Մածուն

վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով հարուստ կաթնամթերք

Մածուն, կաթնամթերք, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ։ Օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը։ Հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։

Մածուն
Կաթնամթերք
Հայկական
Ծագում
Ենթատեսակկաթնամթերք
Առաջացման երկիրՀայաստան
 Matsoni Վիքիպահեստում

Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը[1][2]։ Մածուն բառի հիմքում ընկած է մած արմատը, որից և կազմվել են մածանել, մածնուլ բայերը՝ կպչել, թանձրանալ, մակարդվել իմաստներով[3]։

Հայաստանում սննդի մեջ կաթնամթերքների, մասնավորապես՝ մածունի լայն գործածության մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոները։ Նախնադարում մարդիկ կաթի ավելցուկը թողել են երկար ժամանակ, կաթը վերափոխվել է «թթու կաթի»՝ մածունի։ Պատահական այդ հայտնագործությունն էլ աստիճանաբար լայն կիրառություն է ձեռք բերել։

Այսօր էլ մածունի ստացման՝ մածուն մերելու եղանակը նույնն է, ինչ հազարամյակներ առաջ։ Եռացրած կաթի մեջ քիչ քանակությամբ թթված մածուն խառնելով՝ մակարդում են կաթը։ Շնորհիվ մանրէասպան հատկության, 5-6 օրական մածունը հրաշալի դեղամիջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ։

Հայտնի է, որ Կոստանդնուպոլսից հրավիրված բժիշկը մածունով է բուժել Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկ Առաջինի վաղահաս ծերությունը։ Մեր նախնիներին հայտնի է եղել նաև մածունից խնոցու մեջ հարելով կարագ ստանալը։

Հայաստանում իմացել են նաև մածունի երկարատև պահպանման միջոցները։ Ամռանը մածունը տոպրակով քամել են, լցրել կճուճների մեջ և անօդաթափանց դարձնելու նպատակով վրան ճարպ լցրել։ Պահպանման եղանակներից մեկն էլ չորթանն է, որից թանապուր են եփել։

Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը։ Մածունը հանդիսանում է հայ ընտանիքի սննդակարգի անբաժանելի մասը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Joseph A. Kurmann, Jeremija Lj Rašić, Manfred Kroger //Encyclopedia of fermented fresh milk products: an international inventory of fermented milk, cream, buttermilk, whey, and related products p. 212. Springer, 1992. ISBN 9780442008697.

    MATZOON (En); mazun (Fr, De); matsun, matsoni, maconi.

    Short Description: Of Armenian origin; Georgia, Caucasus (USSR); traditional product; the milk of ewes, goats, buffalo, or cows or mixtures thereof; yoghurtlike product traditionally made from boiled milk and an undefined starter culture; firm consistency and acidic flavor.
    Microbiology: Traditional product made with undefined starter culture consisting of thermophilic and mesophilic lactic streptococci and thermophilic lactobacilli, and often with yeasts. Starter culture with defined microflora: proposed Streptococcus thcrmopbilus and Lactobacillus dclbmeckii subsp. buligaricus.

    Related Product: Yoghurt.

  2. A.Y. Tamime,R.K. Robinson. Yoghurt: Science and Technology Woodhead Publishing, 1999 p 2(pp 640) ISBN 1855733994, 9781855733992
  3. Զրույց 80. Հայկական մածունը // Ազգ.

Արտաքին հղումներ խմբագրել