«The Social Network Song» (Սոցիալական ցանցի երգը), Վալենտինա Մոնեթթայի երգն էր Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի համար։

The Social Network Song
Եվրատեսիլ 2012-ի երգ
ԵրկիրՍան Մարինո
Երգիչ(ներ)Վալենտինա Մոնեթթա
ԼեզուԱնգլերեն
Երգահան(ներ)Ռալֆ Զիգել
Բառերի հեղինակ(ներ)Տիմոթի Տաչտոն, Յոսե Սանտանա Ռոդրիգես
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք14
Կիսաեզրափակչի միավորներ31
Ներկայանալու ժամանակագրություն
◄ Stand By (2011)   

Երգի պատմություն

խմբագրել

Երգի առաջին տարբերակը, որ կոչվում էր «Facebook Uh, Oh, Oh», հեռարձակվել է 2012 թ․-ի մարտի 16՝ երգչուհի Վալենտինա Մոնեթթայի հայտնի դառնալուց երկու օր անց։ Երգը հինգ օրվա ընթացքում ՅուԹյուբում հավաքեց ավելի քան 200 000 դիտում։ Սակայն 2012 թ․ մարտի 18-ին՝ երգի հայտնվելուց մի քանի օր անց, Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարեց, որ ըստ Եվրատեսիլի կանոններին երգը պարունակում է անհիմն առևտրային հաղորդագրություն (Facebook ապրանքանիշը), որի պատճառով երգի բառերը փոփոխվեցին և երգը անվանվեց «The Social Network Song» («Սոցիալական ցանցի երգը»)։

Երգի մրցույթ

խմբագրել

2012 թ․ ապրիլի 23-ին Սան Մարինոյի պատվիրակությունը հայտարարեց մրցույթ։ Ըստ մրցույթի կանոններին, մրցույթի մասնակիցները պետք է նկարահանեին տեսահոլովակ «The Social Network Song» երգի համար[1]։ Մրցույթի ժամկետ էր սահմանված 23 օրը։

Տեսահոլովակի հեղինակներից 10-ը պետք է ստանային հետևյալ մրցանակները՝

  • 1-ին տեղ ― բացառիկ VIP ուղևորություն Գերմանիայի Մյունխեն քաղաք աշխարհահռչակ Օկտոբերֆեստ 2012-ին, ինչպես նաև €1000 դրամական պարգև
  • 2-րդ տեղ ― €700 դրամական
  • 3-րդ տեղ ― €500 դրամական
  • 4-6-րդ տեղեր ― €200 դրամական
  • 7-10-րդ տեղեր ― €100 եվրո դրամական

Բացի այս մրցանակներից, այն հեղինակը, ում տեսահոլովակը YouTube-ում կհավաքեր ամենից շատ դիտումներ, կշահեր լրացուցիչ մրցանակ՝ ուղևորություն դեպի Սան Մարինո։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սան Մարինո։ Միացեք Համընդհանուր «Սոցիալական ցանց» տեսահոլովակի մրցույթին». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել