WideScreen Games, ֆրանսիական մասնավոր ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ 2009 թվականի հուլիսի սկզբին հայտարարվեց WSG-ի սնանկացման մասին։ Այդ պահին ընկերությունն ուներ ավելի քան 90 աշխատակից։

WideScreen Games
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1999
ՎայրԼիոն
Երկիր Ֆրանսիա
ԱրդյունաբերությունQ112165938?[1]
Կայքwsg.fr

WSG-ը հիմնադրվել է 1999 թվականին դեկտեմբերին Լիոն քաղաքում։ 2001 թվականին ընկերությունը մշակեց Frank Herbert’s Dune խաղը, որը սակայն հաջողություն չգրանցեց։ 2005 թվականին ընկերությունը թողարկեց Dead to Rights II խաղը։ Ինչպես նաև ընկերությունը մշակել է մի քանի նախագծեր հիմնված լիցենզավորված կինոֆելմերի և հեռուստասերիալների վրա՝ Pirates: Legend of the Black Buccaneer և այլն։

2008 թվականի դեկտեմբերին պարզ դարձավ, որ WSG-ն պայմանագրի համաձայն, CD Projekt ընկերության հետ զբաղվում է The Witcher: Rise of the White Wolf խաղի մշակմամբ, որն իրենից ներկայացնում էր 2007 թվականին թողարկված The Witcher խաղի ռեմեյքը։ The Witcher: Rise of the White Wolf խաղը պետք է թողարկվեր PlayStation 3 և Xbox 360 խաղային համակարգերի համար։ Դրա հետ մեկ տեղ WSG-ն մշակում էր իր սեփական խաղային շարժիչը՝ «DaVinci»։

2009 թվականի ապրիլի 27-ին տարածվեց տեղեկություն խաղի մշակման դադարեցման մասին, իսկ արդեն մի քանի օր անց այդ լուրերը հաստատվեցին։ WSG-ի մենեջեր Օլիվիե Մասկլիֆը հայտարարեց, որ CD Projekt-ը երեք մասին չէր կատարել պլանով նախատեսված վճարումները, իսկ WSG-ի չէր մնացել ընտրության այլ հնարավորություն[2]։ Ի պատասխան այս հայտարարությանը CD Projekt-ը նշեց, որ վճարումները կատարվել են, սակայն տեղ են ունեցել որոշակի խնդիրներ կապված փոխանցումների հետ, իսկ WSG-ին հայտարարեց, որ այդ խնդիրներ խանգարում էին մշակման ժամկետներին[3][4][5][6]։

2009 թվականի հուլիսին հայտարարվեց WSG ընկերության սնանկացման մասին[7][8]։

WSG-ի սնանկացումից հետո աշխատակիցների մեծ մասը տեղափոխվեցին Ubisoft։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. SIRENE (ֆր.)
  2. «Разработка консольного «Ведьмака» приостановлена. Официальная информация». GameTech. 2009 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  3. Andrew Burnes. (2009 թ․ ապրիլի 29). «CD Projekt Respond To Widescreen's Witcher: Rise Of The White Wolf Accusations» (անգլերեն). Voodoo Extreme 3D. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  4. Tom Magrino. (2009 թ․ ապրիլի 29). «Confirmed: Console Witcher 'on hold' Production on Xbox 360, PS3 versions of CD Projekt's dark fantasy RPG suspended amid dispute between publisher and developer Widescreen Games.» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  5. Nomad. (2009 թ․ ապրիլի 29). «Раненый Ведьмак». Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  6. «CD Projekt насчет отмены консольного «Ведьмака»». GameTech. 2009 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 30-ին.
  7. Nomad. (2009 թ․ հուլիսի 10). «Новости за 10 июля 2009 года, пятницу Широкоэкранное банкротство». Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 14-ին.
  8. Ksandr Warfire. (2009 թ․ հուլիսի 12). «Widescreen Games обанкротилась». «Хроники Каэр Морхена». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 21-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել