Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Toxicity (այլ կիրառումներ)

«Toxicity», ամերիկահայ System of a Down խմբի «Toxicity» ալբոմից թողարկված երկրորդ սինգլն է, թողարկվել է 2001 թ. ապրիլի 22-ին։ Խմբի ամենաճանաչված երգերից է, VH1-ի «40 Լավագույն մետալ երգեր» ցանկում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը[1], և 53-րտ հորիզոնականը «Դարի լավագույն 200 երգերը» հիթ-շքերթում։ Նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորներն են Մարկուս Սիեգան և խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանը։

Երգացանկ խմբագրել

Բոլոր երգերի տեքստերի հեղինակն է Սերժ Թանկյանը. 

# ԱնվանումԵրաժշտություն Տևողություն
1. «Toxicity»  Շավո Օդաջյան, Դարոն Մալաքյան 3:39
2. «X» (Live)Դարոն Մալաքյան 3:02
3. «Suggestions» (Live)Դարոն Մալաքյան 2:44
4. «Marmalade»  Դարոն Մալաքյան 2:59
5. «Toxicity» (տեսահոլովակ)Շավո Օդաջյան, Դարոն Մալաքյան 3:43

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"VH1 40 Greatest Metal Songs", 1-4 May 2006, VH1 Channel». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել