Շոպական աղցան (բուլղար․՝ Шопска салата, մակեդոներեն՝ Шопска салата, չեխ.՝ Šopský salát), Արևելյան Եվրոպայի խոհանոցի ուտեստներից, հայտնի է Բուլղարիայում, Մակեդոնիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Ալբանիայում, Չեխիայում։ Ծագումով Արևմտյան Բուլղարիայից (շոպերը բուլղարացիների էթնիկական խմբեր են)։

Շոպական աղցան
Շոպական աղցանի բաղադրիչները
Բուլղարիա
Ծագում
Տեսակաղցան
Ենթատեսակաղցան
Առաջացման երկիրԲուլղարիա
Բաղադրամասեր
Հիմնականլոլիկ, վարունգ, ֆետա պանիր
Հնարավորսոխ, բուլղարական պղպեղ, սիրենե, մաղադանոս, ձիթապտուղ, ձիթապտղի յուղ, քացախ, աղ
 Shopska salad Վիքիպահեստում

Աղցանի կազմի մեջ մտնում են հետևյալ բաղադրամասերը՝ լոլիկ, վարունգ, սոխ, բուլղարական պղպեղ (թարմ, մարինացված կամ տապակած), ֆետա պանիր, սիրենե (շոպական պանիր), մաղադանոս, ձիթապտուղ, ձիթապտղի յուղ, քացախ, աղ, մանրացված պղպեղ։ Բանջարեղենն ու կանաչին մանր կտրտում են, որից հետո ավելացնում են մանրացված պանրի և համեմում են ձիթայուղով։

Շոպական աղցան

Շոպական աղցանն համարվում է Բուլղարիայի ազգային ուտեստ ու այնտեղ շատ են պատրաստում բաղադրամասերը տեղադրելով հետևյալ հերթականությամբ՝ ներքևից լոլիկը, հետո վարունգ և վերևից ֆետա պանիրը։ Սպիտակ ֆետա, կանաչ վարունգ ու կարմիր լոլիկ՝ ստացվում է Բուլղարիա դրոշը։

Շոպական աղցանը հաճախ օգտագործվում է նախուտեստի ձևով ռակիի համար։

Աղբյուրներ խմբագրել