Կոսովոյի խոհանոց (ալբ․՝ Kuzhina kosovare, սերբ.՝ Косовска кухиња), Կոսովոյի Հանրապետության ազգային խոհանոցը, որը ներառում է Չեռնոգորիայի, Հարավային Սերբիայի, Ալբանիայի և Մակեդոնիայի Հանրապետության ազգային խոհանոցների ընդհանրությունը։ Խոհանոցը մեծ ազդեցություն է կրել թուրքական և ալբանական խոհանոցներից։ Այս բոլոր խոհանոցների համար ընդհանուր կերակուրներից են համարվում բյորեկը, խորովածը, սուջուխը, երշիկները, լցոնաց տաքդեղը, գառան միսը, լոբին, սարման, փիդեն և այլն[1]։

Հացը և կաթնամթերքը համարվում են Կոսովոյի խոհանոցի անբաժան մասը։ Կերակուրներում լայնորեն օգտագործում են կաթ, մածուն, այրան, սպրեդ, պանիր և կայմակ։ Միսը (տավարի միս, հավի միս, ոչխարի միս), լոբին, բրինձն ու տաքդեղը համարվում են Կոսովայի հիմնական դիետիկ սննդատեսակներից։ Բանջարեղենն օգտագործվում է ըստ եղանակային պայմանների։ Որպես կանոն, Կոսովոյի բնակիչներն անպայման պատրաստում են վարունգի, պոմիդորի և կաղամբի թթու։ Մեծ կարևորություն ունեն խոտաբույսերը, սև և կարմիր պղպեղները[2]։

Խոհանոցը փոփոխման է ենթարկվում ըստ տարվա եղանակների։ Ձմռանն ամենաշատը տարածված են բանջարեղենային թթուներն ու խավիարը։

Նախաճաշ խմբագրել

Նախաճաշը Կոսովոյում պարզ է. այն բաղկացած է հացից ու պանրից, այվարից կամ կաթով օմլետից։

Կարկանդակներ խմբագրել

Կոսովոյի խոհանոցին բնորոշ կարկանդակներից են.

 
Ֆլիա

Աղցաններ խմբագրել

 
Տարատոր

Կոսովոյի խոհանոցին բնորոշ աղցանները հիմնականում պարզ են ու արագ պատրաստվող։ Աղցանի հիմնական բաղադրիչներից են՝ լոլիկ, սոխ, սխտոր, պղպեղ, վարունգ, կարտոֆիլ, կաղամբ, հազար, գազար և լոբի։ Աղցանների տեսակներից են.

Երկրորդ կերակուր խմբագրել

 
Թավա
 
Կաղամբի տերևով տոլմա
 
Սարմա
  • Տոլմա՝ հաճախ հրամցնում են ճաշին։ Հիմնականում պատրաստում են կաղամբի և խաղողի տերևներով ու գառան մսով[4]։
  • Լցոնած պղպեղ՝ մսով, բրնձով և բանջարեղենով։
  • Սուջուխ՝ ապխտած մսային երշիկներ։
  • Թավե գոր[5]՝ գառան մսով ավանդական կերակուր։
  • Թավ կոզի՝ գառան մսով և մածունով կերակուր։
  • Բուրիան ձվերով՝ բրնձով, սպանախով և ձվերով կերակուր[6]։
  • Խորոված։

Ձկնեղեն խմբագրել

Ամենաշատը տարածված է տապակած ձուկը։ Հատկապես հարգի են ծածանն ու շիղաձուկը։ Խավարտը բաղկացած է սխտորից, դափնու տերևից, լոլիկից և մաղադանոսից։ Ծածանի գլուխը հիմնականում հրամցնում են գլխավոր հյուրին[7]։

Աղանդեր խմբագրել

 
Հալվա

Ավանդական աղանդերի տեսակները շատ հաճախ պատրաստում են շաքարաջրով՝ շաքար, կիտրոնի հյութ և վանիլինի բուրմունք[8]։ Կոսովոյի խոհանոցի հայտնի աղանդերներից են.

Ըմպելիքներ խմբագրել

 
Բուզա
 
Այրան

Կոսովոյում խիստ մեծ ճանաչում ունի ածիկային քաղցր ըմպելիքը՝ պատրաստված ցորենից և եգիպտացորենով։ Հայտնի է նաև խաղողի ռաքըն։ Տարածված խմիչքներից են.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ukelli, Fikrije. 1001 Receta për çdo familje.
  2. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  4. «Kosovo Kosovar Cuisine — KosovoGuide». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  5. 1000 receta per cdo familje
  6. Burani me Spinaq e Vezë — ArtiGatimit
  7. «Tavë Krapi Shkodrane». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  9. Bakllava
  10. Rice pudding
  11. Kadaif Recipe & Video | Martha Stewart

Արտաքին հղումներ խմբագրել