WWE Raw կանանց չեմպիոնատ (անգլ.՝ WWE Raw Women's Championship), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) չեմպիոնական տիտղոս «WWE» կազմակերպության «Raw» ապրանքանիշի կին մարզիկների դիվիզիոնում։ Հանրությանը ներկայացվել է 2016 թվականի ապրիլի 3-ին՝ «Ռեսլմանիա 32» ամենամյա իրադարձության շրջանակներում։ Փոխարինել է WWE դիվաների չեմպիոնական տիտղոսին, որն ստեղծվել էր 2008 թվականին՝ համալրացնելու WWE կանանց օրիգինալ տիտղոսին և վերջինիս հետ միավորվել 2010 թվականին։

WWE Raw կանանց չեմպիոնատ

Մանրամասներ
Ներկայիս չեմպիոնԲեյլի
Հաղթելու ամսաթիվՓետրվարի 13, 2017
Ստեղծվել էԱպրիլի 3, 2016
ԿազմակերպությունWWE
Այլ անվանում
  • WWE կանանց չեմպիոնատ
    (2016)
  • WWE Raw կանանց չեմպիոնատ
    (2016–այժմ)

Արտաքնապես նման է WWE աշխարհի ծանրքաշային չեմպիոնական տիտղոսին։

Տիտղոսը գործածվում է գլխավորապես պրոֆեսիոնալ ըմբշամարտի հանդիպումներում, որոնցում մասնակիցները կատարում են նախապես մշակված սցենարներ և ուղղակիորեն չեն մրցակցում միմյանց հետ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել