Wild Child-ը ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ի երգն է։ Երգը ձայնագրվել է խմբի չորրորդ ստուդիական ալբոմում՝ The Soft Parade-ում 1969 թվականին[1]։ Երգը թողարկվել է որպես ալբոմի առաջին և հիթային «Touch Me» սինգլի Բ կողմը 1968 թվականի դեկտեմբերին։ Երգը գրվել է վոկալիստ Ջիմ Մորիսոնի կողմից, և շատերը կարծում են որ այս երգով Մորիսոնը ներկայացնում է իր իսկ կերպարը վայրի, ազատ և անսանձ։ Երգի բառերը նաև կապված են Ամերիկացի տեղացի հնդկացիների և շամանների հետ, որոնք մեծ ազդեցություն են թողել Ջիմ Մորիսոնի վրա[2]։

«Wild Child»
The Doorsի երգը «The Soft Parade» ալբոմից
Թողարկված1969
Ժանրպսիխոդելիկ ռոք
Տևողություն2:36
ԼեյբլElektra
ՀեղինակՋիմ Մորիսոն
ՊրոդյուսերՓոլ Ա. Ռոթշիլդ, The Doors

Անձնակազմ խմբագրել

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - ստեղնաշարային գործիքներ
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.allmusic.com/song/wild-child-mt0034224501
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 24-ին.