Յուրիկա Կոբայասի (ճապ․՝ |小林 友里花| Կոբայասի Յուրիկա, հոկտեմբերի 29, 1995(1995-10-29), Սայտամա, Ճապոնիա), երգչուհի, որը հայտնի է YURiKA բեմական կեղծանվամբ։ Ունի պայմանագիր կնքած Toho Animation Records-ի հետ։

YURiKA
Ծնվել էհոկտեմբերի 29, 1995(1995-10-29) (26 տարեկան)
Սայտամա, Ճապոնիա
Ժանրերջեյ փոփ
Մասնագիտություներաժիշտ

ԿենսագրությունԽմբագրել

Յուրիկա Կոբայասին վաղ տարիքից երազել է դառնալ երաժիշտ։ Նա սկսել է երեք տարի դաշնամուր նվագել, ընդ որում՝ լսել է Morning Musume խմբի և նրա ենթախմբի՝ Minimoni-ի երաժշտությունը։ Նախնական դպրոցում ուսանելու ժամանակ նա գովազդային հոլովակում լսել է երգչուհի AKINO-ի Sousei no Aquarion երգը, ինչը նրա մեջ հետաքրքրություն է առաջացրել ճապոնական անիմացիայում երաժշտության նկատմամբ և ցանկություն անիմեի համար երգեր կատարելու[1]։ Այնպիսի հայտնի ֆրանշիզներ, ինչպիսիք են «Հարուհի Սուձումիյան» և K-On!-ը նույնպես ազդել են անիմե ինդուստրիայում երգչուհի դառնալու նրա ցանկության վրա[1]։

Ավագ դպրոցում սովորելիս Յուրիկան մասնակցել է Animax Anison Grand Prix-ին և անիմեի հետ կապված այլ երաժշտական մրցույթների։ 2014 թվականին նա զբաղեցրել է 6-րդ տեղը հեռուստատեսային մրցույթում՝ Nippon TV-ի աջակցությամբ և 1-ին տեղը անիմե երաժշտության մրցույթում, որը հովանավորվում էր NHK-ի կողմից[2]։ 2016 թվականին նա հաղթել է Toho ընկերության կողմից անցկացվող լսումներում և պայմանագիր է կնքել Toho Animation Records լեյբլի հետ[3]։

Յուրիկայի պրոֆեսիոնալ դեբյուտը կայացել է 2017 թվականի փետրվարի 22-ին «Shiny Ray» առաջին սինգլի թողարկմամբ, որի գլխավոր երգը դարձել է Little Witch Academia անիմե-սերիալի առաջին նախնական թեման[4]։ Երգչուհու երկրորդ սինգլը՝ «MIND CONDUCTOR» անվանումով, թողարկվել է մայիսի 22-ին և օգտագործվել որպես Little Witch Academia-ի երկրորդ սկզբնական թեման[5]։ Նրա երրորդ «Kyōmen no Nami» (ճապ․՝ 鏡面の波, «Ալիքներ հայելու մակերեսին») սինգլը, որը թողարկվել է նույն տարվա դեկտեմբերի 6-ին, օգտագործվել է որպես Houseki no Kuni անիմեի բացման ստեղծագործություն[6]։ YURiKA-ն նաև կատարել է «Yasōka» (ճապ․՝ 夜奏花) երգը 2018 թվականի Summer Pockets վիզուալ վեպի համար[7]։ Երգչուհու հաջորդ սինգլը՝ «Futari no Hane»-ը (ճապ․՝ ふたりの羽根) թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 15-ին և դարձել է Hanebado! անիմեի նախնական թեման[8]։ Հինգերորդ սինգլը՝ «Le zoo»-ը, որը դարձել է Beastars անիմեի եզրափակիչ թեման, թողարկվել է 2019 թվականի նոյեմբերի 20-ին[9]։

ՍկավառակագրությունԽմբագրել

ՍինգլներԽմբագրել

Թողարկման ամսաթիվ Սինգլ Բարձրագույն պաշտոն Oricon-ի աղյուսակում
2017 թվականի փետրվարի 22 «Shiny Ray» 64[10]
2017 թվականի մայիսի 22 «MIND CONDUCTOR» 75[11]
2017 թվականի դեկտեմբերի 6 «Kyōmen no Nami» (鏡面の波) 43[12]
2018 թվականի օգոստոսի 15 «Futari no Hane» (ふたりの羽根) 36[13]
2019 թվականի նոյեմբերի 20 «Le zoo» 86[14]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «YURiKAが考える、アニソンシンガーの特徴と目指す道「“曲推し”をもっと増やしたい!」»։ Real Sound (ճապոներեն)։ 2017-05-28։ Վերցված է 2018-07-05 
  2. «ウッチャンナンチャン:5回連続で「歌唱王」のMCに 18年正月放送»։ MANTANWEB (ճապոներեն)։ 2017-09-27։ Վերցված է 2018-07-05 
  3. «YURiKAインタビュー&無人島CD、この1枚»։ DENON Official Blog (ճապոներեն)։ 2018-03-08։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-06-ին։ Վերցված է 2018-07-05 
  4. Sherman, Jennifer (2016-12-20)։ «Little Witch Academia TV Anime's Ads Preview Theme Songs»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2018-07-05 
  5. Pineda, Rafael Antonio (2017-03-24)։ «Little Witch Academia Anime's Video Previews 2nd Half, New Theme Songs»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2018-07-05 
  6. Hodgkins, Crystalyn (2017-09-24)։ «Land of the Lustrous Anime's Music Video Previews YURiKA's Theme Song»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2018-07-05 
  7. «「Summer Pockets」グランドエンディング情報を公開!» (ճապոներեն)։ Key։ Վերցված է 2018-07-05 
  8. Sherman, Jennifer (2018-06-13)։ «Hanebad! Badminton Anime's 2nd Promo Video Previews Theme Songs»։ Anime News Network] (անգլերեն)։ Վերցված է 2019-08-28 
  9. Loo, Egan (2019-09-24)։ «BEASTARS Anime's 1st Episode Previewed in 10-Minute Promo Video»։ Anime News Network (անգլերեն)։ Վերցված է 2020-01-07 
  10. «Shiny Ray» (ճապոներեն)։ Oricon։ Վերցված է 2018-07-05 
  11. «MIND CONDUCTOR(アニメ盤)» (ճապոներեն)։ Oricon։ Վերցված է 2018-07-05 
  12. «鏡面の波【アニメ盤】» (ճապոներեն)։ Oricon։ Վերցված է 2018-07-05 
  13. «ふたりの羽根【アニメ盤】» (ճապոներեն)։ Oricon։ Վերցված է 2019-08-28 
  14. «Le zoo(アニメ盤)» (ճապոներեն)։ Oricon։ Վերցված է 2020-01-07 

Արտաքին հղումներԽմբագրել