WWE կանանց չեմպիոնատ (1956-2010)

WWE կանանց չեմպիոնատ (անգլ.՝ WWE Women's Championship), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) նախկին չեմպիոնական տիտղոս «WWE» կազմակերպության կին մարզիկների դիվիզիոնում։ Ստեղծվել է 1956 թվականին և մինչև գործածությունից հեռացումը (2010) համարվել «World Wrestling Entertainment»-ի պատմության ամենահին ակտիվ չեմպիոնական տիտղոսը։ 2010 թվականին միացվել է WWE դիվաների չեմպիոնական տիտղոսի հետ[2]։

WWE կանանց չեմպիոնատ (1956-2010)

Մանրամասներ
Ստեղծվել էՍեպտեմբերի 18, 1956
Հեռացվել էՍեպտեմբերի 19, 2010
ԿազմակերպությունWWE
Այլ անվանում
  • NWA կանանց աշխարհի չեմպիոնատ
  • WWF լեդիների չեմպիոնատ
  • WWF կանանց չեմպիոնատ

2016 թվականին գործածության մեջ է մտել նույն անվամբ չեմպիոնական տիտղոսը։

Գործածվել է գլխավորապես պրոֆեսիոնալ ըմբշամարտի հանդիպումներում, որոնցում մասնակիցները կատարում են նախապես մշակված սցենարներ և ուղղակիորեն չեն մրցակցում միմյանց հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Միկի Ջեյմսի երրորդ տիտղոսը». WWE.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 23-ին.(անգլ.)
  2. Ռեյմոնդ-Սանտո, Քեյթի (2010 թ․ սեպտեմբերի 24). «Պատմության անթերի ամփոփում». World Wrestling Entertainment. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել