You’re A Vision, մրցանակը երկրպագուների քվեարկությամբ շնորհվում է ամեն տարի Եվրատեսիլ երգի մրցույթի այն մասնակցին որը ունի «ամենաուշագրավ հանդերձանքը»։ Մրցանակը ստեղծվել է Songfestival.be երկրպագուների կողմից Եվրատեսիլ 2022 երգի մրցույթից առաջ, այն բանից հետո, երբ հայտարարվել է 1997 թվականին ստեղծված Barbara Dex մրցանակի դադարեցման մասին սա պայմանավորված էր մրցանակի բացասական ենթատեքստով։

You’re A Vision մրցանակ
Տեսակպարգև
Կայքsongfestival.be/en/youre-a-vision-award-winnaars/

Պատմություն խմբագրել

«You're A Vision» մրցույթը ստեղծվել է նախորդ՝ Barbara Dex Award-ից, որը ստեղծվել է Էդվին վան Թիլոյի և Ռոբ Պաարդեկամի կողմից։ Մալթայի «Եվրատեսիլ 1997 երգի մրցույթի» մասնակից Դեբի Սքերրին եղել է Barbara Dex Award-ի առաջին մրցանակակիրը։

Մրցանակը կոչվել է բելգիացի երգչուհի Բարբարա Դեքսի պատվին, ով 1993 թվականին ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ երգի մրցույթում։ Նա կրել է իր իսկ կողմից պատրաստված, կիսաթափանցիկ զգեստը։ Եվրատեսիլ երգի մրցույթի Wiwibloggs բլոգի գլխավոր խմբագիր Ուիլյամ Լի Ադամսը նրան նկարագրել է որպես «լուսամփոփ»։ 1997 թվականից մինչև 2018 թվականը մրցանակը շնորհվում էր «ամենավատ հագնված հանդերձանքին», ինչպես ի սկզբանե որոշվել էր ներքին կարգով, բայց հանրության համար բաց էր 1999 թվականից։

Մրցանակը Songfestival.be կայքին փոխանցելուց անմիջապես հետո նրանք Եվրատեսիլ 2019 երգի մրցույթից առաջ մրցանակի չափանիշները փոխեցին և մրցանակը որոշեցին տալ «ամենավառ տեսքով» մասնակցին՝ փորձելով ազատվել մրցանակի բացասական ենթատեքստից։

«You’re A Vision» մրցանակի ստեղծում խմբագրել

2022 թվականի մարտի 13-ին Songfestival.be-ը հայտարարել է, որ կավարտի Barbara Dex Award մրցանակաբաշխությունը։ Փոխարենը, կայքը կկազմակերպել է նոր, փոխարինող մրցանակ «ամենաուշագրավ հանդերձանքի» համար։ Առցանց քվեարկությունից հետո Songfestival.be-ը ապրիլի 29-ին հայտարարել է, որ նոր մրցանակը կոչվելու է «You're A Vision Award»՝ հավելելով, որ նոր անվանումը ծառայելու է ստեղծագործական գործունեությունը խթանելու նպատակին՝ բազմազանություն և դրական տրամադրություն Եվրատեսիլի բեմում։ Ավստրալիայի Եվրատեսիլ 2022 երգի մրցույթի մասնակից Շելդոն Ռայլին եղավ նոր մրցանակի առաջին դափնեկիրը։

Հաղթողներ խմբագրել

Տարի Երկիր Արտիստ Երգ Հոր. Պատկեր Երկրորդ հոր. Երրորդ հոր. Հյուրընկալող երկիր Ծան
2022 Ավստրալիա Շելդոն Ռայլի "Not the Same" 15   Իսպանիա Նորվեգիա   Իտալիա [1]
2023 Ֆինլանդիա Käärijä "Cha Cha Cha" 2   Խորվաթիա Բելգիան   Միացյալ Թագավորություն [2]

Ըստ երկրների խմբագրել

Հաղ. Երկիր Տարի
1   Ավստրալիա 2022
1   Ֆինլանդիա 2023

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Australia wins very first 'You're A Vision Award' for most remarkable Eurovision outfit». Songfestival.be. 2022 թ․ մայիսի 23. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Finland wint 'You're A Vision Award 2023' voor meest opvallende Songfestivaloutfit». Songfestival.be (հոլանդերեն). 2023 թ․ մայիսի 22. Վերցված է 2023 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել