Tux Typing, տպագրելու անվճար ծրագիր, որն ստեղծվել է հատկապես երեխաների համար։ Այն ունի մի քանի տարբեր տեսակի խաղեր, բարդության մի քանի աստիճաններով[4]։ Այն նախագծված է այնպես, որպեսզի լինի զվարճալի և բարելավվի մեկ րոպեում տպվող բառերի արագությունը։

tux typing
Տեսակtyping tutor?, ազատ ծրագրային ապահովում և համակարգչային խաղ
Նախագծումը՝Համայնքային նախագիծ
Գրված է՝C
ՕՀբազմապլատֆորմ
Լույս տեսավ՝Օգոստոսի 20, 2014
Պլատֆորմx86_64 և IA-32
Վերջին կայուն տարբերակ1.8.1-7 (մայիսի 12, 2014)[1] և 1.8.3 (օգոստոսի 20, 2014)[2]
ԱրտոնագիրGPL 3.0+?[3] և GNU GPL
Անվանված էTux?
Կայքtux4kids.com/tuxtyping.html
Ելակոդgithub.com/tux4kids/tuxtype
 Tux Typing Վիքիպահեստում

Тux Typing-ը գրվել է C ծրագրավորման լեզվով և հասանելի է Լինուքսի տարբեր տարբերակներում։

Միջավայր խմբագրել

Tux Typing ծրագիրն ունի նախավարժանքի տարբերակ` տպելու հիմունքները սովորելու համար։ Այն նաև ունի երկու խաղեր[5]։ Առաջինում ձկները թափվում են երկնքից։ Ամեն ձկան վրա գրված է տառ և ձկներով կազմված են բառեր։ Երբ խաղացողը տպում է համատասխան բառը, Տուքսը տեղափոխվում է և ուտում է ձկներին[6]։ Երկրորդ խաղը նման է դրան, բայց ունի այլ նպատակ` կանխել գիսավորների անկումը քաղաքի վրա։ Երբ գիսավորն ընկնում է քաղաքի վրա, վահանը հեռացվում է, ապա, եթե այն հարվածում է առանց վահանի, այն անհետանում է։ Եթե գիսավորի հարվածից քաղաքը ավերվում է, խաղացողը միավորներ է կորցնում։ Երկու խաղում էլ, որպես բառերի աղբյուր կարող են ընտրվել տարբեր լեզուներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Release 1.8.1-7 — 2014.
  2. https://github.com/tux4kids/tuxtype/releases/tag/upstream%2F1.8.3
  3. https://github.com/tux4kids/tuxtype/commit/b3a7f22f0a4426f9383900a633af5d519151fbe3
  4. Diehl, Mike (2009 թ․ հոկտեմբերի 21). «Teaching with Tux». Linux Journal. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
  5. 5,0 5,1 Radulescu, Bogdan. «Tux Typing Review». softpedia. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  6. http://www.pcworld.ca/downloads/details/152332.htm (չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tux Typing» հոդվածին։