YouTube Music
YouTube Music, բջջային հավելված, որը հավաքում է երաժիշտների, լեյբլների և ընդհանուր օգտատերերի կողմից YouTube-ում վերբեռնված երգերն ու ալբոմները։ Ծառայությունը գործարկվել է 2015 թվականի հոկտեմբերին։ YouTube Music-ում կարելի է գտնել տեսահոլովակներ, ալբոմներ, սինգլներ, ռեմիքսներ, կենդանի ձայնագրություններ և տարբեր կատարողների երգերի տարբերակներ։ Ծառայությունը ներկայացնում է նաև երգացանկեր՝ հավաքված ըստ ժանրի և տրամադրության[1]։ YouTube Music-ը հասանելի է անվճար և վճարովի տարբերակներով։ YouTube Premium-ի վճարովի տարբերակը թույլ է տալիս երաժշտություն լսել առանց գովազդի և հետին պլանում, ինչպես նաև ձեր բջջային սարքում ներբեռնելու հնարավորությամբ[2]։
Տեսակ | վիդեոսթրիմինգի ծառայություն և հոսքային երաժշտական ծառայություն |
---|---|
Նախագծումը՝ | YouTube |
ՕՀ | Chrome OS և բազմապլատֆորմ |
Լույս տեսավ՝ | նոյեմբերի 12, 2015 |
Պլատֆորմ | Chrome OS և դիտարկիչ |
Կայք | music.youtube.com |
YouTube Music Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
YouTube Music հավելվածը ներկայացվել է 2015 թվականի հոկտեմբերին և թողարկվել է YouTube Premium-ի թողարկմանը զուգահեռ՝ ավելի մեծ բաժանորդային ծառայություն, որն ընդգրկում է ամբողջ YouTube հարթակը, ներառյալ երաժշտություն հավելվածը։ Չնայած հավելվածը կրկնօրինակում է գոյություն ունեցող Google Play Music All Access բաժանորդագրության ծառայությանը, այն դեռ նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր հիմնականում երաժշտություն են լսում YouTube-ի միջոցով[3][4]։
Ծանոթագրություն խմբագրել
- ↑ «YouTube Music: что слушать в новом музыкальном приложении и зачем его устанавливать». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «YouTube запустит музыкальный сервис YouTube Music в России». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Ben Popper (2015 թ․ հոկտեմբերի 21). «Exclusive: An inside look at the new ad-free YouTube Red». The Verge (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «YouTube Music isn't perfect, but it's still heaven for music nerds». Engadget (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «YouTube Music» հոդվածին։ |