Դավիդ Պրինոսիլ (չեխ․՝ David Prinosil, մարտի 9, 1973(1973-03-09)[1], Օլոմոուց, Հյուսիսծովյան երկրամաս, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[1]), գերմանացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստ, ով պրոֆեսիոնալ է դարձել 1991 թվականին։

Դավիդ Պրինոսիլ
Սեռարական
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
Բնակվելու վայրՊրահա
Ծննդյան ամսաթիվ1973 թվական մարտի 9
ԾննդավայրՕլոմոուց, Չեխոսլովակիա
Հասակ185 սմ
Քաշ82 կգ
Կարիերայի սկիզբ1991 թվական
Կարիերայի ավարտ2003 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD4 016 496
Մենախաղ
Խաղեր Հ/Պ169–221[1]
Ամենաբարձր վարկանիշ28 (2001 թվականի ապրիլի 23)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա3-րդ շրջան (1995, 2001)
Ֆրանսիա3-րդ շրջան (1992)
Ուիմբլդոն4-րդ շրջան (2000)
ԱՄՆ2-րդ շրջան (1996, 1999)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ254–208[1]
Ամենաբարձր վարկանիշ12 (2001 թվականի օգոստոսի 20)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (2001)
ՖրանսիաԵզրափակիչ (1993)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (2002)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (1999)
Ավարտել է կարիերան

Պրինոսիլը ծնվել է Օլոմոուց քաղաքում, Չեխոսլովակիա, սակայն ավելի ուշ տեղափոխվել է Գերմանիա։ Նա Գերմանիան է ներկայացրել 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում, որտեղ մենախաղի առաջին շրջանում պարտություն էր կրել Դանիել Վացեկից։ Սթոուն Մաունթին այգում նա, Մարկ-Քևին Գյոլների հետ զույգով, շահել են օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։

Պրինոսիլը հասել է 2000 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջան և քառորդ եզրափակիչ 1999 թվականի Հռոմի և 2000 թվականի Փարիզի «Մասթերս» մրցաշարերում։ Կարիերայի ընթացքում Պրինոսիլը հաղթել է մենախաղի 3 և զուգախաղի 10 մրցաշարերում և կարիերայում ամենաբարձր ATP վարկանիշին հասել է 2001 թվականի ապրիլի 23-ին՝ դառնալով աշխարհի թիվ 28 ռակետ։

Մարզական կարիերա խմբագրել

Դավիդ Պրինոսիլը թենիս սկսել է խաղալ 7 տարեկան հասակում։ Նրա առաջին խաղընկերը և մարզիչը եղել է նրա հայրը՝ Իրժի, ով եղել է թենիսի չեխոսլովակյան առաջին լիգայի և հոկկեյի երկրորդ լիգայի խաղացող։ 14 տարեկեն հասակում Դավիդը տեղափոխվել է Գերմանիա, որտեղ շուտով քաղաքացիություն է ստացել[2], սակայն կարիերայի ընթացքում հաճախ զույգով հանդես էր գալիս նախկին հայրենակիցների հետ։

Պրոֆեսիոնալ մրցաշարերում ելույթները սկսել է 1990 թվականի վերջին, իսկ 1992 թվականի փետրվարին Պրինոսիլն արդեն առաջին տիտղոսն է նվաճել ATP Tour-ի մրցաշարում, հաղթելով Ռոտերդամի մրցաշարում, Մարկ-Քևին Գյոլների հետ զույգով։ Մինչև տարվա վերջը նրանք հաղթանակ են տարել ևս մեկ ATP մրցաշարում, իսկ 1993 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում հասել են մինչև եզրափակիչ, ճանապարհին հաղթելով, սկզբից, 5-րդ դասակարգված Պատրիկ Մաքինրոյ-Ջոնաթան Սթարկ զույգին, այնուհետև 3-րդ դասակարգված Մարկ Կրատցման-Ուոլի Մազուր զույգին և, վերջապես, առաջին համարի տակ դասակարգված Մարկ Վուդֆորդ-Թոդ Վուդբրիջ զույգին։ Եզրափակիչում, սակայն, նրանց նկատմամբ հաղթանակ են տարել ևս մեկ չդասակարգված զույգ՝ Լյուկ և Մերֆի Ջենսենները[3]։

Չնայած Պրինոսիլը, նույն, 1993 թվականին, իր առաջին հաղթանակներն է տարել ATP «Չելենջեր» մրցաշարերում, մինչ 1995 թվականը նրա հիմնական հաջողությունները եղել են զուգախաղերում, որտեղ նա 1992 թվականի իր երոկւ տիտղոսներին ավելացրել է ևս մեկը և մի քանի անգամ հասել է մինչև եզրափակիչ։ 1995 թվականին, վերջապես, դուսր է եկել Նյուպորտի ATP մրցաշարի մենախաղի եզրափակիչ և անմիջապես հաղթանակ է տարել, իսկ 1996 թվականի վերջին այդ հաղթանակին ավելացրել է նաև երկրորդ հաղթանակը՝ Օստրավայում։ Այդ տարի զուգախաղում նրա գլխավոր նվաճումը դարձել է բորնզե մեդալը Ատլանտայի Օլիմպիական խաղերում, որը նա շահել է վաղեմի խաղընկեր Մարկ-Քևին Գյոլների հետ, 3-րդ համարի տակ դասակարգված Պաուլ Հաարհյուս-Յակո Էլթինգ զույգի հետ խաղում։ 1996 թվականին Պրինոսիլը Գերմանիայի հավաքականի կազմում նաև նորամուտել է Դևիսի գավաթում, իսկ 1998 թվականին նրան հաջողվել է Գերմանիայի հավախականի հետ միասին նվաճել Աշխարհի թիմային գավաթը, որն անց էր կացվում Դյուսելդորֆում։

1999 թվականի վերջին Պրինոսիլը վիրահատության է ենթարկվել աքիլլեսյան ջիլի վրա[2] և հաջորդ մրցաշարջանը սկսել է անվստահ, մենախաղի մրցաշարերում մեկը-մյուսի հետևից պարտություններ կրելով խաղերում և ATP վարկանիշային աղյուսակըում իջնում է մինչև 130-րդ հորիզոնականը, իսկ զուգախաղերում համարյա ելույթ չէր ունենում (տարվա սկզբին Կոպենհագենում հաղթանակի հասած մրցաշարը եզակի բացառություններից էր)։ Հունիսին, սակայն, նա անակնկալ է մատուցել Հալլեի ATP մրցաշարում, որտեղ կարիերայի ընթացքում իր երրորդ տիտղոսն է նվաճել մենախաղում, մրցաշարի ընթացքում հաղթելով աշխարհի 9-րդ ռակետ Նիկոլաս Լապենտիին, իսկ այնուհետև նաև 5-րդ ռակետ Եվգենի Կաֆելնիկովին։ Դրանից անմիջապես հետո նա հասել է մինչև Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջան, որտեղ նրան կանգնեցրել է միայն աշխարհի առաջին ռակեիտ Անդրե Աղասին, իսկ մրցաշարջանի վերջին մոտ դուրս է եկել Մոսկվայի Կրեմլի գավաթի եզրափակիչ՝ աշխարհի 2-րդ ռակետ Մարատ Սաֆինի նկատմամբ հաղթանակից հետո։ Հաջորդ տարվա գարնանը նա դասակարգման վարկանիշային աղյուսակում բարձրացել է մինչև 28-րդ հորիզոնականը՝ բարձրագույնը նրա մենախաղային կարիերայի ընթացքում։ Մենախաղային հաջողություններին զուգընթաց Պրինոսիլը հաջող ելույթներ է ունեցել նաև զուգախաղում, 2000 թվականի երկրորդ կեսի ընթացքում երեք անգամ դուրս գալով եզրափակիչ (մեկ հաղթանակ), իսկ 2001 թվականին հասել է կարիերայի ընթացքում իր երկրորդ եզրափակիչին Մեծ Սաղավարտի մրցաշարերում (այժմ Ավստրալիայի բաց առաջնությունում, Բայրոն Բլեյքի հետ) և կարիերայում առաջին եզրափակիչին բարձր մակարդակի ATP մրցաշարում (Ցինցինատիում)։ Ցինցինատիի եզրափակիչից մեկ շաբաթ անց, Մարտին Դամի հետ, Պրինոսիլը հաղթանակ է տարել Վաշինգտոնի ATP Gold մակարդակի մրցաշարում, ATP զուգախաղի վարկանիշային աղյուսակում հասնելով 12-րդ հորիզոնական և մրցաշարջանն ավարտում է 18-րդ հորիզոնականում։

ATP մրցաշարերում իր վերջին տիտղոսը Պրինոսիլը նվաճել է 2002 թվականի ամռանը Հալլեում, չեխ Դավիդ Ռիկլի հետ զույգով։ Դա նրա 10-րդ հաղթանակն էր զուգախաղում և 13-րդը ընդհանուր հաշվարկում։ Գերմանիայի հավաքականի կազմում նա խաղացել է մինչ 2003 թվականը, ընդհանուր առմամբ հաղթանակ տանելով իր խաղացած մենախաղի 10 խաղերից չորսում և զուգախաղի 12 խաղերից յոթում։ Փաստացիորեն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելով նույն թվականի վերջին, իր վերջին հանդիպումը նա անց է կացրել 2004 թվականի մայիսին Պրահայում։

Արդեն խաղային կարիերայի ավարտին մոտ Պրինոսիլը սկսել է աշխատել որպես մարզիչ։ Այդ կարգավիճակում նա համագործակցել է Պրահայի «Սպարտա» ակումբի հետ և մարզել է չեխ թենիսիստներ Ռոբին Վիկին և Լուկաշ Դլոուգիին, ինչպես նաև կարճատև ժամանակ աշխատել է Լուկաշ Կուբոտ-Օլիվեր Մարախ ինտերնացիոնալ զույգի հետ[4]։

Մասնակցությունը Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում (2) խմբագրել

Տղամարդկանց զուգախաղ (0+2) խմբագրել

Պարտություններ (2) խմբագրել

Թվական Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցենր Հաշիվ
1993 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ   Մարկ-Քևին Գյոլներ   Լյուկ Ջենսեն
  Մերֆի Ջենսեն
4-6, 7-6, 4-6
2001 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ   Բայրոն Բլեյք   Յոնաս Բյորկման
  Թոդ Վուդբրիջ
1-6, 7-5, 4-6, 4-6

ATP մրցաշարերի եզրափակիչներ (27) խմբագրել

Պատմություն
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (2)
ATP Աշխարհի առաջնություն/Մասթերս գավաթ (0)
ATP Մասթերս 1000 (1)
ATP Gold 500 (3)
ATP մրցաշարեր (21)

Մենախաղ (3+3) խմբագրել

Արդյունք Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 1995 հուլիսի 10 Hall of Fame Tennis Championships
Նյուպորտ, ԱՄՆ
Խոտածածկ   Դևիդ Ուիտոն 7-63, 5-7, 6-2
Հաղթանակ 2. 1996 հոկտեմբերի 14 Օստրավա, Չեխիա Գորգ(i)   Պետր Կորդա 6-1, 6-2
Պարտություն 1. 1998 մարտի 9 Կոպենհագեն, Դանիա Գորգ(i)   Մագնուս Գուստաֆսոն 6-3, 1-6, 1-6
Պարտություն 2. 1999 փետրվարի 8 Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան Գորգ(i)   Մարկ Ռոսե 3-6, 4-6
Հաղթանակ 3. 2000 հունիսի 12 Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ   Ռիչարդ Կրայչեկ 6-3, 6-2
Պարտություն 3. 2000 հոկտեմբերի 23 Կրեմլի գավաթ
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ(i)   Եվգենի Կաֆելնիկով 6-2, 7-5

Զուգախաղ (10+11) խմբագրել

Արդյունք Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1. 1992 փետրվարի 24 ABN AMRO World Tennis Tournament
Ռոտերդամ, Նիդերլանդներ
Գորգ(i)   Մարկ-Քևին Գյոլներ   Մարկ Կուվերմանս
  Պաուլ Հաարհյուս
6-2, 6-7, 7-6
Հաղթանակ 2. 1992 օգոստոսի 24 Ումագ, Խորվաթիա Գրունտ   Ռիհարդ Ֆոգել   Սանդեր Գրուն
  Լարս Կոզլովսկի
6-3, 6-7, 7-6
Պարտություն 1. 1993 մայիսի 24 Ֆրանսիայի բաց առաջնություն
Փարիզ, Ֆրանսիա
Գրունտ   Մարկ-Քևին Գյոլներ   Լյուկ Ջենսեն
  Մերֆի Ջենսեն
4-6, 7-6, 4-6
Հաղթանակ 3. 1992 օգոստոսի 23 Waldbaum's Hamlet Cup
Լոնգ Այլենդ, ԱՄՆ
Հարդ   Մարկ-Քևին Գյոլներ   Առնո Բյոչ
  Օլիվիե Դելատր
6-7, 7-5, 6-2
Պարտություն 2. 1993 հոկտեմբերի 4 Թուլուզա, Ֆրանսիա Հարդ(i)   Ուդո Ռիգլևսկի   Բայրոն Բլեյք
  Ջոնաթան Սթարկ
5-7, 6-7
Պարտություն 3. 1993 հոկտեմբերի 18 CA-TennisTrophy
Վիեննա, Ավստրիա
Գորգ(i)   Մայք Բաուեր   Բայրոն Բլեյք
  Ջոնաթան Սթարկ
3-6, 6-7
Պարտություն 4. 1994 փետրվարի 28 Կոպենհագեն, Դանիա Գորգ(i)   Ուդո Ռիգլևսկի   Մարտին Դամ
  Բրետ Սթիվեն
3-6, 4-6
Պարտություն 5. 1997 մարտի 17 Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան Գորգ(i)   Դանիել Վացեկ   Անդրեյ Օլխովսկի
  Բրետ Սթիվեն
4-6, 3-6
Հաղթանակ 4. 1997 օգոստոսի 18 Waldbaum's Hamlet Cup
Լոնգ Այլենդ, ԱՄՆ (2)
Հարդ   Մարկոս Օնդրուսկա   Մարկ Կիլ
  Թի Ջեյ Միդլտոն
6-4, 6-4
Պարտություն 6. 1997 հոկտեմբերի 6 CA-TennisTrophy
Վիեննա, Ավստրիա (2)
Գորգ(i)   Մարկ-Քևին Գյոլներ   Պատրիկ Հելբրայթ
  Էլիս Ֆերեյրա
3-6, 4-6
Հաղթանակ 5. 1998 հոկտեմբերի 19 Օստրավա, Չեխիա Գորգ(i)   Նիկոլաս Կիֆեր   Դևիդ Ադամս
  Պավել Վիզներ
6-4, 6-3
Պարտություն 7. 1999 մարտի 1 Կոպենհագեն, Դանիա (2) Գորգ(i)   Մարկ-Քևին Գյոլներ   Մաքսիմ Միրնի
  Անդրեյ Օլխովսկի
7-65, 6-74, 1-6
Հաղթանակ 6. 1999 հոկտեմբերի 11 CA-TennisTrophy
Վիեննա, Ավստրիա
Հարդ(i)   Սենդոն Ստոլ   Փիթ Նորվալ
  Քևին Ուլետ
6-3, 6-4
Հաղթանակ 7. 2000 փետրվարի 28 Կոպենհագեն, Դանիա Հարդ(i)   Մարտին Դամ   Յոնաս Բյորկման
  Սեբաստիեն Լարո
6-1, 5-7, 7-5
Պարտություն 8. 2000 հունիսի 12 Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ   Մահեշ Բհուպատի   Նիկլաս Կուլտի
  Միքաել Թիլստրյոմ
6-74, 6-74
Պարտություն 9. 2000 հոկտեմբերի 2 Հոնկոնգ Հարդ   Դոմինիկ Հրբաթի   Ուեյն Բլեկ
  Քևին Ուլետ
1-6, 2-6
Հաղթանակ 8. 2000 հոկտեմբերի 23 Կրեմլի գավաթ
Մոսկվա, Ռուսաստան
Գորգ(i)   Յոնաս Բյորկման   Իրժի Նովակ
  Դավիդ Ռիկլ
6-2, 6-3
Պարտություն 10. 2001 հունվարի 15 Ավստրալիայի բաց առաջնություն,
Մելբուրն, Ավստրալիա
Հարդ   Բայրոն Բլեյք   Յոնաս Բյորկման
  Թոդ Վուդբրիջ
1-6, 7-5, 4-6, 4-6
Պարտություն 11. 2001 օգոստոսի 6 Cincinnati Masters
Ցինցինատի, ԱՄՆ
Հարդ   Մարտին Դամ   Մահեշ Բհուպատի
  Լեանդեր Պաես
6-73, 3-6
Հաղթանակ 9. 2001 օգոստոսի 13 Legg Mason Tennis Classic
Վաշինգտոն, ԱՄՆ
Հարդ   Մարտին Դամ   Բոբ Բրայան
  Մայք Բրայան
7-65, 6-3
Հաղթանակ 10. 2002 հունիսի 10 Gerry Weber Open
Հալլե, Գերմանիա
Խոտածածկ   Դավիդ Ռիկլ   Յոնաս Բյորկման
  Թոդ Վուդբրիջ
4-6, 7-65, 7-5

Մասնակցությունը թիմային մրցաշարերի եզրափակիչներին (1) խմբագրել

Հաղթանակ (1) խմբագրել

Թվական Մրցաշար Վայր Թիմ Մրցակից Հաշիվ
1998 Power Horse World Team Cup
Աշխարհի թիմային գավաթ
Դյուսելդորֆ, Գերմանիա  
Բ. Բեկկեր, Ն. Կիֆեր, Դ. Պրինոսիլ, Թ. Հաաս
 
Դ. Վացեկ, Ս. Դոսեդել, Պ. Կորդա, Ց. Սուկ
3-0

Վարկանիշը տարվա վերջին խմբագրել

Դասակարգ 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004
Մենախաղ 123 74 127 50 39 88 77 66 38 130 233 280 1039
Զուգախաղ 75 31 134 82 86 67 63 21 40 18 32 105 1752

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ATP վեբկայք
  2. 2,0 2,1 ATP պրոֆիլը
  3. Турнирная сетка Открытого чемпионата Франции 1993 года, мужской парный разряд Արխիվացված 2016-03-25 Wayback Machine на сайте ITF (անգլ.)
  4. «David Prinosil Interview - Wroclaw 2008». Tennis Alternative. 2008 թ․ փետրվարի 9. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Դավիդ Պրինոսիլը ATP կայքում Դավիդ Պրինոսիլը ITF կայքում Արխիվացված 2016-04-01 Wayback Machine Դավիդ Պրինոսիլը Դևիսի գավաթի մասնակցի կայքում