Younger Now (երգ)
Younger Now, ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի վեցերորդ համանուն ստուդիական ալբոմի երկրորդ սինգլն է։ Երգը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 18–ին՝ RCA Records լեյբլի կողմից։ Երգը գրվել է Սայրուսի և Օրեն Յոելի կողմից։ Պրոդյուսեր հանիդսացավ Օրենը։ Տեսահոլովակը լույս տեսավ սինգլի թողարկման նույն օրը։
«Younger Now» | ||||
---|---|---|---|---|
Մայլի Սայրուսի սինգլը | ||||
«Younger Now» ալբոմից | ||||
Թողարկված | Օգոստոսի 18, 2017 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ժանր | Փոփ Քանթրի | |||
Երգահան | Մայլի Սայրուս Օրեն Յոել | |||
Տևողություն | 4:08 | |||
Լեյբլ | RCA | |||
Պրոդյուսեր | Օրեն Յոել Մայլի Սայրուս | |||
Մայլի Սայրուսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Պատմություն և թողարկում
խմբագրելMiley Cyrus and Her Dead Petz (2015) ալբոմից հետո Սայրուսն անցկացրեց իր ժամանակը վերականգնելով իր ժամանակի անվանի պատկերը և ստեղծեց Younger Now ալբոմը։ Վերջինիս թողարկումից (սեպտեմբերի 29, 2017) առաջ Սայրուսը թողարկեց Malibu–ն որպես առաջին, իսկ Inspired–ը՝ գովազդային սինգլներ։ Ապա, նույն տարվա օգոստոսի 18–ին թողարկեց ալբոմի համանուն երգը որպես երկրորդ սինգլ՝ իր տեսահոլովակի հետ միասին[1]։ Այն թվագի փոփ երգ է, որի շապիկում պատկերված է Սայրուսը դպրոցական տարիներին[1]։
Կոմպոզիցիա
խմբագրելԵրգը կատարվում է Լյա մաժորում։ Տեմպը բավականին արագ է՝ րոպեում 122 բիթ։ Սայրուսի վոկալները E3–ից ձգվում են մինչև B4[2]։ Երգի բառերը պատմում են վերջին տարիների Սայրուսի ճանապարհի փոփոխությունների մասին, վերջանալով հայտարարությամբ, որ նա այժմ իր լավագույն տարբերակն է։ «Ես չեմ վախենում նրանից, թե ով եմ եղել / Ոչ ոք նույնը չի մնում» –հռչակում է Սայրուսը։ «Փոփոխությունը մի բան է, որին կարող ես վստահել / Ես ինձ շատ ավելի երիտասարդ եմ զգում այժմ»[1]։
Քննադատական ընդունում
խմբագրելUSA Today–ի աշխատակից Մաև Մակդերմոթը պնդում է, որ «այս երգն անսահմանորեն ավելի լսելի է, քան Dead Petz ալբոմի երգերի մեծամասնությունը», սակայն քննադատեց Սայրուսին «այս իմաստավոր և անձնական երգի մեջ բավականաչափ բան չփոխանցելու» համար[3]։
Երգացանկ
խմբագրելThe Remixes EP ռեմիքսային ալբոմի երգացանկը[4]․
- "Younger Now" (R3hab Remix) – 2:40
- "Younger Now" (Niko the Kid Remix) – 3:44
- "Younger Now" (DJ Premier Remix) – 2:57
- "Younger Now" (BURNS Remix) – 4:23
- "Younger Now" (Fred Falke Remix) – 3:52
- "Younger Now" (Syn Cole Remix) – 3:23
Կենդանի կատարումներ
խմբագրելՍայրուսը Younger Now–ն առաջին անգամ կատարեց օգոստոսի 27–ին՝ 2017 MTV Video Music Awards–ի ժամանակ։ Կատարման ընթացքում տարիքով մարդիկ հանդես եկան որպես պարողներ, իսկ երեխաները բեմում քշում էին փոքրիկ հեծանիվներ[5]։ Սեպտեմբերի 7–ին Սայրուսը կատարեց երգը Էլեն Դեջեներեսի շոուում։ Երրորդ անգամ նա կատարեց Younger Now–ն և մի շարք այլ երգեր՝ «Malibu», «See You Again» և «Party in the U.S.A.»–ն BBC Radio 1 ռադիոկայանի Live Lounge սեգմենտի ժամանակ։ Մեկ շաբաթ հետո նա նույն հարթակում կատարեց Ռոբերտա Ֆլեքի «The First Time Ever I Saw Your Face» երգը[6]։
Տեսահոլովակ
խմբագրելՊատմություն և համառոտագրություն
խմբագրելԵրգի տեսահոլովակը ոգեշնչված է 1950–ականներով։ Տեսահոլովակի ամենավառ պահերից մեկն այն է, երբ ծեր կինը կախվում է ստրիպտիզի ձողից և էկրանին են գրվում «Ոչ ոք չի մնում նույնը» բառերը[3]։ Տեսահոլովակի պրոդյուսերն են Սայրուսն ու վաղեմի համագործակից Դայեն Մարթելը։ Հոլովակում ինչպես նաև ցուցադրվում է Սայրուսը իր երիտասարդ տարիքի կերպարով խաղալիքի հետ շփվելիս և մի շարք տարիքով համաքաղաքացիների հետ պարելիս։ Ըստ 2017 թվականի հոկտեմբերի ցուցանիշների տեսահոլովակը ունի ավելին քան 40 միլիոն դիտում ՅուԹյուբ կայքում։
Ընդունում
խմբագրելUSA Today–ը ենթադրում է, որ ստրիպտիզի տեսարանը հիշեցնում է Սայրուսի և Ռոբին Թիքի սկանդալային We Can't Stop երգի կատարումը՝ Սայրուսի Bangerz–ի տարիներին[3]։
Հիթ-շքերթներ
խմբագրելՉարթ (2017) | Հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (ARIA)[7] | 49 |
Խորվաթիա (HRT)[8] | 87 |
Singles Digitál Top 100[9] | 59 |
Ֆրանսիա (SNEP)[10] | 53 |
Իռլանդիա (IRMA)[11] | 73 |
Japan Hot 100[12] | 64 |
Նոր Զելանդիա Heatseekers (RMNZ)[13] | 2 |
Պանամա Anglo (Monitor Latino)[14] | 12 |
Ֆիլիպիններ (Philippine Hot 100)[15] | 74 |
Singles Digitál Top 100[16] | 67 |
Շվեդիա (Sverigetopplistan)[17] | 75 |
Billboard Hot 100[18] | 79 |
Adult Pop Songs (Billboard)[19] | 39 |
Թողարկման պատմություն
խմբագրելԵրկիր | Ամսաթիվ | Ձևաչափ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Տարբեր | Օգոստոսի 18, 2017 | RCA | [20] | |
Միացյալ Թագավորություն | Ժամանակակից հիթ–ռադիո | [21] | ||
Միացյալ Նահանգներ | Օգոստոսի 22, 2017 | [22] | ||
Իտալիա | Սեպտեմբերի 15, 2017 | Sony | [23] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Kate, Ben (2017 թ․ օգոստոսի 17). «Miley Cyrus unveils new single "Younger Now" and video: Stream the title track from the pop singer's forthcoming album». Consequence of Sound. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Miley Cyrus "Younger Now" Sheet Music in A Major - Download & Print». MusicNotes.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 McDermott, Maeve (2017 թ․ օգոստոսի 18). «Miley Cyrus' 'Younger Now' continues her sanitized reinvention». USA Today. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Younger Now (The Remixes) – EP». iTunes Store (US). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «VMAs 2017: Watch Miley Cyrus Go Retro in 'Younger Now' Performance». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Miley Cyrus Returned To Live Lounge And Performed 'See You Again' In The Year 2017». MTV News. 2017 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2017 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Croatia ARC TOP 40». HRT. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201735 into search. Ստուգվել է September 5, 2017.
- ↑ «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 34, 2017)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) - ↑ «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Miley Cyrus Album & Song Chart History Japan Hot 100 for Miley Cyrus. Ստուգվել է October 10, 2017.
- ↑ «NZ Heatseekers Singles Chart». Recorded Music NZ. 2017 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Top 20 Anglo Panama» (Spanish). Monitor Latino. 2017 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «BillboardPH Hot 100». Billboard Philippines. 2017 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201734 into search. Ստուգվել է August 29, 2017.
- ↑ «Sverigetopplistan – Sveriges Officiella Topplista». Sverigetopplistan. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Miley Cyrus Album & Song Chart History Billboard Hot 100 for Miley Cyrus. Ստուգվել է August 29, 2017.
- ↑ Miley Cyrus Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Miley Cyrus. Ստուգվել է September 26, 2017.
- ↑ Drysdale, Jennifer (2017 թ․ օգոստոսի 13). «Miley Cyrus Apologizes for Skipping Teen Choice Awards, Announces New Single 'Younger Now'». Entertainment Tonight. ET Online. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «BBC – Radio 1 – Playlist». BBC Radio 1. 2017 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Top 40/M Future Releases». All Access Music Group. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Miley Cyrus - Younger Now RadioDate». Radio Airplay. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.