆ
1–6, 7–6(9–7), 2–6
Հաղթանակ 2. 1987 հուլիսի 6 Belgian Open
Կնոկե, Բելգիա
Գրունտ   Բեթինա Բունգե   Քեթլին Հորվարթ
  Մարսելա Մեսկեր
4–6, 6–4, 6–4
Պարտություն 3. 1987 սեպտեմբերի 14 Toray Pan Pacific Open
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I)   Կատերինա Մալեևա   Աննե Ուայթ
  Ռոբին Ուայթ
1–6, 2–6
Հաղթանակ 3. 1991 փետրվարի 11 Generali Ladies Linz
Լինց, Ավստրիա
Գորգ (I)   Ռաֆաելա Ռեջի   Պետրա Լանգրովա
  Ռադկա Զրուբակովա
6–4, 1–6, 6–3
Պարտություն 4. 1991 մայիսի 20 European Open
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ   Քեթի Կավարզասիո   Նիկոլ Բրադկե
  Էլիզաբեթ Սմայլի
1–6, 2–6
Պարտություն 5. 1993 փետրվարի 9 Asian Open
Օսակա, Ճապոնիա
Գորգ (I)   Մագդալենա Մալեևա   Յանա Նովոտնա
  Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
1–6, 3–6
Հաղթանակ 4. 1993 ապրիլի 5 MPS Group Championships
Ամելիա Այլենդ, ԱՄՆ
Գրունտ   Լեյլա Մեսխի   Ամանդա Կյոտցեր
  Ինես Գուրուչատեգու
3–6, 6–3, 6–4
Պարտություն 6. 1993 ապրիլի 19 Spanish Open
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ   Մագդալենա Մալեևա   Կոնչիտա Մարտինես
  Արանչա Սանչես-Վիկարիո
6–4, 1–6, 0–6
Պարտություն 7. 1993 հուլիսի 26 New Haven Open at Yale
Սթրատոն Մաունթայն, ԱՄՆ
Հարդ   Մերսեդես Պաս   Էլիզաբեթ Սմայլի
  Հելենա Սուկովա
1–6, 2–6

Մասնակցություն Ֆեդերացիայի գավաթին խմբագրել

Մանուելա Մալեևան Բուլղարիայի հավաքականի կազմում Ֆեդերացիայի գավաթում նորամուտել է 1983 թվականին։ Մասնակցության ընթացքում նա ունի մենախաղի 21-5 և զուգախաղի 7-10 արդյունք (ընդհանուր 28-15)։

Մենախաղ (21–5) խմբագրել

Մրցաշար Փուլ Ամսաթիվ Հակառակորդ Ծածկույթ Մրցակից Հ/Պ Հաշիվ
1983 Համաշխարհային I խումբ R1 1983 հուլիսի 17   Շվեյցարիա Գրունտ   Քրիստիան Ջոլիսանտ Պ 4–6, 6–4, 4–6
PO 1983 հուլիսի 19   Զիմբաբվե   Անգելա Լոնգո Հ 6–1, 6–0
PO 1983 հուլիսի 21   ԽՍՀՄ   Օլգա Զայցևա Հ 6–0, 6–3
1984 Համաշխարհային I խումբ R1 1984 հուլիսի 15   Միացյալ Թագավորություն Գրունտ   Ջո Դյուրի Հ 6–4, 4–6, 6–4
R2 1984 հուլիսի 16   ԽՍՀՄ   Նատաշա Ռևա Հ 6–2, 6–0
1/4 1984 հուլիսի 18   Հարավսլավիա   Միմա Յաուսովիչ Հ 3–6, 6–3, 6–1
1985 Համաշխարհային I խումբ R1 1985 հոկտեմբերի 6   ԽՍՀՄ Հարդ   Լարիսա Սավչենկո-Նեյլանդ Հ 6–7(3–7), 6–4, 6–1
R2 1985 հոկտեմբերի 8   Հարավսլավիա   Սաբրինա Գոլեշ Հ 6–1, 6–3
1/4 1985 հոկտեմբերի 10   Միացյալ Թագավորություն   Անաբել Կրոֆտ Հ 6–2, 6–2
1/2 1985 հոկտեմբերի 12   Չեխոսլովակիա   Հանա Մանդլիկովա Պ 6–3, 2–6, 1–6
1986 Համաշխարհային I խումբ R1 1986 հուլիսի 20   ԽՍՀՄ Գրունտ   Լարիսա Սավչենկո-Նեյլանդ Հ 6–2, 6–1
R2 1986 հուլիսի 21   Ֆրանսիա   Քեթրին Տանվիեր Հ 6–0, 6–1
1/4 1986 հուլիսի 23   Գերմանիա   Կլաուդիա Կոդե Կիլշ Հ 6–4, 6–2
1987 Համաշխարհային I խումբ R1 1987 հուլիսի 26   Հունաստան Հարդ   Անգելիկա Կանելոպուլու Հ 6–0, 6–0
R2 1987 հուլիսի 27   Ինդոնեզիա   Յայուկ Բասուկի Հ 6–4, 6–0
1/4 1987 հուլիսի 29   Ավստրալիա   Էլիզաբեթ Սմայլի Հ 6–4, 6–4
1/2 1987 հուլիսի 31   ԱՄՆ   Քրիս Էվերտ Պ 2–6, 6–2, 4–6
1989 Համաշխարհային I խումբ R1 1989 հոկտեմբերի 1   Հարավային Կորեա Հարդ   Կիմ Իլսուն Հ 6–1, 6–0
R2 1989 հոկտեմբերի 3   Արգենտինա   Մերսեդես Պաս Հ 4–6, 6–1, 6–3
1/4 1989 հոկտեմբերի 5   Ավստրալիա   Աննե Մինտեր Պ 3–6, 6–2, 4–6
↓  Ներկայացրել է   Շվեյցարիա  ↓
1991 Համաշխարհային I խումբ R1 1991 հուլիսի 23   Արգենտինա Հարդ   Մերսեդես Պաս Հ 6–0, 7–6(7–5)
R2 1991 հուլիսի 24   Չինաստան   Լի Ֆան Հ 6–7(5–7), 7–5, 6–2
1/4 1991 հուլիսի 25   Չեխոսլովակիա   Յանա Նովոտնա Պ 4–6, 4–6
1992 Համաշխարհային I խումբ R1 1992 հուլիսի 14   Շվեդիա Գրունտ   կատարին Լինդկվիստ Հ 6–0, 6–2
PO 1992 հուլիսի 16   Իսրայել   Աննա Սմաշնովա Հ 6–1, 6–0
PO 1992 հուլիսի 17   Պարագվայ   Ռոսաննա դի լոս Ռիոս Հ 6–2, 6–2

Զուգախաղ (7–10) խմբագրել

Մրցաշար Փուլ Ամսաթիվ Խաղընկեր Հակառակորդ Ծածկույթ Մրցակիցներ Հ/Պ Հաշիվ
1983 Համաշխարհային I խումբ PO 1983 հուլիսի 19   Մարինա Կոնդովա   Զիմբաբվե Գրունտ   Անգելա Լոնգո
  Լինդսեյ Սթանդեն
Հ 6–4, 6–2
PO 1983 հուլիսի 21   Ադրիանա Վելչևա   ԽՍՀՄ   Սվետլանա Չերնևա
  Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
Պ 4–6, 3–6
1984 Համաշխարհային I խումբ R1 1984 հուլիսի 15   Կատերինա Մալեևա   Միացյալ Թագավորություն Գրունտ   Ամանդա Բրաուն
  Աննե Հոբս
Հ 7–6, 7–5
R2 1984 հուլիսի 16   Կատերինա Մալեևա   ԽՍՀՄ   Ելենա Ելիսեենկո
  Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
Պ 7–5, 5–7, 1–6
1/4 1984 հուլիսի 18   Կատերինա Մալեևա   Հարավսլավիա   Սաբրինա Գոլեշ
  Միմա Յաուսովիչ
Պ 3–6, 1–6
1985 Համաշխարհային I խումբ R1 1985 հոկտեմբերի 6   Կատերինա Մալեևա   ԽՍՀՄ Հարդ   Նատալիա Եգորովա
  Սվետլանա Չերնևա
Հ 6–3, 7–5
R2 1985 հոկտեմբերի 8   Կատերինա Մալեևա   Հարավսլավիա   Սաբրինա Գոլեշ
  Այլա Վինկլեր
Հ 6–4, 7–6(9–7)
1/4 1985 հոկտեմբերի 10   Կատերինա Մալեևա   Միացյալ Թագավորություն   Ջո Դյուրի
  Աննե Հոբս
Պ 4–5, Ret.
1/2 1985 հոկտեմբերի 12   Կատերինա Մալեևա   Չեխոսլովակիա   Հանա Մանդլիկովա
  Հելենա Սուկովա
Պ 3–6, 6–7(4–7)
1986 Համաշխարհային I խումբ R1 1986 հուլիսի 20   Կատերինա Մալեևա   ԽՍՀՄ Գրունտ   Սվետլանա Չերնևա
  Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
Պ 6–1, 4–6, 1–6
1/4 1986 հուլիսի 23   Կատերինա Մալեևա   Գերմանիա   Բեթինա Բունգե
  Կլաուդիա Կոդե Կիլշ
Պ 4–6, 2–6
1989 Համաշխարհային I խումբ R1 1989 հոկտեմբերի 1   Կատերինա Մալեևա   Հարավային Կորեա Հարդ   Կիմ Իլսուն
  Լի Ջոնմուն
Հ 7–5, 6–0
R2 1989 հոկտեմբերի 3   Կատերինա Մալեևա   Արգենտինա   Ֆլորենսիա Լաբատ
  Մերսեդես Պաս
Հ 6–1, 3–6, 6–1
1/4 1989 հոկտեմբերի 5   Կատերինա Մալեևա   Ավստրալիա   Էլիզաբեթ Սմայլի
  Ջանին Տրեմելինգ
Պ 7–5, 4–6, 0–6
↓  Ներկայացրել է   Շվեյցարիա  ↓
1991 Համաշխարհային I խումբ R2 1991 հուլիսի 24   Քեթի Կավերզասիո   Չինաստան Հարդ   Լի Ֆան
  Յի Ջինկան
Պ 1–3, հրաժ.
1/4 1991 հուլիսի 25   Քեթի Կավերզասիո   Չեխոսլովակիա   Յանա Նովոտնա
  Ռեգինա Ռայխրտովա
Հ 6–4, 2–1, հրաժ.
1992 Համաշխարհային I խումբ R1 1992 հուլիսի 14   Միշել Շտրեբել   Շվեդիա Գրունտ   Մարիա Լինդստրյոմ
  Մարիա Ստրանդլունդ
Պ 4–6, 7–5, 4–6

Մեծ Սաղավարի մենախաղի մրցաշարերի վիճակագրություն խմբագրել

Մրցաշար 1982 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1993 1994 ՀՄ Հ–Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն 2 շրջան ՉՄ ՉՄ 1/4 ՉԱ 4 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1/4 4 շրջան 1/4 0 / 7 18–6
Ֆրանսիայի բաց առաջնություն 2 շրջան 3 շրջան 4 շրջան 1/4 3 շրջան 1/4 3 շրջան 1/4 1/4 2 շրջան 3 շրջան 3 շրջան ՉՄ 0 / 12 30–12
Ուիմբլդոն 2 շրջան 2 շրջան 1/4 4 շրջան 4 շրջան 2 շրջան 1 շրջան ՉՄ 1 շրջան ՉՄ 3 շրջան 2 շրջան ՉՄ 0 / 10 16–10
ԱՄՆ բաց առաջնություն 3 շրջան 3 շրջան 1 շրջան 4 շրջան 1/4 4 շրջան 1/4 1/4 1/4 4 շրջան 1/2 1/2 ՉՄ 0 / 12 39–12
Հ–Պ 4–4 5–3 7–3 13–4 9–3 10–4 6–3 8–2 8–3 5–3 13–3 11–4 4–1 0 / 41 103–40
Վարկանիշ տարվա վերջին 60 30 6 7 10 8 6 9 9 10 9 11 N/A

Արդյունքներ առաջատար թենիսիտուհիների հետ հանդիպումներում խմբագրել

Մանուելա Մալեևայի արդյունքները որոխ թենիսիտուհիների հետ հանդիպումներում, ովքեր տեղ են զբաղեցրել Թոփ 10-ում։

Թենիսիտուհիները, ովքեր եղել են աշխարհի թիվ 1 ռակետ, նշված են թավատառ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 WTA կայքէջ
  2. 2,0 2,1 2,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 698. — ISBN 978-0-942257-70-0
  3. Хронология успеха Արխիվացված 2008-07-05 Wayback Machine на сайте спортклуба сестёр Малеевых (անգլ.)
  4. Итоги личных встреч Мануэлы Малеевой и Штеффи Граф (անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Интересные факты Արխիվացված 2008-09-24 Wayback Machine на сайте спортклуба сестёр Малеевых (անգլ.)
  6. 6,0 6,1 Профил WTA

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուելա Մալեևա» հոդվածին։