Weebly, անվճար առցանց ծառայություն , որը օգնում է ստեղծել կայք առանց HTML գիտելիքի անհրաժեշտության[2]։

Weebly
Изображение логотипа
անվճար առցանց ծառայություն, որը օգնում է ստեղծել կայք առանց HTML գիտելիքի անհրաժեշտության։
Weebly.com[1]]
Տեսակկայքերի մշակում, հոսթինգ
Երկիր ԱՄՆ
ՀեղինակԴեյվիդ Ռուսենկո, Դեն Վելտրի, Քրիս Ֆանինի
ԲացվածՄարտ 29, 2006
Ընթացիկ կարգավիճակBeta
 Weebly Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Weebly-ին հիմնադրվել է 2006 թվականին ԴԵյվիդ Ռուսենկոյի, Քրիս Ֆանինի և Դեն Վելտրի կողմից[3]։

Ծառայությունը ստեղծվել է Y Combinator-ի ֆինասական աջակցությամբ։ Պաշտոնական բացումը եղել է 2006 թվականի սեպտեմբերին։

2007 թվականին Weebly-ին ընտրվել է Y Combinator-ի ձմեռային գործարկման ծրագրում Սիլիկոնային հովտում, Կալիֆոռնիա։ Ընտրության ներկայացումից հետո Ռուսենկոն, Ֆանինին և Վելթրին սկսեցին աշխատանքել նախագծի վրա օրեր շարունակ։

2007 թվականի մարտին Weebly-ին թողարկեց «այն ինչ որ դուք տեսել եք դա այն է ինչ որ դուք ստացել եք» (what-you-see-is-what-you-get) խմբագրման ինտերֆեյսը։ Նույնպես 2007 թվականին Weebly-ի ֆինասավորումը հասել էր $650,000-ի, ավելացավ նաև ներդրողների թիվը, որոնց շարքում էին Ռոն Քոնվեյը, Սթիվ Անդերսոնը, Մայք Մեյփլեսը և Փոլ Բուխեյտան։

2008 թվականին Weebly-ին ավելացվել է "Pro" մասնակցային հաշիվներ։

Weebly -ին սկզբում քննադատվում էր CSS -ի և HTML -ի բացակայության պատճառով, սակայն 2009 թվականին ավելացվեց նաև այս հատկությունները։

2011 թվականին Weebly-ին իր աճով անցնում է Sequoia Capital֊ից և խորհրդի կազմը համալրվում է Ռոլֆ Բոթայով (Roelof Botha)։

2014 թվականի ապրիլին հասել է մինչև 35 մլն դոլարի ֆինասավորմամբ Series C֊ի,Sequoia Capital և Tencent Holdings Ltd գործընկերների օգնությամբ։ Ավելացված ներդրումները օգտագործվել են նոր շուկա մտնելու, հետազոտությունների,զարգացման համար։

2013 թվականին Ռուսենկոն հայտարարել է,որ կնքվել է պայմանագիր վարձակալության 36.000 քառակուսի (3,300 մ²) Սան Ֆրանցիսկոյում[4],շարունակական աճի ակնկալիքով։ Նշել է նաև, որ նոր գրասենյակի 600 աշխատակից կլինի, երբ այն պատրաստ լինի 2014 թվականին։ 2013 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ ունեցել է 80 աշխատակից և 1,000 մ² տարածք Սան Ֆրանցիսկոյում։

2015 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ 2015 թվականի վերջին և 2016-ի սկզբին կբացվի գրասենյակ Բեռլինում,որպեսզի աջակցի և շարունակի մարկետինգը Եվրոպայում։ 2016 թվականի ապրիլին Weebly-ին իր ծառայություններում ընդգրկեց JotForm ծրագրային ապահովման ծառայությունը։

Արտադրանք խմբագրել

Էջերը ստեղծվում են օգտագործելով տարբեր տեսակի ֆայլեր, որոնց օգնությամբ էլ ստեղծվում է մի ամբողջ կայք շատ կարճ ժամանակահատվածում։ Օգտատերերը ստեղծում են էջերը տեղափոխելով և ձևավորելով տարբեր տեսակի տարրեր(ինչպես օրինակ՝ պատկերներ, տեքստեր, բլոկներ, տեսանյութեր Google Video-ից և Youtube-ից), ավելացնելով նոր էջեր ինքնաբերաբար ստեղծվում է ցանկեր։ Կա նաև տեսողական միջոց,որտեղ երևում է կայքի հաճախորդների վիճակագրական տվյալները։ Օգտատերեի մի մասի համար,ովքեր ցանկանում են ստեղծել ավելի ճկուն համակարգ,առաջարկվում է օգտագործել կամայական տարրեր HTML-ից,ինչպես նաև օգտվել խմբագրման և նախագծման համար նախատեսված ծառայություններից։

Հովանավորություն խմբագրել

Ռուսենկոն և Ֆանինին միջողառումներից մեկի ժամանակ խոսելիս ասել են,որ Weebly-ին համաֆինասավորվել է PSU hackathon-ի կողմից։

Մրցանակներ խմբագրել

TIME ամսագիրը Weebly֊ին ընդգրկել է 2007 թվականին լավագույն 50 կայքերի մեջ։ Այն նաև ցուցադրվել է The Wall Street,Entrepreneur և Newsweek ամսագրերում։Weebly֊ի հատկությունները հակիրճ նշվել է նաև BBC-ում 2008 թվականին։ Google Chrome֊ի Chrome Web Store բաժնում իր առանձնահատում տեղը ուներ Weebly֊ին։ Vikitech, Business Insider,և InGeek-ում ներկայացվել է Weebly֊ին,որպես Google Chrome֊ի լավագույն հավելվածներից մեկը։ ԴԵյվիդ Ռուսենկոն՝Weebly֊ի գործադիր տնօրեն և հիմնադիրներից մեկը,տեղ է գրավել Forbes 2011-ի "30-ից 30" ցուցակում։

Հետաքրիր փաստեր խմբագրել

2014 թվականի դեկտեմբերին, Հնդկաստանի կառավարությունը արգելափակել էր Weebly-ին Հնդկաստանում, վախի պատճառով, որ ISIS քարոզչությունը էր տարածվել կայքի միջոցով։ Դեկտեմբերի 31-ին կայքը կրկին հասանելի էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Weebly.com Site Info». Alexa Internet. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. Weebly.com — 50 Best Websites 2007 Արխիվացված 2013-08-24 Wayback Machine. Time
  3. Levy, Stephen. «A Boot Camp for the Next Tech MillionaresNewsweek.
  4. Kate Russell (2008 թ․ փետրվարի 15). «Webscape». BBC News. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել