Տարատոր (բուլղար․՝ таратор, մակեդոներեն՝ таратур), սառը ապուր, որը հայտնի է Բուլղարիայում և Մակեդոնիայում ամառը[1]։ Սովորաբար մատուցվում է երկրորդ ուտեստից առաջ կամ միաժամանակ երկրորդ ուտեստի հետ։ Հիմնական բաղադրամասերն են՝ թան, վարունգ, սխտոր, սամիթ, բուսական յուղ, ընկույզ, ջուր, աղ, համեմունքներ։ Կարող է մատուցվել սառույցի հետ։ Բուլղարիայում վաճառում են նախնապես փաթեթավորված համեմունքներ տարատորի համար։ Տարատորը Բուլղարիայում լցնում են բաժակների մեջ և մատուցում երկրորդ ուտեստի հետ։ Այս ապուրը հայտնի է նաև այլ երկրներում։ Թուրքիայում տարատորը մատուցվում է որպես նախուտեստ։ Ալբանիայում տարատորի մեջ չեն լցնում ընկույզ, սամիթ և ջուր։ Երբեմն տարատորը ուտում են նաև Ուկրաինայում։

Տարատոր
Տարատոր
Բուլղարիա Բուլղարիա
Ծագում
ՏեսակԱպուր
Ենթատեսակսառը ապուր
Առաջացման երկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
Բաղադրամասեր
Հիմնական
ՀնարավորԸնկույզ
 Tarator Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել