Բրինձ (լատ․՝ Oryza), հացազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսեր, հատիկավոր մշակաբույս։ Հայտնի է բրնձի մոտ 23 տեսակ։

Բրինձ
ԵնթատեսակՀացահատիկային բույսեր, հիմնական սննդամթերք, caryopsis?, սննդային բաղադրամաս և երկար պահպանվող մթերք
 Rice Վիքիպահեստում

Ցողունը հասնում է 60÷150 սմ բարձրության։ Ծաղկաբույլը՝ հուրան, հասկիկները՝ միածաղիկ են, պտուղը՝ հատիկ, թեփուկավոր։ Տերևները բավականին լայն են, մուգ կանաչ, եզրերը՝ փշփշոտ։

Թեփուկներից մաքրված հատիկը պարունակում է 15 % ջուր, մոտ 74 % ածխաջրեր, մոտ 8 % սպիտակուցներ, 0,4 % ճարպեր, 2,1 % թաղանթանյութ, 0,5 % մոխիր։

2011 թ. բրինձ արտադրող

երկրների վերին 20-ը
(միլիոն տոննա)[1]

{{{2}}} Չինաստան 202.6
{{{2}}} Հնդկաստան 155.7
 Ինդոնեզիա 65.7
{{{2}}} Բանգլադեշ 50.6
{{{2}}} Վիետնամ 42.3
 Թաիլանդ 34.5
{{{2}}} Մյանմա 32.8
 Ֆիլիպիններ 16.6
{{{2}}} Բրազիլիա 13.4
{{{2}}} Կամբոջա 8.7
 Ճապոնիա 8.4
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 8.3
 Հարավային Կորեա 6.3
 Պակիստան 6.1
{{{2}}} Եգիպտոս 5.6
{{{2}}} Մադագասկար 5.0
{{{2}}} Նիգերիա 4.5
{{{2}}} Նեպալ 4.4
{{{2}}} Շրի Լանկա 3.8
{{{2}}} Իրան 3.2
Աղբյուրը՝

Պարենի և գյուղատնտեսության
համաշխարհային կազմակերպություն

Արտադրություն խմբագրել

Բրինձը հիմնականում արտադրվում և սպառվում հարավարևելյան ասիայի երկրներում։ Այն հիմնական գյուղատնտեսական արտադրանք և սննդային անվտանգության երաշխիք է հանդիսանում այդ երկրների գյուղական բնակչության համար։ Բրնձի աճեցման գործով հիմնականում զբաղվում են 1 հա-ից պակաս հողակտոր ունեցող փոքր գյուղացիական տնտեսությունները։ Բրնձի աճեցման համար պահանջվում են հատուկ պայմաններ։ Աշխատանքները հիմնականում կատարվում են ձեռքով։

Բրնձի համաշխարհային արտադրության 95 %-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին։ Միայն դրա կեսի արտադրությունն ապահովում են Չինաստանն ու Հնդկաստանը՝ միասին։

Բուժիչ նշանակություն խմբագրել

Հին ժամանակներում բժշկության մեջ բրինձը օգտագործվել է իբրև դիետիկ և բուժիչ միջոց։ Օգտակար է ստամոքսի, աղիքային հիվանդությունների դեպքում։ Բրնձի ալյուրից և դդմի հյութից պատրաստած շիլան օգտագործում են պեպենների և պիգմենտային բծերի հեռացման համար։

Սննդի մեջ բրնձի օգտագործումը նպաստում է մաշկի գույնի լավացմանը։ Սննդայնությունը ավելանում է, եթե այն պատրաստում են շաքարով և կաթով։ Բրնձի և սոյայի եփուկը հատիկավորների հետ օգտագործում են բրոնխիտը և բրոնխիալ ասթման բուժելիս։

Եփուկը խորհուրդ են տալիս մարսողական ուղու օրգանների քրոնիկ հիվանդությունների ժամանակ։ Բրնձի եփուկի մեջ ավելացնելով անանուխ և սոխ՝ գործածում են իբրև քրտնաբեր և ջերմությունն իջեցնող միջոց անգինայի, գրիպի, թոքաբորբի բուժման ժամանակ։

Բրինձը հեշտ է մարսվում, ինչի համար էլ այն բարձր է գնահատվում դիետոթերապիայի մեջ։ Բրնձի եփուկը և օսլան օգտագործում են աղեստամոքսային ուղու խանգարումների ժամանակ։ Բրնձի օսլան ավելի փափուկ է, քան կարտոֆիլի, ցորենի, եգիպտացորենի օսլաները։ Այն օգտագործում են որպես մանկական փոշենյութ։ Թեփից ստացած բրնձի յուղը բուժիչ քսուքների հումք է հանդիսանում, այն համարում են նաև լավ կոսմետիկ միջոց։ Արևելյան բժիշկները, այդ թվում՝ հնդկական, հնուց համոզված էին, որ բրինձը պաշտպանում է առողջությունը և պարգևում երկարակեցություն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. fao.org (FAOSTAT). «Countries by commodity (Rice, paddy)». Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  2. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուստ դեղատուն, Չինար հրատարակչություն, Երևան-2007
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրինձ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 565