Մագդալենա Գեորգիի Մալեևա (ապրիլի 1, 1975(1975-04-01)[2], Սոֆիա, Բուլղարիա[2]), բուլղարացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի, նախկին 4-րդ ռակետ։ Մալեևա երեք քույրերից ամենակրտսերը։

Մագդալենա Մալեևա
ՍեռԻգական
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա
Բնակվելու վայրՍոֆիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 1, 1975 (49 տարեկան)
ԾննդավայրԲուլղարիա Բուլղարիա
Հասակ168 սմ
Քաշ59 կգ
Կարիերայի սկիզբ1989
Կարիերայի ավարտ2005 թվականի օգոստոս
Աշխատող ձեռքձախ (բայց կյանքում աջլիկ է)
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՅուլիա Բերբերյան
Պարգևավճար, USD4 398 582
Մենախաղ
Խաղեր Հ/Պ439–290[1]
Ամենաբարձր վարկանիշ4 (հունվարի 29 1996)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա4-րդ փուլ, (1991, 1993, 1994, 2002)
Ֆրանսիա4-րդ փուլ (1993, 1996, 2003, 2004)
Ուիմբլդոն4-րդ փուլ (2001, 2002, 2004, 2005)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1992)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ121–133[1]
Ամենաբարձր վարկանիշ13 (փետրվարի 2 2004)
Ավարտել է կարիերան

Մարզական կարիերան խմբագրել

Մինչև 1998 թ. խմբագրել

Թենիսով սկսել է զբաղվել 8 տարեկանից, իր մոր՝ Յուլիա Բերբերյանի ղեկավարությամբ։

13 տարեկան 4 ամսականում հաղթել է Բուլղարիայի առաջնությունը, դառնալով թենիսի պատմության մեջ առաջին ամենաերիտասարդ թենիսիստուհին, ով նվաճել է այդ տիտղոսը։ 1989 թվականին, 14 տարեկանում, սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ մրցաշարերում։


Նույն տարվա ապրիլին Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) Բարի, (Իտալիա), քաղաքում կազմակերպված մրցաշարում հասել է եզրափակիչ փուլ։ 1990 թվականին ԱՄՆ-ի Բաց առաջնության աղջիկների մենախաղի եզրափակիչում հաղթել է Նոել վան Լոտումին։

1991 թվականին Մագդալենա Մալեևան հասել է Ավստրալիայի Բաց առաջնության 4-րդ փուլ, որտեղ պարտվել է ավագ քրոջը՝ Կատերինա Մալեևաին։ Նույն թվականին Հարավսլավիայում նա առաջին անգամ հասել է WTA-ում ընդգրկված մրցաշարի եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել։ Սակայն նույն մրցաշարում նա մասնակցել է նաև զուգախաղերի մրցաշարին և նվաճել իր առաջին զուգախաղի տիտղոսը։ Ֆեդերացիայի Գավաթի մրցաշարում Բուլղարիայի հավաքականի կազմում Հունգարիայի հավաքականի դեմ պայքարում մասնակցել է չորս խաղերի, որտեղ և՛ մենախաղերում, և՛ զուգախաղում հաղթանակ է տոնել, սակայն ԱՄՆ-ի հավաքականի դեմ պայքարում երկու անգամ պարտություն է կրել։

Հաջորդ տարի Սան Մարինոյի մրցաշարի մենախաղերում նա նվաճել է իր առաջին WTA տիտղոսը, իսկ ԱՄՆ Բաց առաջնությունում հասել է մինչև քառորդ եզրափակիչ, 2-րդ փուլում հաղթելով ամերիկուհի Մարտինա Նավրատիլովային։ Քառորդ եզրափակիչում նրա մրցակցուհին էր մեծ քույրը՝ Մանուելա Մալեևան, սակայն այստեղ Մագդալենան վնասվածքի պատճառով ստիպված է լինում հրաժարվել պայքարից։ Բարսելոնայի Օլիմպիադայի 3-րդ փուլում նա պարտվում է գործող տիտղոսակիր գերմանուհի Շտեֆի Գրաֆին, իսկ զուգախաղերում Կատերինայի հետ միասին հենց առաջին փուլում զիջում են ապագա բրոնզե մեդալակիրներին՝ Նատաշա Զվերևա-Լեյլա Մեսխի զույգին։

1993 թվականին հասել է Մեծ սաղավարտի երրորդ՝ Ուիմբլդոնի մրցաշարի 4-րդ փուլ։ Նույն տարվա մայիսին առաջին անգամ ընդգրկվել է WTA ուժեղագույն թենիսիստուհների տասնյակում, ինչի շնորհիվ տարեվերջին իրավունք է ստացել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին։ Այնուհետև տարեվերջյան ամփոփիչ արդյունքներով հաղթել է WTA-ի հայտարարած «Տարվա առաջընթաց» անվանակարգում։
Հաջորդ տարի հաղթանակ է տարել երկու մրցաշարերում, այդ թվում նաև I մակարդակի մրցաշարում՝ Ցյուրիխում։ Այս հաղթանակների շնորհիվ կրկին իրավունք է ստանում մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին, բայց հրաժարվում է մասնակցել կողոսկրի կոտրվածքի պատճառով։ Այնուհետև Բուլղարիայի հավաքականի կազմում մասնակցում է Ֆեդերացիայի Գավաթի խաղարկությանը՝ քառորդ եզրափակիչում հաղթանակ տանելով Ֆրանսիայի հավաքականի ներկայացուցիչ Մարի Պիրսի նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, բուլղարուհիները զիչում են Ֆրանսիայի հավաքականին 1-2 հաշվով։
1995 թվականը ամենահաջողն էր Մագդալենայի կարիերայում։ Նա հաղթել է երեք մրցաշարերում և ևս երեք անգամ խաղացել է եզրափակիչներում։ Արդյունքում, ևս մեկ անգամ հնարավորություն է ստանում մասնակցելու Ամփոփիչ մրցաշարին, սակայն պարտություն է կրում 2-րդ փուլում։
Ֆեդերացիայի Գավաթի մրցաշարում, Իսպանիայի հավաքականի դեմ պայքարում, երկրորդ անգամ անընդմեջ հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ երեքից երկու հանդիպումներում հաղթանակ է տոնել, այդ թվում նաև հաղթել է Արանչա Սանչես-Վիկարիոյին, բայց, ի վերջո, Բուլղարիայի հավաքականը 2-3 հաշվով զիջել է իսպանացիներին։

1996 թվականի սկզբին Մագդալենան առաջին անգամ հասել է իր կարիերայի ամենաբարձր վարկանիշին՝ WTA աղյուսակում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Ատլանտայի Օլիմպիադայի մենախաղերում, որտեղ նա իրավունք էր ստացել հանդես գալ տասներորդ համարով, հասել է մինչև 3-րդ փուլ և պարտվել ութերորդ համարով հանդես եկող ճապոնուհի Կիմիկո Դատեին, ինչպես նախորդ մրցաշարում, այստեղ նույնպես զուգախաղերում Կատերինայի հետ դուրս է մնում հենց առաջին փուլից։

1999—2005 թվականներ խմբագրել

1998 թվականի հունիսին Մագդալենանլ ուսի վիրահատության է ենթարկվել, որը նրան շարքից հանել է մոտ մեկ տարի։ Վերադառնալով 1999 թվականին զրոյական վարկանիշով, նա մրցաշարջանի ավարտել է 89-րդ հորիզոնականում և Թաիլանդի Պատայաի մրցաշարի տիտղոսով։ 2000 թվականին երկու անգամ հաղթանակ տանելով վարկանիշային առաջին տասնյակի թանիսիտուհիների նկատմամբ, հաջորդ տարի Մագդալենան անձամբ վերադարձել է ուժեղագույնների քսանյակ և վեց տարպջա ընթացքում առաջին անգամ իրավունք է նվաճել մասնակցելու WTA Ամփոփիչ մրցաշարին, սակայն կրկին պարտվել է առաջին շրջանում, համաշխարհային դասակարգման առաջին ռակետ Ջենիֆեր Կապրիատիին։ Այդ տարվանից նա կրկին սկսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել զուգախաղերով ելույթներին։

2002 թվականին Մալեևան հաղթում է կարիերայում երկրորդ I մակարդակի մրցաշարում։ Մոսկվայում նա հաղթում է երեք դասակարգված մրցակցուհիների՝ Վենուս Ուիլյամսին, Ամելի Մորեսմոյին և Լինդսեյ Դևենպորտին։ Նա նաև շահում է կարիերայում երկրորդ զուգախաղային մրցաշարը։ 2003 թվականը նրա համար նշանավորվում է զուգախաղում նոր հաջողություններով։ Լիզել Հուբերի (ՀԱՀ)հետ նա շահել է ևս երեք մրցաշարերի տիտղոսներ և ևս երկու անգամ խաղացել է եզրափակիչում, ինչպես նաև դուրս է գալիս կարիերայում երկրորդ քառորդ եզրափակիչ Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ ԱՄՆ բաց առաջնությունում։ Այդ նույն թվականին նա շահում է իր վերջին WTA մրցաշարը մենախաղում։ Մրցաշրջանի ընթացքում երկու անգամ նա բաց է թողնում հնարավորությունը վերադառնալու մենախաղի թենիսիտուհիների լավագույն տասնյակ, իսկ 2004 թվականի սկզբին, զույգով Հուբերի հետ հերթական եզրափակիչից հետո, բարձրանում է զուգախաղի կարիերայում բարձրագույն հորիզոնական՝ վարկանիշային 13-րդ հորիզոնական։

Աթենքի Օլիմպիական խաղերում Մալեևան երրորդ անգամ ներկայացնում է Բուլղարիան, այժմ միայն մենախաղում և այս անգամ պայքարից դուրս է մնում երկրորդ շրջանում։ Նույն թվականի փետրվարին, հանդիսանալով աշխարհի 31-րդ ռակետ, նա I մակարդակի Ճապոնիայի մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Աի Սուգիյամաին, եզրափակիչում նրան պարտության է մատնել Լինդսեյ Դևենպորտը՝ աշխարհի 6-րդ ռակետը։ Այդ նույն մրցաշարում նա, Ելենա Լիխովցևայի հետ զույգով, նյունպես հասնում է եզրափակիչ։ 2005 թվականի սկզբին Մալեևան, կրկին Լիխովցևայի հետ, շահել է զուգախաղի իր վերջին մրցաշարը։ Պրոֆեսիոնալ թենիսում 16 տարվանից հետո նա դադարեցրել է մրցաշարերին մասնակցությունները 2005 թվականի հոկտեմբերին։ Մրցաշարերում վերջին մասնակցությունը կայացել է Ցյուրիխում, որտեղ նա Պատի Շնայդերին զիջել է իր պրոֆեսիոնալ թենիսիստուհու կարիերայի 729-րդ խաղում։

2010 թվական խմբագրել

2010 թվականի սեպտեմբերի վերջին Մալեևան մտել է Բուլղարիայի ազգային առաջնության մասնակիցների ցանկի մեջ։ Մագդալենան շահել է այդ մրցաշարը (հարկ է նշել, որ մրցաշարում մասնակցություն չի ունեցել Բուլղարիայի այդ տարիների միակ մրցունակ թենիսիստուհին՝ Ցվետանա Պիրոնկովան)[3]։

WTA մրցաշարերի եզրափակիչների մասնակցություն խմբագրել

Պատմություն
Մեծ Սաղավարտ
WTA Ամփոփիչ մրցաշար
I մակարդակ
II մակարդակ
III մակարդակ
IV և V մակարդակներ

Մենախաղ (21) խմբագրել

Հաղթանակներ (10) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1992 հուլիսի 26 Սան Մարինոյի բաց առաջնություն Գրունտ   Ֆեդերիկա Բոնսինիորի 7–63, 6–4
2. 1994 սեպտեմբերի 25 Moscow Ladies Open,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ   Սանդրա Չեկինի 7–5, 6–1
3. 1994 հոկտեմբերի 9 Barilla Indoors,
Ցյուրիխ, Շվեյցարիա
Գորգ   Նատաշա Զվերևա 7–5, 3–6, 6–4
4. 1995 փետրվարի 12 Չիկագո, ԱՄՆ Գորգ   Լիզա Ռեյմոնդ 7–5, 7–6
5. 1995 սեպտեմբերի 24 Moscow Ladies Open (2)
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ   Ելենա Մակարովա 6–4, 6–2
6 1995 նոյեմբերի 5 Bank of the West Classic,
Օքլենդ, ԱՄՆ
Գորգ   Աի Սուգիյամա 6–3, 6–4
7. 1999 նոյեմբերի 21 Volvo Women’s Open,
Պատայա, Թաիլանդ
Հարդ   Աննա Կրեմեր 4–6, 6–1, 6–2
8. 2001 ապրիլի 22 Colortex Budapest Grand Prix,
Հունգարիա
Գրունտ   Աննա Կրեմեր 3–6, 6–2, 6–4
9. 2002 հոկտեմբերի 6 Կրեմլի գավաթ,
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ   Լինդսեյ Դևենպորտ 5–7, 6–3, 7–6
10. 2003 հունիսի 15 DFS Classic, Бирмингем, Великобритания‏‎ Խոտածածկ   Սինոբու Ասագոե 6–1, 6–4

Պարտություններ (11) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
1. 1991 ապրիլի 22 Խորվաթիայի բաց առաջնություն,
Բոլ, Խորվաթիա
Գրունտ   Սանդրա Չեկինի 4–6, 6–3, 5–7
2. 1993 հունվարի 4 Բրիսբեն, Ավստրալիա Հարդ   Կոչիտա Մարտինես 3–6, 4–6
3. 1995 մարտի 27 Հիլթոն Հեդ Այլենդ, ԱՄՆ Գրունտ   Կոչիտա Մարտինես 1–6, 1–6
4. 1995 մայիսի 15 Գերմանիայի բաց առաջնություն,
Բերլին
Գրունտ   Արանչա Սանչես-Վիկարիո 4–6, 1–6
5. 1995 սեպտեմբերի 25 Լայպցիգի գավաթ
Լայպցիգ, Գերմանիա
Գորգ   Անկե Հուբեր առանց խաղի
6. 1996 մայիսի 20 Իսպանիայի բաց առաջնություն,
Մադրիդ, Իսպանիա
Գրունտ   Յանա Նովոտնա 6–4, 4–6, 3–6
7. 200 սեպտեմբերի 25 SEAT Open,
Լյուքսեմբուրգ
Գորգ   Ջենիֆեր Կապրիատի 6–4, 1–6, 4–6
8. 2001 փետրվարի 12 Նիս, Ֆրանսիա Գորգ   Ամելի Մորեսմո 2–6, 0–6
9. 2001 սեպտեմբերի 24 Sparkassen Cup,
Լայպցիգ, Գերմանիա(2)
Գորգ(i)   Կիմ Կլեյստերս 1–6, 1–6
10. 2002 հոկտեմբերի 21 SEAT Open,
Լյուքսեմբուրգ (2)
Հարդ (I)   Կիմ Կլեյստերս 1–6, 2–6
11. 2004 փետրվարի 3 Toray Pan Pacific Open,
Տոկիո, Ճապոնիա
Գորգ   Լինդսեյ Դևենպորտ 4–6, 1–6

Կանանց զուգախաղ (10) խմբագրել

Հաղթանակ — Պատմություն
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Մակարդակ I (1–1)
Մակարդակ II (2–1)
Մակարդակ III (1–3)
Մակարդակ IV (0–0)
Մակարդակ V (1–0)

Հաղթանակներ (5) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1991 ապրիլի 22 Խորվաթիայի բաց առաջնություն,
Բոլ, Խորվաթիա
Գրունտ   Լաուրա Գոլարսա   Լաուրա Գարոնե
  Սանդրա Չեկինի
առանց խաղի
2. 2002 փետրվարի 11 Proximus Diamond Games,
Անտվերպեն, Բելգիա
Գորգ   Պատի Շնայդեր   Նատալի Դեշի
  Մեյլեն Տու
6–3, 6–73, 6–3
3. 2003 մարտի 19 NASDAQ-100 Open,
Մայամի, ԱՄՆ
Հարդ   Լիզել Հուբեր   Սինոբու Ասագոե
  Նանա Սմիթ
6–4, 3–6, 7–5
4. 2003 ապրիլի 28 J&S Cup,
Վարշավա, Լեհաստան
Գրունտ   Լիզել Հուբեր   Ելենի Դանիլիդու
  Ֆրանչեսկա Սկիավոնե
3–6, 6–4, 6–2
5. 2005 հունվարի 2 Գոլդ Կոստ, Քվինսլենդ, Ավստրալիա Հարդ   Ելենա Լիխովցևա   Մարիա Ելենա Կամերին
  Սիլվիա Ֆարինա Էլիա
6–3, 5–7, 6–1

Պարտություններ (5) խմբագրել

Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1. 1993 փետրվարի 8 Ասիայի բաց առաջնություն,
Օսակա, Ճապոնիա
Գորգ   Մանուելա Մալեևա   Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
  Յանա Նովոտնա
1–6, 3–6
2. 1993 ապրիլի 19 Իսպանիայի բաց առաջնություն,
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ   Մանուելա Մալեևա   Կոնչիտա Մարտինես
  Արանչա Սանչես-Վիկարիո
6–4, 1–6, 0–6
3. 2002 հունիսի 17 Ordina Open,
Հերտոգենբոս, Նիդերլանդներ
Խոտածածկ   Բյանկա Լամադե   Քեթրին Բարկլայ Ռեյց
  Մարտինա Մյուլեր
4–6, 5–7
4. 2004 հունվարի 4 Uncle Tobys Հարդcourts,
Գոլդ Կոստ, Քվինսլենդ, Ավստրալիա
Հարդ   Լիզել Հուբեր   Սվետլանա Կուզնեցովա
  Ելենա Լիխովցևա
3–6, 4–6
5. 2004 փետրվարի 3 Toray Pan Pacific Open,
Տոկիո, Ճապոնիա
Գորգ   Ելենա Լիխովցևա   Կառա Բլեք
  Ռենե Ստաբս
0–6, 1–6

ITF մրցաշարերի եզրափակիչներ 3 (2–1) խմբագրել

Մենախաղ 2 (1–1) խմբագրել

Պատմություն
$100,000 մրցաշարեր
$75,000 մրցաշարեր
$50,000 մրցաշարեր
$25,000 մրցաշարեր
$15,000 մրցաշարեր
$10,000 մրցաշարեր
Արդյունք No. Ամբաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 1. 1989 ապրիլի 9 Բարի, Իտալիա Գրունտ   Եվա Մարիա Շուրհոֆ 6–2, 1–6, 6–7(5–7)
Հաղթանակ 1. 1999 դեկտեմբերի 5 Կերգի Պոնտոյս, Ֆրանսիա Հարդ (I)   Սեդա Նուրլանդեր 6–1, 6–4

Զուգախաղ 1 (1–0) խմբագրել

Պատմություն
$100,000 մրցաշարեր
$75,000 մրցաշարեր
$50,000 մրցաշարեր
$25,000 մրցաշարեր
$15,000 մրցաշարեր
$10,000 մրցաշարեր
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1. 1990 մարտի 25 Մուլեն, Ֆրանսիա Գորգ(I)   Անդրեա Ստրնադովա   Վալերի Լեդրոֆ
  Պասկալ Պարադիս
3–6, 6–1, 6–1

Ֆեդերացիայի գավաթ խմբագրել

Մագդալենա Մալեևան Բուլղարիայի հավախականի կազմում Ֆեդերացիայի գավաթում նորամուտել է 1991 թվականին։ Այդ պահից ի վեր նա ունի հաղթանակների և պարտությունների մենախաղի 18-8 և զուգախաղի 9-9 հարաբերակցություն (ընդհանուր առմամբ՝ 27-17)։

Մենախաղ (18–8) խմբագրել

Մրցաշար Փուլ Ամսաթիվ Մրցակից Ծածկույթ Հակառակորդ Հ/Պ Հաշիվ
1991 Համաշխարհային I խումբ ՇՓ1 1991 հուլիսի 22   Հարդ   Պետրա Շմիդտ Հ 6–1, 6–2
ՇՓ2 1991 հուլիսի 24     Ջենիֆեր Կապրիատի Պ 5–7, 2–6
1992 Համաշխարհային I խումբ ՇՓ1 1992 հուլիսի 14   Գրունտ   Ռեյչել ՄակԿվիլան Հ 7–6(7–4), 6–2
ՍԱՓ 1992 հուլիսի 16     Ռուքսանդրա Դրագոմիր Հ 6–0, 6–1
1993 Համաշխարհային I խումբ ՇՓ1 1993 հուլիսի 19   Գրունտ   Պարկ Սուն Հի Հ 6–0, 6–4
ՇՓ2 1993 հուլիսի 21     Ֆլորենսիա Լաբաթ Հ 6–4, 5–7, 6–3
1994 Համաշխարհային I խումբ ՇՓ1 1994 հուլիսի 19   Գրունտ   Իվա Մաջոլի Պ 6–3, 4–6, 4–6
ՇՓ2 1994 հուլիսի 21     Յայուկ Բասուկի Հ 6–3, 6–3
1/4 1994 հուլիսի 22     Մարի Պիրս Հ 6–7(6–8), 6–4, 6–4
1995 Համաշխարհային I խումբ 1/4 1995 ապրիլի 22   Գորգ(I)   Կոնչիտա Մարտինես Պ 2–6, 4–6
1995 ապրիլի 23   Արանչա Սանչես-Վիկարիո Հ 6–3, 6–3
1998 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՇՓ 1998 ապրիլի 14   Գրունտ   Ռալուկա Սանդու Պ 1–6, 3–6
1998 ապրիլի 15     Մարիան դե Սուորդ Պ 1–6, 5–7
1998 ապրիլի 16     Ելենա Կրուտկո Պ 6–7(2–7), 6–1, 1–6
2002 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՇՓ 2002 ապրիլի 24   Գրունտ   Անջելա Կարդոսո Հ 6–0, 6–0
2002 ապրիլի 25     Սալոմե Դևիձե Հ 6–1, 6–3
2002 ապրիլի 26     Կայա Կանեպի Հ 6–4, 6–2
ՎԱՓ 2002 ապրիլի 27     Յուլիա Բեյգելզիմեր Պ 3–6, 4–6
2003 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՇՓ 2003 ապրիլի 21   Գրունտ   Մարգալիտա Չակնաշվիլի Հ 6–3, 6–1
2003 ապրիլի 23     Ելենա Յանկովիչ Հ 6–2, 3–6, 6–2
2003 ապրիլի 24     Աննա Սմաշնովա Հ 7–5, 6–4
2005 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՇՓ 2005 ապրիլի 20   Գրունտ   Նատալի Գրանդին Հ 6–4, 6–3
2005 ապրիլի 21     Ժոֆիա Գուբաչի Հ 7–6(7–4), 6–2
ՎԱՓ 2005 ապրիլի 23     Միխաելա Կրայչեկ Հ 4–6, 6–3, 6–2
2005 Համաշխարհային II խումբ փլեյ-օֆֆ ՓՕ 2005 հուլիսի 9   Հարդ (I)   Աիկո Նակամուրա Հ 3–6, 6–4, 6–3
2005 հուլիսի 10   Ակիկո Մորիգամի Պ 6–7(3–7), 3–6

Զուգախաղ (9–9) խմբագրել

Մրցաշար Փուլ Ամսաթիվ Խաղընկեր Մրցակից Ծածկույթ Հակառակորդներ Հ/Պ Հաշիվ
1991 Համաշխարհային I խումբ Ո1 1991 հուլիսի 22   Կատերինա Մալեևա   Հարդ   Վիրագ Կսուրգո
  Ագնեշ Գի
Հ 6–1, 6–2
Ո2 1991 հուլիսի 24   Կատերինա Մալեևա     Ջիջի Ֆերնանդես
  Զինա Գարիսոն
Պ 2–6, 1–6
1992 Համաշխարհային I խումբ Ո1 1992 հուլիսի 14   Կատերինա Մալեևա   Հարդ   Նիկոլ Բրադկե
  Ռենե Ստաբս
Պ 2–6, 1–6
ՍԱՓ 1992 հուլիսի 16   Ելենա Պամպուլովա     Ռուքսանդրա Դրագոմիր
  Իրինա Սպիրլեա
Պ 6–7(5–7), 2–6
1993 Համաշխարհային I խումբ Ո2 1993 հուլիսի 21   Կատերինա Մալեևա   Գրունտ   Ինես Գորոչատեգու
  Պատրիսիա Տարաբինի
Պ 7–5, 4–6, 2–6
1994 Համաշխարհային I խումբ Ո1 1994 հուլիսի 19   Կատերինա Մալեևա   Գրունտ   Իվա Մաջոլի
  Մայա Մուրիչ
Հ 6–2, 6–3
1/4 22 July 1994   Կատերինա Մալեևա     Ժյուլի Ալար
  Նատալի Տոզիա
Պ 2–6, 6–3, 2–6
1995 Համաշխարհային I խումբ 1/4 1995 ապրիլի 23   Կատերինա Մալեևա   Գորգ(I)   Նեուս Ավիլա Բոնաստր
  Վիրխինիա Ռուանո Պասկուալ
Հ 6–0, 6–1
2002 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՇՓ 2002 ապրիլի 24   Դեսիսլավա Տոպալովա   Գրունտ   Անժելա Կարդոսո
  Անա Կատարինա Նոգուերա
Հ 6–2, 7–5
ՎԱՓ 2002 ապրիլի 27   Դեսիսլավա Տոպալովա     Յուլիա Բեյգելզիմեր
  Ալյոնա Բոնդարենկո
Պ 4–6, 0–6
2003 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՈՓ 2003 ապրիլի 21   Դեսիսլավա Տոպալովա   Գրունտ   Մարգալիտա Չակնաշվիլի
  Թինատին Կավլաշվիլի
Հ 6–1, 6–2
2003 ապրիլի 23   Դեսիսլավա Տոպալովա     Կատարինա Միսիչ
  Դրագանա Զարիչ
Պ 3–6, 6–3, 0–6
2003 ապրիլի 24   Դեսիսիլավա Տոպալովա     Ցիպորա Օբզիլեր
  Աննա Սմաշնովա
Պ 7–6(7–3), 3–6, 3–6
2005 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՈՓ 2005 ապրիլի 20   Սեսիլ Կարատանչևա   Գրունտ   Լիզան Դու Պլեսիս
  Ալիսիա Պիլայ
Հ 6–3, 6–2
2005 ապրիլի 21   Սեսիլ Կարատանչևա     Վիրագ Նեմեթ
  Ագնեշ Սզավայ
Պ 6–4, 3–6, 1–6
2011 Եվրոպա/Աֆրիկա I խումբ ՈՓ 2011 փետրվարի 2   Ցվետանա Պիրոնկովա   Հարդ   Կլաուդիա Յանս Իգնաշիկ
  Ալիսիա Ռոսոլսկա
Հ 6–1, 6–3
2011 փետրվարի 3   Ցվետանա Պիրոնկովա     Աննա Կրեմեր
  Կլաուդին Շաուլ
Հ 6–2, 7–5
2011 փետրվարի 4   Դիա Եվտիմովա     Վալերիա Պատյուկ
  Կերեն Շլոմո
Հ 6–3, 6–4
  • ՇՓ = Շրջանային փուլ
  • ՎԱՓ = Վերին անցումային փլեյ-օֆֆ
  • ՍԱՓ = Ստորին անցումային փլեյ-օֆֆ

Մեծ Սաղավարտի մրցաշարերի մենախաղի վիճակագրություն խմբագրել

Մրցաշար 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 ՀՄ Հ-Պ
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ Ո2 4 շրջան 1 շրջան 4 շրջան 4 շրջան 1 շրջան ՉՄ ՉՄ 1 շրջան ՉՄ 1 շրջան 1 շրջան 4 շրջան 3 շրջան 2 շրջան 3 շրջան 0 / 12 17–12
Ֆրանսիայի բաց առաջնություն Ո1 3 շրջան 1 շրջան 3 շրջան 4 շրջան 1 շրջան 2 շրջան 4 շրջան 1 շրջան ՉՄ 1 շրջան 3 շրջան 1 շրջան 1 շրջան 4 շրջան 4 շրջան 2 շրջան 0 / 15 20–15
Ուիմբլդոն ՉՄ 2 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան ՉՄ 2 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ 2 շրջան 4 շրջան 4 շրջան 2 շրջան 4 շրջան 4 շրջան 0 / 13 21–13
ԱՄՆ բաց առաջնություն Ո1 1 շրջան 2 շրջան 1/4 4 շրջան 4 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան ՉՄ ՉՄ 2 շրջան 2 շրջան 3 շրջան 1 շրջան 2 շրջան 2 շրջան 0 / 14 20–14
ՀՄ 0 / 0 0 / 3 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 3 0 / 3 0 / 3 0 / 1 0 / 1 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 54 78–54
Տարվա վերջի վարկանիշ 216 73 38 20 16 11 6 19 36 115 89 22 16 14 30 25 52

Արդյունքները այլ թենիսիտուհիների հետ խմբագրել

2010 թվականի նոյեմբերի 11-ի դրությամբ Մագդալենա Մալեևայի արդյունքները այլ թենիսիստուհիների հետ, ովքեր եղել են Թոփ 10-ում[4]։ Թենիսիտուհիները, ովքեր եղել են աշխարհի թիվ 1 ռակետներ, նշված են թավատառ։

Անձնական կյանք խմբագրել

2004 թվականի հուլիսին Մագդալենա Մալեևան ամուսնացել է վաղեմի ընկեր Լյուբոմիր Նոկովի հետ։ Ունի երկու զավակ՝ Յուլիան ծնվել է 2007 թվականի հունիսին, իսկ Մարկոն՝ 2008 թվականի դեկտեմբերին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • 1993 թվականի ապրիլի 30-ին, Համբուրգի մրցաշարում, Մալեևան քառորդ եզրափակիչում հանդիպում էր առաջին ռակետ Մոնիկա Սելեշի հետ, երբ վերջինս դանակի հարված է ստանում Շտեֆի Գրաֆի խելագար երկրպագուի կողմից։ Դրանից հետո Մալեևան կիսաեզրափակիչում զիջում է աշխարհի 3-րդ ռակետ Արանչա Սանչես-Վիկարիոյին։
  • Մալեևաների ընտանիքին են պատկանում մի շարք նվաճումներ, կապված նրա անդամների միաժամանակյա մասնակցությանը թենիսային մրցաշարերում։
    • 1989 թվականին Ֆեդերացիայի գավաթում Բուլղարիան ներկայացնում էին բոլոր երեք Մալեևա քույրերը[5]։
    • 1990 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, առաջին անգամ պատմության մեջ, երեք քույրերը միաժամանակ ներկայացված էին Մեծ Սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում, իսկ 1993 թվականին, առաջին անգամ պատմության մեջ, բոլոր երեք քույրերը Մեծ Սաղավարտի մրցաշարում դասակարգվածների թվում էին[6]
    • Նույն թվականի հունիսին Մալեևա քույրերը WTA դասակարգման վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էին 11-ից մինչև 13-րդ հորիզոնականները[6]։
    • Ընդհանուր առմամբ, Մալեևա քույրերը հաղթել են ինն նախկին առաջին ռակետների[5]։
    • Բուլղարիան յոթերորդ տեղում է երկրների շրջանում, ովքեր առավել քանակի ներկայացուցիչներ են ունեցել կանանց թենիսի առաջին տասնյակում, WTA վարկանիշի ամբողջ պատմության ընթացքում[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 WTA կայքէջ
  2. 2,0 2,1 2,2 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 698. — ISBN 978-0-942257-70-0
  3. Магдалена Малеева вернулась в теннис, выиграв национальный чемпионат(չաշխատող հղում), gotennis.ru, 2 октября 2010
  4. «Player Profiles». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 Интересные факты Արխիվացված 2008-09-24 Wayback Machine на сайте спортклуба сестёр Малеевых (անգլ.)
  6. 6,0 6,1 ։Պրոֆիլը WTA կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդալենա Մալեևա» հոդվածին։