WWE դիվաների չեմպիոնատ

WWE դիվաների չեմպիոնատ (անգլ.՝ WWE Divas Championship), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) նախկին չեմպիոնական տիտղոս «WWE» կազմակերպության իգական սեռի մարզուհիների (WWE դիվաներ) դիվիզիոնում։ Հանրությանն առաջին անգամ ներկայացվել է 2008 թվականին՝ որպես WWE կանանց չեմպիոնական տիտղոսի այլընտրանք։ Կանանց տիտղոսի հետ է միավորվել 2010 թվականին։

WWE դիվաների չեմպիոնատ
WWE Divas Championship.jpg
Kaitlyn Divas Champion Feb 13.jpg
Մանրամասներ
Ստեղծվել էՀուլիսի 20, 2008
Հեռացվել էԱպրիլի 4, 2016
ԿազմակերպությունWWE
Այլ անվանում
  • Միավորյալ WWE դիվաների չեմպիոնատ (2010)

Դուրս է եկել գործածությունից 2016 թվականին՝ «Ռեսլմանիա 32»-ի ժամանակ, WWE փառքի սրահի անդամ Լիտայի կատարած հայտարարությունից հետո։ Համաձայն հայտարարության, շոուի ժամանակ անցկացվող կանանց մրցաշարից հետո դիվաների տիտղոսը փոխարինվելու էր WWE կանանց չեմպիոնական տիտղոսով։ Շառլոթը դառնում է տիտղոսի վերջին կրողը։

Գործածվել է գլխավորապես պրոֆեսիոնալ ըմբշամարտի հանդիպումներում, որոնցում մասնակիցները կատարում են նախապես մշակված սցենարներ և ուղղակիորեն չեն մրցակցում միմյանց հետ։

Արտաքին հղումներԽմբագրել