World Register of Marine Species, WoRMS (հայերեն՝ Ծովային կենսաբանական տեսակների համաշխարհային ռեեստր) տվյալների բազա, որի հեղինակները պատրաստվում են ապահովել հեղինակավոր և բոլոր հայտնի ծովային օրգանիզմների տեսակների առավել ամբողջական ցուցակ[1]։

World Register of Marine Species
Изображение логотипа
marinespecies.org(անգլ.)
Տեսակկազմակերպություն, global species database?, taxonomic database?, նախագիծ և առցանց տվյալների բազա
ԵրկիրFlag of Belgium.svg Բելգիա
Շտաբ կայանՕստենդե, Օսթենդե, Արևմտյան Ֆլանդրիա, Ֆլանդրիա, Բելգիա
Լեզուանգլերեն
Բացված2008

Տվյալների բազայի բովանդակությունը վերահսկվում է տաքսոնոմիայի ոլորտի փորձագետների կողմից։ WoRMS-ն ունի վերահսկման խմբագրիչ համակարգ, որտեղ յուրաքանչյուր տաքսոնոմիկ խումբ վերահսկվում է փորձագետի կողմից, որը լիազորված է փոփոխել բովանդակությունը և պատասխանում է տեղադրվող ինֆորմացիայի որակն վերահսկելու համար։ WoRMS պահում է դրանց մեջ ներառված ծովային օրգանիզմների թույլատրելի (վալիդ) անուններ, տեղեկություն է տալիս հոմանիշների և անթույլատրելի անունների մասին։ Տեղեկություն նոր հայտնագործված տեսակների մասին, նոմենկլատուրայի փոփոխությունների և գոյություն ունեցող տեսակների դասակարգման մասին հրապարակվում են տվյալների բազայում։

Ծովային տեսակների տվյալ ցանկը ծագել է Եվրոպական ծովային կենսաբանական տեսակների ռեեստրից (ERMS) և դրա համադրությունը որոշ այլ տվյալների հետ, հիմնականում ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և տեղակայված է Ֆլանդրիական ծովային ինստիտուտում, Բելգիայում։

2012 թվականի հոկտեմբերի տվյալներով WoRMS -ում 214. 950 համընդհանուր ընդունված տեսակ կա, որոնցից ստույգ են համարվում 196.692 տեսակ։ Բազան ներառում է 368. 337 տեսակ անուն, ներառյալ հոմանիշներ 460. 381 տաքսոնների և 26. 338 լուսանկարների համար[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Towards a World Register of Marine Species»։ World Register of Marine Species։ Արխիվացված օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-10-05 
  2. Marinespecies.org Statistics